Չմենի սևապտուղ | |
Չմենի սևապտուղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Տորոնազգիներ (Rubiaceae) |
Ցեղ | Catesbaea |
Տեսակ | Չմենի սևապտուղ (C. melanocarpa) |
Միջազգային անվանում | |
Catesbaea melanocarpa |
Չմենի սևապտուղ (լատին․՝ C. melanocarpa), վարդազգիների ընտանիքի չմենի ցեղի բույս։
Տերևաթափ թուփ է՝ մինչև 2 մ բարձրությամբ, ուղղաձիգ, տարածված սաղարթով։ Ընձյուղները սկզբում թաղիքա-մազմզուկապատ են, հետագայում մերկանում են, ստանում փայլուն կարմրագորշավուն գունավորում։ Տերևները լայն-ձվաձև են, էլիպսաձև կամ երկարավուն-ձվաձև, 2 -4 սմ երկարությամբ, բութ գագաթով, երբեմն փոսիկավոր, կլորավուն, սպիտակ։ Ծաղիկները վարդագույն են, 5 -15-ական հավաքված ծոցային ողկույզներում կամ վահանաձև հուրաններում։ Պտուղը համարյա գնդաձևն կամ լայն-հակառակ-ձվաձև, 0,7-0,9 սմ տրամագծով, սև (չհասունացած պտուղները գորշակարմրավուն են), 2-3 սերմերով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Տարածված է Կովկասում, Եվրոպայում, Միջին Ասիայում, Հյուսիսային Չինաստանում։ Հայաստանում հանդիպում է Սևանի ավազանում, Մեղրիում, Դեբեդի հովտում, Վայքում, չոր, քարքարոտ թեքություններում, անտառի եզրերին։ Տերևները պարունակում են 115,8-250, իսկ պտուղները 56 մգ/տոկոս C վիտամին։
Աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ և չորադիմացկունությամբ, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լուսասեր է, սակայն լավ է աճում նաև ստվերում։ Բավականին ցրտադիմացկուն է և ջերմադիմացկուն։
Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել կանաչապատման նպատակներով[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի սևապտուղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի սևապտուղ» հոդվածին։ |
|