Պադմա Վիբհուշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հնդկաստան | ||||
Տեսակ | պարգև | ||||
Պարգևատրող | Հնդկաստանի քաղաքական համակարգ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | 1954 | ||||
Պարգևատրման քանակը | 294 (2014) | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Բհարատ Ռատնա | ||||
Կրտսեր պարգև | Պադմա Բհուշան | ||||
Կայք | padmaawards.gov.in(անգլ.) | ||||
Padma Vibhushan Վիքիպահեստում |
Պադմա Վիբհուշան (հինդի` पद्म विभूषण), Հնդկաստանի` մեծությամբ երկրորդ պետական քաղաքացիական պարգևն է Բհարատ Ռատնայից հետո։ Շնորհվում է ի նշան երախտագիտության` ցանկացած ոլորտում ազգի համար բացառիկ և մեծագույն ծառայություններ կատարելու համար, այդ թվում նաև կառավարական ծառայությունը։
Պադմա Վիբհուշան պարգևը սահմանվել է 1954 թվականի հունվարի 2-ին` Հնդկաստանի նախագահի հրամանով։ 1977-1980 և 1992-1998 թվականներին այն չի շնորհվել։
Պադմա Վիբհուշան պարգևին արժանացած անձանց անունները հայտարարվում են ամեն տարի` Հնդկաստանում Հանրապետության օրը (հունվարի 26)։ Առաջին մրցանակակիրներն են եղել ֆիզիկոս Շատենդրանաթ Բոզեն, հնդկական արվեստի գիտակ Նանդալալ Բոզեն, պետական գործիչներ Զաքիր Հուսեյնը և Բալասահեբ Գանգադհար Կհերը, Բութանի թագավոր Ջիգմե Դորջի Վանգչուկը և քաղաքական գործիչ Վենգալիլ Կրիշնան Կրիշնա Մենոնը։
Որոշ մրցանակակիրներ հրաժարվել են պարգևից կամ վերադարձրել են այն։ Նշվածներից են սիտարահար Վիլայաթ Խանը, Ռամակրիշնայի հոգևոր շարժման ներկայացուցիչ սվամի Ռանգանաթհանանդան, հնդիկ լրագրող և ներուագետ Մանիկոնդա Չալապաթհի Ռաուն[1], ինչպես նաև հասարակական գործիչ Բաբա Ամտեն։
2017 թվականին պարգևը շնորհվել է յոթ մարդու։ 2017 թվականի դրությամբ, Պադմա Վիբհուշան պարգևին արժանացել են 300 մարդ, որոնցից 12-ը` հետմահու[2]։