Պայծառ աստղ անգլ.՝ Bright Star | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա ԱՄՆ Միացյալ Թագավորություն Ավստրալիա |
Ժանր | կենսագրական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և դրամա |
Թվական | 2009, դեկտեմբերի 23, 2010[1] և դեկտեմբերի 24, 2009[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյն Քեմփիոն |
Պրոդյուսեր | Ջեն Չեփման |
Սցենարի հեղինակ | Ջեյն Քեմփիոն |
Դերակատարներ | Բեն Ուիշոու, Էբբի Քորնիշ, Փոլ Շնայդեր, Քերի Ֆոքս, Թոմաս Սանգստեր, Ռոջեր Էշթոն Գրիֆիթս, Samuel Barnett?, Անթոնիա Քեմփբել Հյուզ, Քլոդ Բլեյքլի, Ջոնաթան Արիս, Սեբաստիան Արմեստո, Ադրիան Շիլլեր, Gerard Monaco?, Օլլի Ալեքսանդեր, Սեմյուել Ռուքին և Amanda Hale? |
Օպերատոր | Գրեգ Ֆրեյզեր |
Երաժշտություն | Մարկ Բրեդշոու |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Անգլիա |
Կինոընկերություն | BBC, Screen Australia, Pathé, BBC Films, UK Film Council և Screen NSW? |
Տևողություն | 119 րոպե |
Շահույթ | 3 110 560 A$[3] |
Պաշտոնական կայքէջ |
«Պայծառ աստղ» (անգլ.՝ Bright Star), բրիտանական ֆիլմ` նկարահանված ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի կողմից։ Կինոնկարը հիմնված է բանաստեղծ Ջոն Քիթսի կյանքի իրական դեպքերի վրա։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնի ժամանակ[4]։
Բանաստեղծ Ջոն Քիթսը և մի աղջիկ (Ֆաննի), որն ապրում էր Քիթսի հարևանությամբ, սկսեցին սիրել միմյանց։ Բանաստեղծն աղքատ էր և չուներ հնարավորություն ամուսնանալու։ Բայց Ֆաննին, անկախ ամեն ինչից, սիրում էր երիտասարդին։ Ցավոք, նրանց սիրո պատմությունը շատ դաժան էր և տևեց ընդամենը մեկ տարի։ Գուցե նրանց սերը երկար տևեր, եթե Քիթսը տուբերկուլյոզով հիվանդ չլիներ և չմահանար ընդամենը 25 տարեկան հասակում։ Քիթսն իրեն համարում էր անհաջողակ գրող, բայց ներկայումս դասվում է անգլիացի ամենատաղանդավոր քնարերգուների շարքին։
Ֆիլմի անունը վերցվել է Bright star, would I were stedfast as thou art բանաստեղծությունից, որը գրվել է Քիթսի կողմից` նվիրված Ֆաննի Բրաունի հանդեպ զգացած սիրուն։
|