Պան Տադեուշ լեհ.՝ Pan Tadeusz | |
---|---|
![]() | |
Երկիր | Լեհաստան |
Ժանր | համր կինո |
Հիմք | Պան Թադեուշ |
Թվական | 1928 |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Ryszard Ordyński? |
Սցենարի հեղինակ | Andrzej Strug? և Ferdynand Goetel?[1] |
Դերակատարներ | Wojciech Brydziński?[2], Ludwik Fritsche?[2], Ստեֆան Յարաչ[2], Jerzy Marr?[2], Henryk Rzętkowski?[2], Izabela Bellina?[2], Julian Krzewiński?[2], Stanisław Knake-Zawadzki?[2], Teodor Roland?[2], Leon Łuszczewski?[2], Helena Sulima?[2], Wiesław Gawlikowski?[2], Kazimiera Zajączkowska?[2], Marian Jednowski?[2], Jan Szymański?[2], Ajzyk Samberg?[2], Mariusz Maszyński?[2], Paweł Owerłło?[2], Jerzy Leszczyński?[2] և Helena Górska?[2] |
Օպերատոր | Antoni Wawrzyniak?[1] |
Երաժշտություն | Tadeusz Woźniak? |
Մոնտաժ | Ferdynand Goetel?[1] և Andrzej Strug?[1] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Պան Տադեուշ» (լեհ.՝ Pan Tadeusz), ռեժիսոր Ռիշարդ Օրդինսկու սև և սպիտակ համր գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1928 թվականին Ադամ Միցկևիչի համանուն պոեմի հիման վրա[3]։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1928 թվականի նոյեմբերի 9-ին Վարշավայում՝ նախագահ Իգնացի Մոսցիցկիի և մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու մասնակցությամբ։ Ֆիլմը կորած է համարվել, սակայն 2006 թվականին կինոնյութի մեծ մասը գտնվել է։
Փարիզում գտնվելով՝ Ադամ Միցկևիչը հիշում է հայրենի երկրամասը։
Սերը, որսորդությունը, վեճերը և հնաշխարհիկ շլյախտայի կենցաղը Ռուսաստանի հետ Նապոլեոնի սպասվող պատերազմի ֆոնին։ Սպասելով Նապոլեոնին՝ որպես ազատարարի, լեհերն ապստամբություն են բարձրացնում։ Ֆիլմը պատմում է երկու ընտանիքների բարդ հարաբերությունների մասին, որոնցից մեկը՝ Խորեշկոն, ջերմորեն հավանություն է տալիս Լեհաստանի անկախությանը, իսկ մյուսը՝ Սոպլիցան, աջակցում է Ռուսաստանին։
Սոպլիցով հայրենի կալվածք է գալիս Տադեուշ Սոպլիցան։ Նա այգում հանդիպում է Զոսյա Խորեշկուվնային, որը ջրում է ծաղիկները։ Տադեուշն իմանում է դատավորի, նրա հորեղբոր և Խորեշկոների ունեցվածքի ժառանգորդի միջև ամրոցի տիրապետման իրավունքի համար սկսված դատավեճի մասին։
1999 թվականին ռեժիսոր Անջեյ Վայդան ստեղծել է «Պան Տադեուշ» ֆիլմի նոր տարբերակը[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պան Տադեուշ (ֆիլմ, 1928)» հոդվածին։ |
|