Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, ՀԱՀ | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բայեր Լևերկուզեն | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2016 | Օլիմպիակոս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 | Օլիմպիակոս | 20 | (0) |
2017-ներկա | Բայեր Լևերկուզեն | 21 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Հունաստան Մ17 | 10 | (0) |
2015 | Հունաստան Մ18 | 3 | (1) |
2016-2017 | Հունաստան Մ19 | 10 | (0) |
2017-ներկա | Հունաստան | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պանայոտիս Ռեցոս (հունարեն՝ Παναγιώτης Ρέτσος, օգոստոսի 9, 1998[1], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բայեր Լևերկուզենի և Հունաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ռեցոսը Օլիմպիակոսի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի ամռանը նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Արոկայի դեմ խաղում[5]։ Առաջնությունում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Վերիայի դեմ խաղում[6]։ Եվրոպայի Լիգայի խմբային փուլում իր առաջին հանդիպումը անցկացրեց հոկտեմբերի 20-ին՝ Աստանայի դեմ խաղում[7]։ 18 տարեկան, 5 ամսական և 30 օրական հասակում Ռեցոսը դարձավ Օլիմպիակոսի պատմության ամենաերիտասարդ ավագը[8]՝ ավագի փողկապով խաղադաշտ դուրս գալով 2017 թվականի փետրվարի 8-ին՝ Ատրոմիտոսի դեմ խաղում[9]։ 2016-17 մրցաշրջանում նա Օլիմպիակոսի հետ հաղթեց Հունաստանի առաջնությունը[10] և ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Օլիմպիակոսի առաջին թիմի կազմում Ռեցոսը անցկացրեց 40 հանդիպում։
2017 թվականի օգոստոսի 30-ին Ռեցոսը 22 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն[11][12]։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[13][14]՝ առաջ անցնելով Արսենալից[15], Տոտենհեմից[16], Օլիմպիկ Լիոնից[17] և Ստադ Ռենից[18], որոնք նույնպես հետաքրքրված էին պաշտպանի ծառայություններով։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում[19][20]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Ռեցոսը խփեց 2018 թվականի ապրիլի 9-ին՝ ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[21]։
Ռեցոսը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում հույն ծնողներից, և իրավասու էր ներկայացնել Հարավային Աֆրիկան ու Հունաստանը միջազգային ասպարեզում[22]։ Այնուամենայնիվ, նա ընտրեց Հունաստանը, և Հունաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Էստոնիայի դեմ խաղում[23]։
2018 թվականի ապրիլի 17-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիակոս | 2016–17 | Սուպերլիգա | 18 | 0 | 8 | 0 | 8 | 0 | 34 | 0 |
2017–18 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 6 | 0 | ||
Ընդհանուր | 20 | 0 | 8 | 0 | 12 | 0 | 40 | 0 | ||
Բայեր Լևերկուզեն | 2017–18 | Բունդեսլիգա | 21 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 24 | 1 |
Կարիերայի ընդհանուր | 41 | 1 | 11 | 0 | 12 | 0 | 64 | 1 |
Օլիմպիակոս
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանայոտիս Ռեցոս» հոդվածին։ |
|
|