Պատասխանատվությունից այն կողմ

Պատասխանատվությունից այն կողմ
անգլ.՝ Beyond the Line of Duty
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա
Թեմաօդագնացություն և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1942
Լեզուանգլերեն
ՌեժիսորLewis Seiler?
ՊրոդյուսերGordon Hollingshead?
ԴերակատարներՌոնալդ Ռեյգան
ՕպերատորArthur L. Todd?
ԿինոընկերությունWarner Bros. Pictures
Տևողություն22 րոպե

«Պատասխանատվությունից այն կողմ», 1942 թվականին ռեժիսոր Լուիս Սեյլերի կողմից նկարահանված ամերիկայան կարճամետրաժ քարոզչական ֆիլմ[1]։ Այս վավերագրական ֆիլմում վերապատկերվել է Միացյալ Նահանգների ռազմաօդային կորպուսի կապիտան Հյուիթ Թ․ կրտսեր Ուիլեսի կյանքը և կարիերան[2]։

Փերլ Հարբոր նավահանգստի վրա ճապոնացիների հարձակումից հետո Հոլիվուդը շտապել է նկարահանել ֆիլմեր, որոնք կօգնեին հաղթել պատերազմում։ Կինոստուդիան նկարահանում էր գեղարվեստական ֆիլմեր, անհամար մուլտֆիլմեր և կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նպատակ էին հետապնդում տեղեկացնել ժողովրդին, բարձրացնել բարոյական վիճակը, խրախուսել Կարմիր խաչի և այլ կազմակերպությունների օգնությունը երկրում և երկրից դուրս։ Կային նաև ֆիլմեր, որոնք ցուցադրվում էին միայն զինված ուժերի անդամների համար․ այս ֆիլմերը կա՛մ դաստիարակում, կա՛մ ուղղակի զբաղեցնում էին նրանց։

«Պատասխանատվությունից այն կողմ» ֆիլմը լավագույն օրինակներից էր, թե ինչպես է Հոլիվուդը ընդգրկվել և աշխատել բարելավել բարոյական վիճակն ու տղամարդկանց և կանանց խրախուսել ներգրավվել զինծառայության մեջ։ 1943 թվականին ֆիլմը Օսկարի 15-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[3]։

1942 թվականին ամերիկացիներին ուղղված «Զրույցներ բուխարու մոտ» ռադիոդիմումի մեջ ապրիլի 28-ին տեղի ունեցած օդաչուի հերոսության պատմությունը ներկայացրել է նախագահ Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը։ Պատմությունը վերաբերվում էր Միացյալ Նահանգների ռազմաօդային կորպուսի ռմբակոծիչ օդաչու Հյուիթ Թ․ Ուիլեսի կյանքին և կարիերային։ Պատմությունն սկսվում է այն պահի նկարագրությամբ, երբ Տեխասի ֆերմաներից մեկում աշխատող Ուիլիսը 1938 թվականին միանում է ռազմաօդային կորպուսին, այնուհետև շարունակում նկարագրել Տեխասի Ռանդոլֆ Ֆիլդ օդուժի բազայում նրա ստացած տեսական ու գործնական հմտությունները։ Որակավորվելով որպես օդաչու՝ նա իր կոչումն ստացել է Տեխասի Քելլի Ֆիլդ ռազմաօդային ուժերի բազայում։

Որպես ռմբակոծիչ օդաչու լեյտենանտ Ուիլեսը 19-րդ ռմբակործան խմբի հետ տեղակայվել է Ֆիլիպիններում։ 1941 թվականի դեկտեմբերի 14-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին շաբաթների ընթացքում Ուիլեսը Boeing B-17 Flying Fortress չորս շարժիչանոց ծանր ռմբակոծիչի օդաչուն էր, որը հրաման էր ստացել ռմբակոծել Ֆիլիպինյան կղզիների Լեգասպի նավահանգստի մոտ գտնվող ճապոնական ռազմանավերն ու այլ տեխնիկան։

Թեև Ուիլիսը կարողացել է հաջողությամբ կատարել իր առաքելությունը, նրա ռմբակոծիչը հարձակման է ենթարկվել թշնամու 18 գրոհայինների կողմից։ Օդային մարտի ընթացքում երեք գնդացրորդները վիրավորվել էին, իսկ չորրորդը՝ սպանվել, իսկ թշնամու յոթ գրոհայինները ցած էին ընկել։ Ուիլիսը կարողացել է բազա վերադառնալ և օդանավն ապահով կերպով վայրէջք կատարել մթության մեջ՝ երեք հարթ անվադողերով։

Իր համաժողովրդական ուղերձում նախագահ Ռուժվելտը բարձր է գնահատել օդաչուի հերոսությունը և նշել, որ Ուիլիսը ստացել է «Թռրչքային ծառայությունների մարտական խաչ» մեդալը։ Հարգանքի տուրք մատուցելով իր B-17 ռմբակոծիչին՝ կապիտան Ուիլեսը հետագայում ելույթ է ունեցել Սիեթլի Boeing գործարանում՝ շնորհակալություն հայտնելով աշխատողներին։

  • Հյուիթ Թ․ Ուիլեսն ինքն իր դերում ( որպես կապիտան Հյուիթ Թ․Ուիլես)
  • Ռոնալդ Ռեյգան ը պատմողի դերում (ձայնը)
  • Ֆրանկլին Դ. Ռուզվելտ ն ինքն իր դերում (ձայնը)
  • Հյուբերտ Ռ․ Հարմոնը ինքն իր դերում (որպես գեներալ-մայոր Հ․Կ․ Հարմոն)
  • Ուիլիամ Հոպպերը Տեխասի համալսարանի դասընկերոջ դերում
  • Գլեն Սթրեյնջը Կալի դերում
  • Նոքս Մաննինգը ռադիոյի հաղորդավարի դերում

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատասխանատվությունից այն կողմ» Office of War Information-ի հովանու ներքո նկարահանված տիպիկ քարոզչական ֆիլմ էր[4]։ Ֆիլմը նկարահանվել և ցուցադրվել է Warner Bros. կինոընկերության կողմից՝ Motion Picture Committee Cooperating for National Defense-ի հովանավորության ներքո։« Պատասխանատվությունից այն կողմ»-ը երրորդ կարճամետրաժ պատերազմական ֆիլմն էր՝ արտադրված Ուորներ եղբայրների ստուդիայում և սիրված հանդիսատեսի կողմից[5][Note 1]։

«Պատասխանատվությունից այն կողմ» ֆիլմը 1943 թվականի Օսկարի 15-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի» անվանակարգում[6]։

  • Ռոնալդ Ռեյգանի ֆիլմագրություն
  • Առաջին կինոարտադրության միավոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Warner Bros. had previously produced two short films, Winning Your Wings (1942) starring Jimmy Stewart and Men of the Sky (1942) and would release only one further wartime short, The Rear Gunner (1943).[5]
  1. "Motion Picture Films from the "Air Force Production" Program Series, 1942 - 1944; Item: 'Beyond the Line of Duty'. Արխիվացված 2013-11-13 Wayback Machine National Archives Catalog. Retrieved: April 24, 2017.
  2. Young, Donald J."Hewitt T. 'Shorty' Wheless and Boyd T. 'Buzz' Wagner: World War II fighter pilots." HistoryNet (Originally published by Aviation History magazine), June 12, 2006. Retrieved: April 24, 2017.
  3. "Awards:'Beyond the Line of Duty' (1942)." IMDb. Retrieved: April 24, 2017.
  4. Koppes and Black 1987, p. 58.
  5. 5,0 5,1 Makamson, Collin. "Beyond the Line of Duty released." The National WWII Museum. Retrieved: April 24, 2017.
  6. "Nominees and Winners: The 15th Academy Awards (1943)." oscars.org. Retrieved: April 24, 2017.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Koppes, Clayton R. and Gregory D. Black. Hollywood Goes to War: How Politics, Profits and Propaganda Shaped World War II Movies. New York, The Free Press, 1987. 0-02-903550-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]