Պատրիկ Տատոպուլոս Patrick Tatopoulos | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | 1958 | ||||||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | ||||||
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, École nationale supérieure des arts appliqués et des métiers d'art? և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց | ||||||
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ | ||||||
Գործունեության տարիներ | 1996–այժմ | ||||||
Ազգություն | Ֆրանսիա | ||||||
Մասնագիտացում | նկարիչ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր | ||||||
Ոճ(եր) | Մարտական, Թրիլեր, Ֆանտաստիկ | ||||||
IMDb | ID 0851281 | ||||||
|
Պատրիկ Տատոպուլոս (անգլ.՝ Patrick Tatopoulos , սեպտեմբերի 25, 1957, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիահույն նկարիչ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» ֆիլմով։ Նա այնպիսի ֆիլմերի դիզայներ է, որպիսիք են «Անկախության օրը», «Մարտի դաշտը Երկիր», «Պինդ ընկույզ 4.0» և «Հիշել ամենը» ֆիլմերը։
Տատոպուլոսը ծնվել և մեծացել է Փարիզում։ Հայրը՝ Մակեդոնիայից ներգաղթյալ էր, մայրը՝ ֆրանսուհի[1]։ Ծնողները հագուստի խանութ ունեին Փարիզում։ Պատրիկը մոտոցիկլետներ էր վարում, աշխատում 2-D գովազդի գործակալությունում և կատակերգական գրքերի շապիկներ նկարում։ Նախքան 1989 թվականին ԱՄՆ գալը 10 տարի ապրել է Հունաստանում։ Խոսում է ֆրանսերեն, հունարեն և անգլերեն։
2015 թվականի հոկտեմբերին Տատոպուլոսն ամուսնացավ Face Off հեռուստախաղի հաղորդավար ՄաքԿենզի Վեսթմորի հետ։ Զույգը ծանոթացավ շոուի առաջին եթերաշրջանի վրա աշխատելիս։ Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Սեդլռոք Ռենչ Ուայներիի Chateau Le Dome-ում[2]։ Տատոպուլոսը ներկայումս (2015) ապրում է Լոս Անջելեսում։
Հունաստանում գովազդային գործակալություններում որպես դիզայներ աշխատելիս նա շարունակ հրապուրվում էր արարածներով և հատուկ էֆեկտներով[3]։ Սովորել է Փարիզի École d'Art Décoratif-ում, École des Arts Appliqués-ում և École des Beaux-Arts-ում[1]։ Փարիզից տեղափոխվեց Հռոմ, այնուհետև Հունաստան, որտեղ սկսեց վաճառել իր պատկերները։ Արդյունքում ժամանցային բիզնեսի նկատմամբ ունեցած կիրքը նրան բերեց ԱՄՆ և կարճ ժամանակ անց նա գովազդների, երաժշտական տեսահոլովակների և շարժաֆիլմերի դիզայներությամբ էր զբաղվում։ Հաճախ համագործակցել է ռեժիսորներ Ռոլանդ Էմերիխի, Ալեքս Պրոյասի և Լեն Ուայզմանի հետ։
Նիկո Տատոպուլոսի կերպարը Գոձիլայում անվանվել է նրա կրտսեր դստեր անունով։ Առաջին ռեժիսորական աշխատանքը 2009 թվականին էր՝ Ուրիշ աշխարհ։ Լիկանների ապստամբությունը ֆիլմում։ Աշխատել է Դարկստորմ Ստուդիոս գրաֆիկական վեպի «Ես Ֆրանկեշտեյնն եմ» էքշն ֆիլմի ադապտացիայի վրա[4]․ ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվում է Լեյքշոր Էնթերթեյնմենթը[5]։
Տատոպուլոսը աշխատել է հետևյալ ռեժիսորների հետ մեկից ավելի ֆիլմերի վրա՝
|