Պատրիսիա Նորիս | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1931[1] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Մահացել է | փետրվարի 20, 2015[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Westlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և նկարիչ-բեմադրող |
Պարգևներ և մրցանակներ |
Պատրիսիա Նորիս (անգլ.՝ Patricia Norris,մարտի 22, 1931[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - փետրվարի 20, 2015[1], Westlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի հագուստի դիզայներ և գեղարվեստական ղեկավար, Էմմի մրցանակի դափնեկիր։
Պատրիսիա Նորիսի առաջին աշխատանքը որպես կոստյումների դիզայներ եղել է «Հանգուցյալ Լիզ» ֆիլմի հանդերձները, (1971)։ 1970-ից 1980-ական թվականներին նա ստեղծել է հագուստներ «Ժպիտ» (1975), «Միայնակ այծեղջյուր» (1977), «Երկնային օրեր» (1978), «Վիկտոր֊Վիկտորիա»(1982) և «Սպիով դեմք» (1983) ֆիլմերի համար։ 1980 թվականին առաջին անգամ համագործակցել է ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ և ստեղծել հագուստներ նրա «Մարդ-Փիղ» ֆիլմի համար։ Նրանց հաջորդ համագործակցությունը եղել է «Կապույտ թավիշ» ֆիլմը, որտեղ Նորիսը աշխատել է ոչ միայն որպես զգեստների դիզայներ, այլև արտադրության դիզայներ։ Նորիսը աշխատել է Դեյվիդ Լինչի հետ մինչև 1999 թվականը, նրանց վերջին համատեղ նախագիծը «Պարզ պատմություն» ֆիլմն էր։