Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդ
Ծննդյան թիվ՝փետրվարի 12, 1941(1941-02-12)[1] (83 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հագուստ ձևագծող, wardrobe stylist և նորաձևության դիզայներ
Պարգևներ՝
IMDb։ID 0276010
patriciafield.com

Պատրիցիա Ֆիլդ (անգլ.՝ Patricia Field, փետրվարի 12, 1941(1941-02-12)[1], Նյու Յորք, Նյու Յորք), զգեստների ամերիկացի նկարչուհի, ոճաբան և նորաձևության դիզայներ։ «Էմմի» և «Օսկար»[2] մրցանակների դափնեկիր։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիցիա Ֆիլդը ծնվել է Նյու Յորքում՝ հույն-հայկական ընտանիքում[3]։ Նա մեծացել է Աստորիայում, Քվինսում։

Հաջողությունների է հասել 1970-ական թվականների սկզբին՝ մշակելով կանացի ժամանակակից լեգինսներ։ Պատրիցիան ունի նորաձևության սեփական կրպակ՝ «Patricia Field»։

1980-ականների կեսից Ֆիլդը ակտիվորեն աշխատել է որպես զգեստների դիզայներ կինոյում և հեռուստատեսությունում։ 1995 թվականին «Մայամի ռապսոդիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է Սառա Ջեսիկա Փարկերի հետ, ում հետ հետո դարձան ընկերներ և աշխատեցին «Սեքսը մեծ քաղաքում» 1998-ից 2004 թվականները։ Ֆիլդն աշխատել է սերիալի բոլոր եթերաշրջաններում և այդ ֆիլմի համար 5 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ հաղթելով դրանցից մեկը։ Ավելի ուշ նա աշխատեց «Սեքսը մեծ քաղաքում» և «Սեքսը մեծ քաղաքում 2» ֆիլմերում։

2006 թվականին Պատրիցիան Մերիլ Սթրիփի հետ աշխատել է «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում։ Պատրիցիան ստացել է «Օսկար» զգեստների լավագույն դիզայնի համար և BAFTA զգեստների լավագույն դիզայնի համար։

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Աշխատանք Կատեգորիա Արդյունք
2006 Սատանան կրում է Պրադա «Օսկար» զգեստների լավագույն դիզայնի համար Առաջադրում
Թվական Աշխատանք Կատեգորիա Արդյունք
2006 Սատանան կրում է Պրադա BAFTA զգեստների լավագույն դիզայնի համար Առաջադրում
Թվական Աշխատանք Կատեգորիա Արդյունք
1990 Մայր Սագի ռոք-հեքիաթ Կոստյումների լավագույն դիզայն - վարյետե կամ երաժշտական ծրագիր Հաղթանակ
2000 Սեքսը մեծ քաղաքում Կոստյումների լավագույն դիզայն - հեռուստասերիալ Առաջադրում
2001 Սեքսը մեծ քաղաքում Կոստյումների լավագույն դիզայն - հեռուստասերիալ Առաջադրում
2002 Սեքսը մեծ քաղաքում Կոստյումների լավագույն դիզայն - հեռուստասերիալ Հաղթանակ
2003 Սեքսը մեծ քաղաքում Կոստյումների լավագույն դիզայն - հեռուստասերիալ Առաջադրում
2004 Սեքսը մեծ քաղաքում Կոստյումների լավագույն դիզայն - հեռուստասերիալ Առաջադրում

Costume Designers Guild Awards

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Աշխատանք Կատեգորիա Արդյունք
2000 Սեքսը մեծ քաղաքում Զգեստների լավագույն դիզայն - ժամանակակից հեռուստասերիալ Հաղթանակ
2001 Սեքսը մեծ քաղաքում Զգեստների լավագույն դիզայն - ժամանակակից հեռուստասերիալ Հաղթանակ
2002 Սեքսը մեծ քաղաքում Զգեստների լավագույն դիզայն - ժամանակակից հեռուստասերիալ Առաջադրում
2003 Սեքսը մեծ քաղաքում Զգեստների լավագույն դիզայն - ժամանակակից հեռուստասերիալ Առաջադրում
2004 Սեքսը մեծ քաղաքում Զգեստների լավագույն դիզայն - ժամանակակից հեռուստասերիալ Առաջադրում
2005 Սեքսը մեծ քաղաքում Զգեստների լավագույն դիզայն - ժամանակակից հեռուստասերիալ Հաղթանակ
2007 Սատանան կրում է Պրադա Կոստյումների լավագույն դիզայն - ժամանակակից կինոֆիլմ Առաջադրում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Awards for Pat Field». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  3. Patricia Field background

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիցիա Ֆիլդ» հոդվածին։