«Պար քամու հետ» (կորեերեն՝ 바람의 전설), հարավկորեական մելոդրամա, որը պատմում է մարդու՝ որպես պարողի կայացման և պարի նկատմամբ սիրո մասին։ Պրեմիերան կայացել է 2004 թվականի ապրիլի 9-ին։ Ֆիլմը նկարահանվել է վիպասան Չի Սոն Սայի վեպի հիման վրա։
Պուն Շիկը (Լի Սոնչժե) պատմում է մի երիտասարդ աղջկա՝ Ջոն Խվային (Պակ Սոլ Մի), իր կյանքի պատմությունը, թե ինչպես ինքը դարձավ պարող և ինչպես փոխվեց իր աշխարհայացքը։ Ջոն Խվան, որին հանձնարարվել էր բռնել նրան խարդախության մեջ, հասկացավ Պուն Շիկի համար նախատեսված պարերի իսկական նպատակը[2]։