Պարի թանգարան

Պարի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
Հիմնադրվել է1953
ՀիմնադիրRolf de Maré?
Այցելուներ61 462 մարդ (2015)[1]
Կայքdansmuseet.se
Քարտեզ
Քարտեզ

Պարի թանգարան (շվեդ.՝ Dansmuseet), կատարողական և տեսողական արվեստի թանգարան Ստոկհոլմում։ Բացվել է 1953 թվականին, Շվեդիայի թագավորական օպերայի նկուղում։ Ի սկզբանե այնտեղ ցուցադրվել է պարային արվեստի մեծ հավաքածու, որը 1920-1925 թվականներին պատկանում էր Փարիզի Ballets suédois-ի առաջնորդ Ռոլֆ դե Մարեին[2]։ 1969 թվականին շվեդ պարուհի Կարինա Արիի անունով կոչվող գրադարանը կցվել է թանգարանին և նրա համադրող է նշանակվել Բենգտ Հյագարը։ Գրադարանը պարունակում է Հյուսիսային Եվրոպայում պարերի մասին գրականության ամենաընդարձակ արխիվը։ Թանգարանը ներկայումս գտնվում է Դրոտինգատան 17 հասցեում[3]։ Գրադարանը որևէ պետական միջոցից չի օգտվում, քանի որ այն մասնավոր է։ Հավաքածուի մեծ մասը նյութեր են Արևմտյան Եվրոպայից, որոնք թվագրվում են 1500 թվականից մինչև 1850 թվական, 20-րդ դարի վերջի ամսագրերի ժողովածու և հազարավոր ֆիլմերի վիդեո գրադարան։ Առկա է նաև ռուսական պարերի մասին գրքերի մեծ հավաքածու[4]։ 2017 թվականի դրությամբ թանգարանի տնօրենն է եղել Եվա-Սոֆի Էրնստելը[5]։

Թանգարանը Ստոկհոլմում է տեղակայվել 1920–1925 թվականներին Փարիզում բալետի առաջնորդ, շվեդ արիստոկրատ, արվեստի հավաքորդ Ռոլֆ դե Մարեի (1888–1964) շնորհիվ։ 1933 թվականին նա Փարիզում բացեց պարերի աշխարհում առաջին թանգարան-հետազոտական ինստիտուտը։ Les Archives internationales de la Danse դարձավ պարերի ուսումնասիրությունների հայտնի կենտրոն, ուր այցելուներ էին գալիս ամբողջ աշխարհից՝ տեսնելու ցուցադրությունը կամ ուսանելու հսկայական գրադարանում։ Արխիվը նաև հրատարակել է իր սեփական ամսագիրը և գրքերը, կազմակերպում էր դասախոսություններ Պասիի շրջանում գտնվող գեղեցիկ շենքում, որը Ռոլֆ դե Մարեն կառուցել էր իր պարի կենտրոնի համար։ 1940-ականների վերջին նա փակեց իր բիզնեսը Փարիզում, և հավաքածուների մի մասը նվիրեց Ֆրանսիայի նահանգին, որը դրանք տեղավորեց Փարիզի օպերայի թանգարանում և գրադարանում։ Փարիզի շվեդական բալետից ստացվող հսկայական հավաքածուն և ոչ-եվրոպական հավաքածուները Ռոլֆ դը Մարեն բերեց Ստոկհոլմ՝ ձևավորելու պարի թանգարանը, որը նա բացեց 1953 թվականին՝ Թագավորական օպերայի նկուղում։

Թանգարանը տեղակայված է նույն հրապարակում, որտեղ այն ի սկզբանե կազմավորվել է։ Ներկայիս վայրում վերաբացվել է 1999 թվականի մայիսին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.sverigesmuseer.se/wp/wp-content/uploads/2016/01/Besöken-2015_rikspress_bilaga_uppd160114.pdf
  2. Boldemann, Marcus (2011 թ․ դեկտեմբերի 10). «Dansmuseet flyttar till bankpalats». www.dn.se. Dagens Nyheter. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  3. «Archives of the Dance: The Dance Museum, Stockholm». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 4 (2): 78–80. Autumn 1986. ISSN 0264-2875. JSTOR 1290728.
  4. Andersson, Helén (2013 թ․ հուլիսի 1). «En syssla för livet» [A chore for life] (Swedish). Gothenburg, Sweden: Framsidan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Anna Ångström (2016 թ․ սեպտեմբերի 1). «Dansmuseets nya chef från Armémuseum». svd.se. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  6. museum for performing arts and visual arts

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարի թանգարան» հոդվածին։