Պարկավոր առյուծներ[1] (լատին․՝ Thylacoleo, от հուն․՝ θύλακος — պարկ, լատին․՝ leo — առյուծ), գիշատիչ երկկտրիչավոր պարկավորների կարգին պատկանող անհետացած կենդանիների ցեղ։ «Thylacoleo carnifex» պարկավոր առյուծը, որի բրածո մնացորդները հայտնաբերվել են ուշ պլեյստոցենի նստվածքներում, եղել է իր ժամանակին Ավստրալիայում հանդիպող ամենամեծ գիշատիչը։ Նրա բարձրությունը հասնում էր 70 սանտիմետրի, իսկ քաշը՝ 101-130 կիլոգրամ[2]։ «Thylacoleo crassidentatus»-ը եղել է մոտավորապես շան հասակի զգալիորեն փոքր կենդանի։ Ցեղը ձևավորվել է մոտավորապես 2 միլիոն տարի առաջ և ոչնչացվել՝ 40000-30000 տարի առաջ ուշ պլեյստոցենում։ Վերջին տվյալների համաձայն՝ քարանձավների պատերին հայտնաբերված նկարների միջոցով պարզել են, որ վերջին պարկավոր առյուծները ապրել են առաջին Ավստրալիական աբորիգոնների հետ միաժամանակ։
- ↑ Журавлёв А. Ю․. Парнокопытные киты, четырёхкрылые динозавры, бегающие черви… — М. : Ломоносовъ, 2015. — С. 203. — 288 с. — (ЛУЧ). — ISBN 978-5-91678-260-8.
- ↑ Alloing-Séguier, Léanie; Sánchez-Villagra, Marcelo R.; Lee, Michael S. Y.; Lebrun, Renaud (2013). «The Bony Labyrinth in Diprotodontian Marsupial Mammals: Diversity in Extant and Extinct Forms and Relationships with Size and Phylogeny». Journal of Mammalian Evolution. 20 (3): 191–198. doi:10.1007/s10914-013-9228-3.