Պարոն, վերադարձեք 돌아와요 아저씨 | |
---|---|
Տեսակ | հեռուստասերիալ |
Նաև հայտնի է որպես | Խնդրում եմ ետ վերադարձեք պարոն,
Ետ վերադարձիր հորեղբայր, Ետ վերադարձիր Ադջուսի |
Ժանր | Մելոդրամա, Կատակերգություն, Ընտանեկան, Ռոմանս |
Ձևաչափ | Mr. Tsubakiyama's Seven Days by Jirō Asada |
Սցենարիստ | Նո Հյե Յոն |
Ռեժիսոր | Շին Յուն Սուբ |
Գլխավոր դերերում | Ռեյն, Օ Յոն Սոն, Կիմ Ին Կուո, Կիմ Սու Րո, Լի Մին Ջոն, Լի Հա Նուի, Չոի Յոն Ուոնգ և Յուն Պակ |
Արտադրող երկիր | Հարավային Կորեա |
Լեզու(ներ) | կորեերեն |
Էպիզոդների քանակ | 16 |
Ստեղծում | |
Գործողության վայր | Սեուլ |
Տևողություն | 60 րոպե |
Արտադրող ընկերություն(ներ) | Shinyoung E&C Group Hunus Entertainment |
Ներկայացուցիչ | SBS |
Հեռարձակում | |
Ալիք | SBS |
Հեռուստաընկերություն | SBS |
Սկզբնական եթեր | 2016 թվականի փետրվարի 24 – 2016 թվականի ապրիլի 14 |
IMDb | ID 5497708 |
Պաշտոնական կայք |
Պարոն, վերադարձեք[1] (հանգըլ․ 돌아와요 아저씨, RR. Dorawayo Ajeossi), 2016 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, որտեղ խաղացել են Ռեյնը, Օ Յոն Սոնը, Կիմ Ին Կուոն, Կիմ Սու Րոն, Լի Մին Ջոնը, Լի Հա Նուին, Չոի Յոն Ուոնգը և Յուն Պակը։ Այն նկարահանվել է 2002 թվականին հրատարակված Ցուբեկիամայի 7 օրերը վեպի հիման վրա, որի հեղինակը Ջիո Ասադան է[2][3][4][5] ։ Այն հեռարձակվել է SBS-ի կողմից 2016 թվականի փետրվարի 24-ից մինչև ապրիլի 14-ը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21։55-ին, 16 Էպիզոդով[6][7][8]։
Կիմ Յոն Սուն (Կիմ Ին Կուոն) Սինջինի խանութ սրահում կանանց հագուստի բաժնի վարիչն է։ Նա և իր կինը Սին Դե Հեն միմյանց հետ ժամանակ չեն կարողանում անցկացնել, երկար աշխատաժամերի պատճառով։ Արտաժամյա աշխատանքի ժամանակ նա ընկնում է տանիքից և մահանում։ Այն ընկերությունը որտեղ նա աշխատում էր, իր մահվան մասին գրում է իբր թե նա ինքնասպան է եղել, որպեսզի ընկերությանը մեղավոր չճանաչեն։
Հան Գի Տակ (Կիմ Սու Րոն) նախկին գանգսթեր, որը մի ռեստորանի ղեկավար է։ Նա երկար տարիներ սիրել է դերասանուհի Սոնգ Յի Յոնին (Լի Հա Նուի), բայց նա միշտ հեռացել է Գի Տակի կյանքից։ Նրա նախկին ամուսինը Չա Ջի Գուկը (Չոի Յոն Ուոնգ) ստեղծեց սկանդալ որպեսզի ետ վերադարձնի իր երեխային, սպառնալով Յի Յոնին։ ԳԻ Տակը ավտովարի է ենթարկվում և մահանում նույն ժամանակ, ինչպես Յոն Սուն։
Նրանք երկուսն էլ մահացել էին սակայն երկուսն էլ զգում էին, որ պետք է վերադառնան։ Յոն Սուն պիտի հաշտվեր իր կնոջ հետ և ապացուցեր, որ ինքնասպան չի եղել, իսկ Գի Տակը պիտի պաշտպաներ Յի Յոնին։ Նրանք վերադառնում են կյանք երկու ամսով նոր մարմիններով, Յոն Սուն գեղեցիկ երիտասարդ Լի Հա Ջունի մարմնում իսկ հան կիտակ երիտասարդ կին Հան Հոն Նանի մարմնում։ սակայն նրանք պիտի հետևեն 3 կանոնների։
1 Նրանք չեն կարող բացահայտել իրենց իսկական ինքնությունը
2 Վրեժխնդրությունը արգելվում է
3 Նրանք չեն կարող զբաղվել մարդկային գործերով
Եթե այդ կանոներից մեկը խախտեին ապա նրան գոյությունը կջնջվեր։
Մի գեղեցիկ երիտասարդ։ Լի Հե Ջունը Կիմ Յոն Սուի վերամարմնավորումն է։
Մի գեղեցիկ երիասարդ կին։ Հան Հոն Նանը Հան Գի Տակի վերամարմնավորումն է։
Սին Դե Հեի ամուսինը։ Սինջինի խանութ սրահում կանանց հագուստի բաժնի վարիչն է։ նրա մահից հետո նա վերամարմնավորվեց ԼԻ Հե Ջունի մեջ։
Նախկին գանգսթեր, ով մի ռեստորանի ղեկավար է։ Նա սիրում է դերասանուհի Սոն Յի Յոնին։ Իր Մահից հետո նա վերամարմնավորվեց Հան Հոն Նանի մեջ։ Նա Սին Դե Հեի կորած եղբայր է։
Կիմ Յոն Սուի կինը։ Ջոն Ջի Հունի նախկին ընկերուհին։ Ամուսնու մահից հետո նա աշխատանքի է անցնում Սինջին խանութում։ Նա Հան Գի Տակի Կորած քույրն է։
Հայտնի դերասանուհի,ով սկանդալից հետո պաըքարում էր հաըտնիության համար։ Նրան էր սիրահարված Հան Գի Տակը։
Նա Սին Դե Հեի նախկին ընկերն էր Կիմ Հաննայի կենսաբանական Հայրը։ Աշխատել է Կիմ Յոն Սուի հետ։ Յոն Սուի մահից հետո նա դարձել Սինջին խանութի ղեկավարի օգնական։
Նա Սինջին հանրախանութի տնօրենն ու Սոն Յի Յոնի նախկին ամուսինն է։
Գի Տակի նախկին գործընկերը՝ որպես գանգստեր և Սոն Յի Յոնի թիկնապահ։
Կիմ Յոն Սուի հայրը
Կիմ Յոն Սուի և Սին Դե Հեի դուստրը
Հան Գի Տակի թշնամին։
Հան Գի Տակի աշխատակիցը ռեստորանում։
Նա աշխատում է Re-Life-ում, վերասկում է Լի Հե Ջունի և Հան Հոն Նանի գործողությունները։
Մեծանուն ղեկավարը ով միշտ գերադասում է Հան Գիտակին Նա Սոկ Չոլից։
Սունջին ընկերության տնօրենը
Սունջին ընկերության տնօրենի քարտուղար և տարգմանիչ։
Մոդել ով օգտագործվում է Չա Ջի Գուկի կողմից Սոն Յի Յոննին սկանդալի ենթարկելու համար։
Երիտասարդ դերասանուհի ով ատում է Սոն Յի Յոնին։
Նա ինքնաթիռով իրական Լի Հե Ջունի հետ վթարի է ենթարկվում և որոշ ժամանակ գոյատևում անմարդաբնակ կղզում։
Սցենարի առաջին ընթերցանությունը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։
# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Կրկին» | Նոել | 04:57 |
2. | «Կրկին» | 04:57 |
# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Ողջ զգա քեզ» | Թոփ Դոգ | 02։28 |
2. | «Ողջ զգա քեզ (Ռեփ տարբերակը)» | 02։28 |
# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Լուսնի լույսը» | Սոն Հոյոնգ | 04:25 |
2. | «Լուսնի լույսը (inst.)» | 04:25 |
# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Քանի որ դա սեր է» | Էյլի | 03։08 |
2. | «Քանի որ դա սեր է (inst.)» | 03։08 |
# | Անվանում | Արտիստ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Փակիր իմ աչքերը» | ԼԻ Հյուն | 03։55 |
2. | «Փակիր իմ աչքերը (inst.)» | 03։55 |
Վերջում պարզվում է որ Լի Հե Ջունը և նրա օդարուն մնացել են անմարդաբնակ կղզում։ Լի Հե Ջունը գործերովստապ պիտի գնար Սեուլ սակայն վթարի է ենթարկվում։ Այն ներկայացված է 3, 4, 7, 9, 10, 11, 12, 14 և 15 էպիզոդներում։
Աղյուսակում կապույտ գույնով նշված են ամենացածր րդյունքնքերը, Կարմիր գույնով նշված են ամենաբարձր արդյունքները
Էպիզոդ # | Հեռարձակման իրական ամսաթիվը | Լսումների միջին քանակը | |||
---|---|---|---|---|---|
TNmS վարկանիշեր[9] | AGB Nielsen[10] | ||||
Համազգային | Սեուլի բնակչություն | Համազգային | Սեուլի բնակչություն | ||
1 | Փետրվար 24 2016 | 8.0% | 10.5% | 6.6% | 7.6% |
2 | Փետրվար 25 2016 | 9.0% | 11.4% | 7.6% | 8.9% |
3 | Մարտի 2 2016 | 6.2% | 8.0% | 5.2% | 6.0% |
4 | Մարտի 3 2016 | 6.9% | 7.8% | 5.5% | 6.1% |
5 | Մարտի 9 2016 | 5.2% | (<7.7) | 5.2% | 5.7% |
6 | Մարտի 10 2016 | 5.9% | (<7.5) | 5.4% | 5.9% |
7 | Մարտի 16 2016 | 3.9% | 4.5% | 4.0% | 4.2% |
8 | Մարտի 17 2016 | 4.7% | (<7.0) | 4.0% | 4.2% |
9 | Մարտի 23 2016 | 3.1% | 3.8% | 3.5% | 3.8% |
10 | Մարտի 24 2016 | 3.6% | 4.4% | 4.1% | 4.4% |
11 | Մարտի 30 2016 | 2.3% | 2.8% | 3.3% | 3.6% |
12 | Մարտի 31 2016 | 3.7% | - | 3.8% | - |
13 | Ապրիլի 6 2016 | 2.6% | - | 2.8% | - |
14 | Ապրիլի 7 2016 | 3.6% | - | 3.2% | - |
15 | Ապրիլի 14 2016 | 4.5% | - | 4.6% | - |
16 | 3.1% | - | 2.6% | - | |
Միջին | 4.8% | % | 4.5% | % |
Հեռուստասերիալը Ինդոնեզիայում, Մալազիայում և Սինգապուրում հեռարձակվել է One վճարովի հեռուստաալիքով, Հարավային Կորեայից 24 ժմ հետո 2016 թվականի փետրվարի 25-ից միչև ապրիլի 15-ը։ Այն հեռարձակվում է նաև Ինդոնեզիայի Rajawali հեռուստաընկերությունը(RTV).
Այն հեռարձակվել է Վիետնամում HTV3-ի կողմից 2016 թվականի նոյեմբերի 1-ից։
Լոս Անջելեսում այն գեռարձակում է հեռոստաընկերության ասիա-ամերիկական ալիքներով, անգլերեն ենթագրերով, 2016 թվականի մարտի 16-ից։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ստացողը | Արդյունքներ |
---|---|---|---|---|
2016 | 5րդ APAN աստղերի մրցանակաբաշխություն | Լավագույն օժանդակ դերասանուհի | Առաջադրված | |
24-րդ SBS-ի դրամա մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, ֆանտազիա դրամայի դերասան | Առաջադրված | ||
Գերազանցության մրցանակ, ֆանտազիա դրամայի դերասանուհի | Հաղթանակ | |||
Գլխավոր դեր մրցանակաբաշխություն, ֆանտազիա դրամայի դերասան | Առաջադրված | |||
Գլխավոր դեր մրցանակաբաշխություն, ֆանտազիա դրամայի դերասանուհի | Առաջադրված | |||
Առաջադրված | ||||
Ակադեմիայի այդլ մրցանակաբաշխություն – Լավագույն կերակուր | Առաջադրված |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարոն, վերադարձեք» հոդվածին։ |
|