Պեկինի միջազգային ավտոցուցասրահ

Պեկինի միջազգային ավտոցուցասրահ
Տեսակտոնավաճառ և ավտոցուցասրահ
Առաջինը1990
china-autoshow.com/2010bjx/CH/ և autochinashow.org
 Auto China Վիքիպահեստում

Պեկինի միջազգային ավտոցուցասրահ (չինարեն՝ 北京国际汽车展览会) կամ Auto China[1], ավտոմեքենաների և տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է տարին երկու անգամ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։ Միջոցառումը կազմակերպվել և առաջին անգամ անցկացվել է 1990 թվականին։ Այժմ ավտոշոուն Ֆրանկֆուրտի և Դետրոյթի հետ միասին աշխարհում խոշորագույններից մեկն է։ Դա կապված է այն բանի հետ, որ Չինաստանը համարվում է աշխարհի ամենախոշոր և արագ աճող ավտոշուկան[2][3], ինչի կապակցությամբ մեծ թվով ավտոարտադրողներ (ինչպես տեղական, այնպես էլ` արտասահմանյան) ձգտում են մասնակցել միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպել իրենց նոր կամ թարմացված արտադրանքի պրեմիերաները։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Չինաստանի խորհուրդն է՝ միջազգային առևտրի օժանդակությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի միջազգային ավտոցուցասրահը հիմնադրվել է 1990 թվականին և դրանից հետո անցկացվում է Չինաստանի մայրաքաղաքում տարին երկու անգամ, որին հաջորդում է ուրիշ չինական խոշոր ավտոցուցասրահ` Շանհայի ավտոցուցասրահը[4]։ 2014 թվականին ավտոցուցասրահը ունեցել է ավելի քան 850 հազար այցելու[5]։

2016 թվականին շոուն անցկացվել է ապրիլի 25-ից մինչև մայիսի 4-ը։ Ավտոցուցասրահի հովանավորը ելույթ է ունեցել Չինաստանի ֆեդերացիայի մեքենաշինությունում (CMIF), Չինաստանի մեքենաշինության ազգային կորպորացիայում (SINOMACH), Չինաստանի միջազգային առևտրի զարգացման կոմիտեում (CCPIT) և Չինաստանի ավտոարտադրողների ասոցացիայում (CAAM): Ցուցահանդեսի կազմակերպիչներն են են Չինաստանի միջազգային առևտրի զարգացման կոմիտեն (CCPIT-Auto), Չինաստանի միջազգային կորպորացիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը (CNAICO), Չինաստանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնը և Չինաստանի ավտոմոբիլային ինժեներների ընկերությունը (SAE): Միջոցառման շրջանակներում ներկայացվել են տարբեր համաշխարհային արտադրողների մարդատար ավտոմեքենաների, բեռնատարների, էլեկտրոմոբիլների և հիբրիդային փոխադրամիջոցների, ինչպես նաև տարբեր պահեստամասերի և աքսեսուարների նմուշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chinese regulator approves VW-JAC Motor electric car venture» (անգլերեն). Рейтер. 22-05-2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 1.06.2017-ին.
  2. Сергей Знаемский (2017). «Каждый третий автомобиль в мире — китайский. Как устроен автопром №1?». Авторевю. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 1.06.2017-ին.
  3. Татьяна Окишева (21.02.2014). «BCG: структура авторынка существенно изменится». Вести.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 1.06.2017-ին.
  4. Владимир Литвинов (21.04.2014). «Китайское автопредставление». Газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 13.02.2018-ին.
  5. «В Китае открывается четырнадцатый Пекинский международный автосалон». РИА Новости. 25.04.2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 13.02.2018-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկինի միջազգային ավտոցուցասրահ» հոդվածին։