Պետկո Տոդորով Петко Тодоров | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1879[1] |
Ծննդավայր | Elena, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | փետրվարի 14, 1916[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Շատո-դ'Օ, Շվեյցարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | HU Berlin |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ և լրագրող |
![]() |
Պետկո Տոդորով (բուլղար․՝ Петко Тодоров, սեպտեմբերի 26, 1879[1], Elena, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - փետրվարի 14, 1916[1], Շատո-դ'Օ, Շվեյցարիա), բուլղարացի բանաստեղծ[3], արձակագիր, դրամատուրգ, մասնագիտությամբ՝ իրավաբան։
Պետկո Տոդորովը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 26-ին Ելենայում՝ ունևոր ընտանիքում։ Նրա հայրը՝ Յուրդան Տոդորովը, Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատագրման նախօրեին եղել է ամենաազդեցիկ գործիչներից մեկը, որի մեծ ճանաչում ուներ նաև Բուլղարիայի սահմաններից դուրս։ Նրա քույրը՝ Մինան, եղել է բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի կինը։
Պետկո Տոդորովը միջնակարգ կրթությունը ստացել է Ֆրանսիայում, որից հետո տեղափոխվել է Շվեյցարիա և սովորել Բեռնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Դրանից հետո սլավոն բանաստեղծը ընդունվել է Բեռլինի համալսարան և ավարտել բանասիրության բաժինը՝ գերազանց առաջադիմությամբ[3]։
1902 թվականին Պետկոն մեկնել է Չեխիա և սկսել աշխատանքային գործունեություն ծավալել Պրահայի ազգային գրադարանում։ Սոցիալիստական գաղափարախոսության ազդեցության տակ՝ 1890-ական թվականներին համագործակցել է տեղական բազմաթիվ լրատվամիջոցների հետ՝ հրատարակելով հոդվածներ, որոնք նվիրված էին սոցիալիստական հասարակարգին և քաղաքական զանազան հարցերին։
1905 թվականին Պետկո Տոդորովը հիմնադրել է Բուլղարիայի ռադիկալ-ժողովրդավարական կուսակցությունը։ Շուտով վերջինիս մոտ նկատվում են տուբերկուլոզի ախտանշաններ և վերջինս ուղևորվում է Տիրենյան ծովի Կապրի առողջարանային կղզի՝ բուժման նպատակով։ Կղզում բնակվելու տարիներին Պետկոն ծանոթանում է Մաքսիմ Գորկու հետ։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մի քանի ռազմագործողությունների, որոնք ընթացքում ընկերացել է Լև Տրոցկու հետ։ Շուտով հիվանդության պատճառով Պետկոն ստիպված է լինում թողնել մարտի դաշտը և մեկնել Շվեյցարիա։ Չնայած երկարատև բուժումներին՝ Պետկո Տոդորովը 1916 թվականի փետրվարի 14-ին՝ 36 տարեկան հասակում մահանում է[3]։ 1921 թվականին նրա աճյունը Բեռնից տեղափոխվել է Սոֆիա։