Պերին Լաֆոն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | freestyle skier |
Երկիր՝ | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 28, 1998[1][2] (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լավլանե[3] |
162 սանտիմետր | |
Քաշ՝ | 50 կիլոգրամ |
Պերին Լաֆոն (ֆր.՝ Perrine Laffont, հոկտեմբերի 28, 1998[1][2], Լավլանե[3]), մոգուլում մասնագիտացված ֆրանսիացի ֆրիսթայլորդուհի, օլիմպիական և աշխարհի չեմպիոն։
Պերին Լաֆոնի առաջին հաջողությունը միջազգային արենայում եղել է 2013 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ զուգընթաց մոգուլում։ 2014 թվականի սկզբին առաջին անգամ ելույթ ունեցավ Աշխարհի գավաթի կանադական Կալհարիի էտապում և զբաղեցրեց 20-րդ տեղը։
Տասնհինգ տարեկան հասակում ֆրանսուհին Սոչիի խաղերում ընդգրկվեց օլիմպիական թիմի կազմում, որտեղ դարձավ մասնակիցներից ամենաերիտասարդ ֆրիսթայկորդուհին[4]։ Մոգուլիստուհիների մրցումներում Լաֆոնը վստահորեն անցավ առաջին որակավորումը (գրավեց հինգերորդ տեղը), բայց առաջին եզրափակիչ ռաունդում նա դարձավ 14-րդը և չկարողացավ անցնել հաջորդ ռաունդ։
2015 թվականին Պերին իր առաջին ելույթը ունեցավ աշխարհի առաջնությունում գրավեց վեցերորդ տեղը զուգընթաց մոգուլում և տասներեքերորդը անհատականում։ Այդ մրցաշրջանում նա դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն պատանեկանում` նվաճելով երկու ոսկե մեդալ Վալմալենկոյի առաջնությունում։
2016 թվականի փետրվարին Սեմբոկում աշխարհի գավաթի էտապում առաջին հաղթանակը տարավ , իսկ մրցաշրջանի արդյունքներով մոգուլի հաշվարկով գրավեց երրորդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում ֆրանսուհին արդեն դարձավ փոխչեմպիոն մոգուլի հաշվարկով (իրենից առաջ թողնելով միայն ավստրալուհի Բրիտենի Քոքսին), իսկ Իսպանիայի աշխարհի առաջնությունում նվաճեց երկու մեդալ` դառնալով աշխարհի չեմպիոն զուգընթաց մոգուլում, իսկ անհատական մոգուլում նվաճեց «արծաթ», զիջելով ավստրալուհի Կոկսին։
Փհենչհանի օլիմպիադայում Լաֆոնը սկզբում հաղթեց առաջին որակավորումը, հաջողությամբ անցավ եզրափակիչ ռաունդները և եզրափակիչ մրցելույթում հաղթեց նվազագույն 0,09 բալով Սոչիի խաղերի չեմպիոն կանադուհի Ժյուստին Դյուֆուր-Լապուանտին և դարձավ օլիմպիական չեմպիոնուհի[5]։
2018 թվականի փետրվարի 11-ի դրությամբ
Ամսաթիվ | Վայր | Մրցաձև |
---|---|---|
2016, փետրվարի 27 | Ճապոնիա Սեմբոկու | մոգուլ |
2016, մարտի 5 | Ռուսաստան Մոսկվա | զուգահեռ մոգուլ |
2017, փետրվարի 25 | Չինաստան Տայվու | մոգուլ |
2018, հունվարի 10 | ԱՄՆ Դիր Վելի | մոգուլ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերին Լաֆոն» հոդվածին։ |
|