Պերսի Ջուլիան անգլ.՝ Percy Lavon Julian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1899[1] Մոնթգոմերի, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 19, 1975[1] (76 տարեկան) Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Elm Lawn Memorial Park |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Ֆիսկի համալսարան, Հովարդի համալսարան, West Virginia State University?, Հովարդի համալսարան, ԴեՊաու համալսարան և Glidden? |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[2] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Վիեննայի համալսարան և ԴեՊաու համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
![]() |
Պերսի Ջուլիան (անգլ.՝ Percy Lavon Julian, ապրիլի 11, 1899[1], Մոնթգոմերի, ԱՄՆ - ապրիլի 19, 1975[1], Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի քիմիկ-հետազոտող, առաջիններից մեկը, ով բույսերից՝ քիմիական սինթեզի միջոցով, պատրաստել է դեղորայք[6]։ Առաջինը սինթեզել է ֆիզիոստիգմինը, ինչպես նաև դարձել է բույսերի ստերոիդներից (ինչպիսիք են ստիգմաստերոլը և սիտոստոստոլը) մարդկային հորմոնների (պրոգեստերոն և տեստոստերոն) արդյունաբերական լայնածավալ քիմիական սինթեզի հիմնադիրը։ Նրա աշխատանքը հիմք է դրել ստերոիդային՝ կորտիզոնի դեղամիջոցների, ինչպես նաև այլ կորտիկոստերոիդների և հաբերի արտադրության համար[7][8][9]։
Հետագայում նա հիմնել է իր սեփական ընկերությունը՝ դիսկորեա ընտանիքին պատկանող խոստորուկ բույսից, ստերոիդային միջնորդների սինթեզի համար։ Նրա աշխատանքը խոշոր բազմազգ դեղագործական ընկերություններին օգնել է զգալիորեն նվազեցնել ստերոիդ միջնորդների գինը, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել մի քանի կարևոր դեղամիջոցների օգտագործումը[10][11]։
Ջուլիանը ստացել է ավելի քան 130 քիմիական արտոնագրեր։ Նա եղել է առաջին աֆրոամերիկացիներից մեկը, ով ստացել է դոկտորի աստիճան քիմիայի գծով, և առաջին աֆրոամերիկացի քիմիկոսը, ով ներառվել է Գիտությունների ազգային ակադեմիայում։
Պերսի Ջուլիանը ծնվել է Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում։ Նրա ծնողները եղել են Ալաբամա (անգլ.՝ Alabama) նահանգի համալսարանի շրջանավարտներ։ Նրա հայրը՝ Ջեյմսը, ում հայրը ստրուկ էր եղել, ընդունվել էր աշխատանքի Միացյալ Նահանգների երկաթուղու փոստային բաժանմունքում, իսկ մայրը՝ Էլիզաբեթը, աշխատում էր դպրոցում որպես ուսուցչուհի[12][13][14]։ Պերսի Ջուլիանը մեծացել էր ԱՄՆ-ի հարավում՝ ռասսայական մշակույթի և Ջիմ Քրոյի օրենքների ժամանակ։ Մանկության տարիներին, երբ զբոսնելիս էր եղել անտառում, սայթաքելով մի տան մոտ, ծառից կախված էր տեսել մի մարդու։ Այդ ժամանակահատվածում, երբ ութամյա կրթություն ստանալը բավականին դժվար էր աֆրոամերիկացիների համար, Ջուլիանի ծնողները իրենց բոլոր երեխաներին բարձրագույն կրթության էին տվել։ Ջուլիանը հաճախել էր Ինդիանա նահանգի, Գրինքասլի Դե Պոլյա համալսարանը։ Քոլեջն ընդունել էր մի քանի աֆրոմամերիկացի ուսանողներ։ Քաղաքում տիրող տարանջատման մթնոլորտը հանգեցրել էր սոցիալական նվաստացման։ Ջուլիանին թույլ չէին տվել ապրել քոլեջի հանրակացարանում, այդ պատճառով նա տեղավորվել էր համալսարանից դուրս գտնվող գիշերօթիկ տանը, որտեղ հրաժարվել էին նրան սնունդ տալ։ Ջուլիանից պահանջվել էր մի քանի օր, որպեսզի գտներ վայր, որտեղ կարող էր սնվել։ Ավելի ուշ նա գտել էր աշխատանք։ Դրանք պատահական աշխատանքներ էին՝ ուսանողական կազմակերպության տանը. ջեռուցել վառարանը, սնունդ մատակարարել, ինչի դիմաց նրան թույլ էին տվել քնել ձեղնահարկում և սնվել տանը։ 1920 թվականին Ջուլիանը ավարտել է Դե Պոլյա համալսարանը, որպես Ֆի Բետա Կապպայի անդամ և շրջանավարտ[15]։ 1930 թվականին Ջուլիանի հայրը ընտանիքի հետ տեղափոխվել էր Գրինկասլ, որպեսզի իր բոլոր երեխաները կարողնային սովորել Դե Պոլյա համալսարանում։ Հայրը առաջվա պես շարունակել էր աշխատել որպես երկաթուղային ծառայող։
Համալսարանն ավարտելուց հետո Ջուլիանը ցանկացել էր ստանալ քիմիկոսի դոկտորական աստիճան, բայց պարզել էր, որ աֆրոամերիկացու համար դա դժվար կլինի իրագործել։ Դրա փոխարեն, Ֆիսկի համալսարանում նա ստացել էր քիմիայի դասախոսի պաշտոն։ 1923 թվականին Ջուլիանը ստացել է Օսթինի կրթաթոշակ, ինչը նրան թույլ էր տվել հաճախել Հարվարդի համալսարան՝ գիտությունների մագիստրոսի աստիճան ստանալու համար։ Այնուամենայնիվ, վախենալով, որ սպիտակամորթ ուսանողներին դուր չի գա աֆրոամերիկացի դասախոսը, Հարվարդի համալսարանը Ջուլիանին տվել էր օգնականի պարտականություններ, ինչը անհնար էր դարձրել Հարվարդում Ջուլիանի դոկտորանտուրան ավարտելը։
1929 թվականին, որպես Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Ջուլիանը ստացել էր Ռոքֆելեր հիմնադրամի կրթաթոշակ՝ իր ավարտական աշխատանքը Վիեննայում շարունակելու համար, որտեղ էլ նա ստացել էր գիտությունների դոկտորի աստիճան։ 1931 թվականին Ջուլիանը սովորել էր Էռնստ Շպետի մոտ և եղել էր հիանալի ուսանող։ Եվրոպայում Ջուլիանը գտել էր ազատություն ռասսայական նախապաշարմունքներից, որոնք նահանգներում «խեղդում» էին իրեն։ Նա ազատորեն սկսել էր մասնակցել ինտելեկտուալ հասարակական հավաքույթներին, գնալ օպերա, ինչի արդյունքում իր հասակակիցների շրջանում մեծ ճանաչում էր գտել[16][17]։ Ջուլիանը առաջին աֆրոամերիկացիներից մեկն էր եղել, ով ստացել էր քիմիկոսի դոկտորի աստիճան՝ Սենթ Էլմո Բրեդիից և դոկտոր Էդվարդ Մ. Ա. Չանդլերից հետո[10][18]։
Վերադառնալով Վիեննայից՝ Ջուլիանը Հարվարդի համալսարանում դասախոսել էր մեկ տարի։ Հարվարդում Ջուլիանը ներգրավված էր եղել համալսարանական բախման մեջ՝ բաժնի վարիչի պաշտոնում նշանակվելու պատճառով։ Համալսարանի նախագահ Մորդեխայ Ուեյտ Ջոնսոնի խնդրանքով[19], նա աշխատանքից ազատել էր քիմիայի սպիտակամորթ պրոֆեսոր Յակով Չոհանին (Հարվարդի գիտությունների դոկտորին[20])[21][22]: 1932 թվականի մայիսի վերջին Չոհանը պատասխան քայլ էր կատարել՝ Վիեննայից տեղի աֆրոամերիկական թերթին տրամադրելով Ջուլիանի կողմից իրեն ուղարկված նամակները։ Նամակների բովանդակությունը տարաբնույթ թեմաների շուրջ էր եղել՝ գինիներից, վիեննացի գեղեցիկ կանանցից, երաժշտությունից և պարերից մինչև քիմիական փորձեր և քիմիական նոր հաստատություն հիմնելու պլաններ[21]։ Նամակներում Ջուլիանը անվանապես ծաղրել էր Հարվարդի համալսարանի որոշ ֆակուլտետների անդամների, վիրավորելով նույնիսկ հայտնի մի դեկանի[21][23]։
Հենց ադ ժամանակ Ջուլիանը միջանձնային բախման մեջ էր իր լաբորանտ՝ Ռոբերտ Թոմսոնի հետ։ 1932 թվականի մարտին Ջուլիանը առաջարկել էր հեռացնել Թոմսոնին[24]։ Թոմսոնը դատի էր տվել Ջուլիանին, իր կնոջ[21]՝ Աննա Ռոզել Թոմսոնի, ջերմությունը օտարացնելու համար, հայտարարելով, որ Ջուլիանը ինտիմ կապ էր ունեցել նրա հետ։ Ջուլիանը Թոմսոնին մեղադրել էր զրպարտության մեջ։ Երբ Թոմսոնին աշխատանքից հեռացրել էին, նա նաև հրապարակել էր այն ինտիմ և խիստ անձնական նամակները, որոնք Ջուլիանը գրել էր իրեն Վիեննայից։ Դոկտոր Ջուլիանի նամակներում երևում էին, թե ինչպես էր նա խաբել Հարվարդի համալսարանի նախագահին, որպեսզի վերջինս ընդուներ նրա պլանները քիմիական հաստատություն կառուցելու համար, և թե ինչպես էր նա խաբել իր լավագույն ընկերոջը՝ ստիպելով նրան պրոֆեսոր նշանակել այն մարդուն, ում ինքը համակրում էր[23]։ 1932 թվականի ամռանը Բալթիմորյան աֆրոամերիկացին հրապարակել էր Ջուլիանի բոլոր նամակները։ Ի վերջո սկանդալն ու ուղեկցող ճնշումը ստիպել էին Ջուլիանին հրաժարական տալ։ Նա կորցրել էր իր պաշտոնը, և այն ամենը, ինչի համար աշխատել էր[10]։
Այնուամենայնիվ սկանդալը Ջուլիանի համար դարձել էր ոչ միայն վատ իրադարձությունների պատճառ։ 1935 թվականի դեկտեմբերի 24-ին նա ամուսնացել էր Աննա Ռոզելի հետ (սոցոլոգիայի գիտությունների դոկտոր, 1937, Փենսիլվանիայի համալսարան)։ Նրանք ունեցել էին երկու երեխա. Պերսի Լավոն Ջուլիան-կրտսեր (1940 թվականի օգոստոսի 31-2008 թվականի փետրվարի 24), ով դարձել էր քաղաքացիական իրավունքների գծով հայտնի փաստաբան Մեդիսոնում, Վիսկոնսինում[25] և Փեյթ Ռոսսել Ջուլիանը (ծնվ. 1944), ով մինչ այսօր դեռ ապրում է Օակ այգու իրենց տանը, և շատ հաճախ է ոգեշնչող ելույթներ ունենում հոր և գիտության մեջ նրա ունեցած ներդրման մասին[26]։
Ջուլիանի կարիերայի ամենաբարդ ժամանակահատվածում նրան օգնել էր իր նախկին ուսուցիչ՝ Ուիլյան Մարտին Բլանշարը, ով Դե Պոլյա համալսարանում քիմիայի պրոֆեսոր էր։ 1932 թվականին Բլանշը Ջուլիանին առաջարկել էր քիմիայի դասախոսի օրգանականի պաշտոն՝ Դե Պոլյա համալսարանում։ Այնուհետև Ջուլիանը օգնել էր Վիեննայի համալսարանի ուսանող Յոզեֆ Պիկլին գնալ Միացյալ նահանգներ՝ Դե Պոլյա համալսարանում իր հետ աշխատելու։ 1935 թվականին Ջուլիանը և Պիկլը ավարտել էին ֆիզոստիգմինի ամբողջական սինթեզը և հաստատել էին դրան վերագրվող կառուցվածքային բանաձևը։ Օքսֆորդի համալսարանից Ռոբերտ Ռոբինսոնը առաջինն էր, ով հրապարակել էր ֆիզոստիգմինի սինթեզը, բայց Ջուլիանը նկատել էր, որ արտադրանքի հալման վերջին կետը սխալ էր, ինչն էլ մատնանշում էր, որ Ռոբինսոնը չէր սինթեզել ֆիզոստիգմենը։ Երբ Ջուլիանը ավարտել էր սինթեզը, հալման կետը ճիշտ էր կալաբարի լոբու բնական ֆիզոստիգմենի համար[10]։
Ջուլիանը նաև հրապարակել էր ստիգմաստերոլը, որը իր անվանումը ստացել էր Physostigma venenosum անունից, արևմտաաֆրիկյան կալաբարյան լոբուց, որը, ինչպես ինքն էր կարծում, կարող էր ծառայել որպես հումք մարդկային ստերիոդ հորմոնների սինթեզման համար։ Գրեթե նույն ժամանակահատվածում՝ 1934 թվականին, Ադոլֆ Բուտենանդը և Էրհարդ Ֆերենհոլցը Գերմանիայում[27][28], ցույց էին տվել, որ սոյայի յուղից առաջացած ստիգմաստերոլը սինթետիկ օրգանական քիմիայի միջոցով կարող էր վերածվել պրոգեստերոնի։
1940 թվականին Glidden արդյունաբերական ընկերությունում արված Ջուլիանի հետազոտությունը փոխել էր ուղղությունը, երբ նա սկսել էր աշխատանքը պրոգեստերոնի սինթեզման, ստիգմաստերոլ և սիտոստերոլ պարունակող բույսերից՝ էստրոգենի և տեստոստերոնի սինթեզի վրա, առանձնացված սոյայի յուղից՝ փրփուրի մեթոդով, որը նա հայտաբերել էր և արտոնագրել[7][29]։ Այդ ժամանակ բժիշկները բացահայտում էին մի շարք օգտագործման մեթոդներ նոր հայտնաբերված հորմոնների համար։ Այնուամենայնիվ, կենդանիների ողնաշարերի հայրուրավոր ֆունտերից հնարավոր էր ստանալ շատ քիչ քանակություն։
1940 թվականին Ջուլիանը ամեն օր արտադրում էր 100 ֆունտ սոյայի խառնված ստերոլներ, որոնց արժեքը որպես սեռական հորմոն, կազմում էր 10000 դոլար (այսօր՝ ԱՄՆ-ում, 82.000 դոլար)[30]։ Կարճ ժամանակ անց Ջուլիանը օրական օզոնացրել էր 100 ֆունտ խառը ստերոլային դիբրոմիդներ։ Սոյայի ստիգմաստերոլը հեշտությամբ վերածվում էր կանացի հորմոնի պրոգեստերոնի, իսկ պրոգեստերոնի առաջին ֆունտը, որը Ջուլիանը արտադրել է, արժեցել է 63,500 դոլար (այսօր 520.000 դոլար)[30], և առաքվել է գնորդին Upjohn[31] դեղագործական ընկերության կողմից՝ զրահապատ ավտոմեքենայով[9]. Вскоре последовало производство других половых гормонов[11]: Այս ամենին հաջորդել է սեռական այլ հորմոնների արտադրությունը[11]։
Նրա աշխատանքը թույլ էրտվել արտադրել այդ հորմոնները արդյունաբերական ավելի մեծ մասշտաբով՝ հնարավորինս նվազեցնելով հորմոնալ հիվանդությունների բուժման ծախսերը։ Ջուլիանը և իր աշխատակիցները Glidden-ի համար արտոնագրեր էին ստացել սոյայի բույսերի ստերոլներից պրոգեստերոնի և տեստոստերոնի պատրաստման համար։ 1940-ական թվականներին եվրոպական դեղագործական ընկերությունների նախկին միությանը պատկանող ապրանքների արտոնագրերը կանխել էին այդ հորմոնների կլինիկական օգտագործման մեծածախ և մանրածախ գների զգալի նվազումը։ Ջուլիանը և իր աշխատակիցները իրենց աշխատանքով օգնել էին փրկել բազմաթիվ կյանքեր[32][33][34]։
1949 թվականի ապրիլի 13-ին, Մայոյի կլինիկայի ռևմատոլոգ Ֆիլիպ Հենչը հայտարարել էր ռևմատոիդ արթրիտի բուժման գործում կորտիզոնի նշանակալի արդյունավետության մասին։ Կորտիզոնը՝ որը անասունների լեղու թթուներ պարունակող դեօքսիխոլաթթու էր, արտադրվում էր «Мерк и Ко» ընկերության կողմից՝ մեծ գումարների դիմաց, օգտագործելով բարդ, 6 փուլից բաղկացած սինթեզը՝ մշակված քիմիկոս Լյուիս Սարեթի կողմից։ 1949 թվականի սեպտեմբերի 30-ին Ջուլիանը հայտարարել է կորտիզոնի ձեռքբերման գործընթացի բարելավման մասին[35][36][37][38]։ Դա վերացրել էր հազվագյուտ և թանկ քիմիական նյութի՝ օսմիումի տետրօքսիդի անհրաժեշտությունը[35]։ 1950 թվականին, «Glidden»-ը կարողացել էրսկսել սերտորեն կապված միացությունների արտադրությունը, որը մասամբ կարող էր ունենալ կորտիզոնի ազդեցություն։ Ջուլիանը նաև հայտարարել է այլ նյութերի զինթեզման մասին՝ սկսած էժանագին և մատչելի հասանելի տրենգենոլոնից (սինթեզված սոյայի յուղից), ստերոիդային կորտիկոլոն (հայտնի է նաև որպես 11-դեօքսիկորտիզոլ, Ռեյխշտեյնի կամ S նյութ), որի մոլեկուլը՝ թթվածնի մեկ ատոմի բացակայությամբ, տարբերվում էր կորտիզոնից[39]։
1952 թվականի ապրիլի 5-ին կենսաքիմիկոս Դուրայ Պետերսոնը և մանրէաբան Հերբերտ Մյուրեյը «Upjohn» կազմակերպությունում, մեկ քայլով հրապարակել էին առաջին զեկույցը ստերոիդների մանրէաբանական 11α-թթվածինացման ֆերմենտացման գործընթացի վերաբերյալ`(օգտագործելով լորձաթաղանթի կարգի բորբոսային սնկեր)։ Դրանց ֆերմենտացման գործընթացը կարող էր հանգեցնել 11α-հիդրօքսիպրոգեստերոնի կամ 11 α-հիդրոքսիկորտիզոնի ձևավորմանը պրոգրեստերոնից կամ S միացությանից, որը հետագայում, քիմիկան պրոցեսների ճանապարհով վերափոխվելու էր կորտիզոնի կամ 11 β-հիդրոքսիկորտիզոնի (կորտիզոլ)[40]։
Երկու տարի անց «Glidden»-ը հրաժարվել էր կորտիզոնի արտադրությունից, որպեսզի կենտրոնոնար S նյութր վրա։ Ջուլիանը մշակել էր կորտիկոլոնից պրեգնենոլոնի սինթեզման բազմաբնույթ գործընթաց, որը հասանելի էր սոյայի յուղի ստերոլներից։ 1952 թվականին «Glidden»-ը, որը սոյայի յուղից պրոգեստերոն և այլ ստերոիդներ էր արտադրում, փակել էր իր արտադրությունը, և սկսել էր ներկրել դրանք Մեքսիկայից՝ «Diosynth»-ի հետ համաձայնագրով(մեքսիկական ոչ մեծ ընկերություն, որը հիմնադրվել էր 1947 թվականին՝ Ռասսել Մարկերի կողմից, «Syntex»-ը թողնելուց հետո)։ Կորտիկոկոլոնի արտադրանքի արժեքը «Glidden»-ում համեմատաբար բարձր էր, այդ իսկ պատճառով Ապջոնը որոշել էր օգտագործել պրոգրեստերոնը, որը «Syntex»-ում հասանելի էր մեծ քանակաությամբ և ցածր գնով՝ կորտիզոն և հիդրոկորտիզոն արտադրելու համար[38]։
1953 թվականին «Glidden»-ը որոշել էր հեռանալ ստերոիդների բիզնեսից, ինչը այդ տարիներին այնքան էլ ձեռնտու չէր, չնայած Ջուլիանի[41] գործի առաջին ռահվիրան էր։ 1953 թվականի դեկտեմբերի 1-ին, 18 տարվա աշխատանքից հետո Ջուլիանը հեռացել էր «Glidden»-ից՝ հրաժարվելով տարեկան գրեթե 50.000 դոլար աշխատավարձից (2017 թվականին համարժեք է 460.000 ԱՄՆ դոլարին)[30], որպեսզի հիմներ իր սեփական՝ «Ջուլիան» լաբորատորիան, Inc. ընկերությունը, որի համար վերցրել էր Իլինոյս նահանգի Ֆրենկլին այգում գտնվող արվարձանային քիմիկան ընկերության ոչ այնքան մեծ բետոնե շինությունը[42][43][44]։
1953 թվականի դեկտեմբերի 2-ին «Pfizer» ընկերությունը ձեռք էր բերել բացառիկ լիցենզիաներ «Glidden»-ի S նյութի սինթեզման համար։ Մեկ քայլով «Pfizer»-ը մշակել էր ֆերմենտացման գործընթաց՝ ստերոիդների միկրոբային 11β-թթվածնացման համար, որը կարող էր S նյութը վերափոխել 11β-հիդրոկորտիզոնի (կորտիզոլ), մինչդեռ «Syntex»-ը իրականացնում էր կորտիկոլոնի լայնածավալ արտադրություն շատ ցածր գնով[38]։
1950 թվականին Ջուլիանը ընտանիքի հետ տեղափոխվել էր Չիկագոյի քաղաքամերձ տարածքի Օակ այգի՝ դառնալով աֆրոամերիկյան առաջին ընտանիքը, որն ապրում էր այնտեղ[45]։ Չնայած նրան, որ համայնքում որոշ բնակիչներ ընդունում էին Ջուլիանի ընտանիքը, սակայն կային նաև այնպիսիք, ովքեր դեմ էին նրանց ներկայությանը։ Մինչ տեղափոխվելը՝ 1950 թվականին, «Շնորհակալության օր»-ը, նրանց տունը հրդեհվել էր։ Ավելի ուշ՝ 1951 թվականի հունիսի 12-ին, նրանց տեղափոխությունից հետո, տունը ենթարկվել էր դինամիտային հարձակման։ Հարձակումները ակտիվացրել էին համայնքը, որի հետևանքով ստեղծվել էր մի խումբ՝ Ջուլիանին աջակցելու համար[46]։ Ավելի ուշ Ջուլիանի որդին պատմել էր, որ այդ ժամանակ ինքը և իր հայրը, հրացանը ձեռքներին ծառին նստած, հաճախ էին հետևել տանը[10]։
1953 թվականին Ջուլիանը հիմնել էր «Julian Laboratories, Inc» սեփական, հետազոտական ընկերությունը։ Ջուլիանի օրինակին հետևել էին իր լավագույն քիմիկոսներից շատերը, որոնք աշխատում էին Glidden-ում, ներառյալ աֆրոմամերիկացնիներ և կանայք։ Ջուլիանը հաղթել էր «Upjohn» պրոգրեստերոնի առաքման՝ 2 (երկու) միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը(այսօր համարժեք է 16 միլիոն դոլարի)[30]։ Syntex-ի հետ մրցակցելու համար, նա ստպված էր որպես հումք օգտագործել մեքսիկական դիսկորեա ընտանիքին պատկանող խոստորուկ բույս։ Ջուլիանը օգտագործել էր իր փողերը, նաև պարտք էր վերցրել ընկերներից,՝ Մեքսիկայում վերամշակող գործարան կառուցելու համար, բայց խոստորուկ բույսի հավաքման համար չի կարողացել թույլտվություն ստանալ կառավարությունից։ Վիեննայի հրեական համալսարանի իր նախկին համակուրսեցի Աբրահամ Զլոտնիկը, որին նախկինում Ջուլիանը օգնել էր փրկվել Ֆոլոքոստից, Գվատեմալայում՝ Ջուլիանի ընկերության համար, խոստորուկի նոր ցանքատարածքների հետ կապված որոնումներ էր անցկացրել։
1956 թվականի հուլիսին Ջուլիանը և ամերիկյան երկու այլ ընկերությունների ղեկավարներ, որոնք փորձում էին մտնել Մեքսիկայի միջանկյալ շուկա, հայտնվել էին սենատի ենթահանձնաժողովում։ Նրանք վկայություն էին տվել, որ Syntex-ը մենաշնորհ ունի մեքսիկական խոստորուկի մուտքի համար[34][47]։ Լսումները հանգեցրել էին նրան, որ Syntex-ը ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հետ կնքել էր համաձայնագիր։ Չնայած ընկերությունը չէր խոստովանել, որ սահմանափակում էր առևտուրը, բայց խոստացել էր հետագայում դա այլևս չանել[34]։ Հինգ տարվա ընթացքում ԱՄՆ խոշոր բազմազգ դեղագործական ընկերությունները Մեքսիկայում ձեռք էին բերել բոլոր վեց ստերոիդային միջանկյալ արտադրանքները, որոնցից չորսը պատկանում էին մեքսիկացիներին[34]։
Syntex-ը տասներկու տարում նվազեցրել էր ստերոիդների գինը ավելի քան 250 անգամ` 80 դոլարով։ 1943 թվականին, ԱՄՆ-ում, մեկ գրամի դիմաց՝ 0,31 դոլար։ 1955 թվականին ԱՄՆ-ում մեկ գրամի դիմաց[34][47]։ Upjohn-ի և General Mills-ի միջև մրցակցությունը ապահովել էր զգալի բարելավում սիգմաստերոլից պրոգեստերոնի արտադրության համար, ինչը հանգեցրել էր մեքսիկական պրոգեստերոնի գնի իջեցմանը մինչև 0,15 դոլար։ 1957 թվականին ԱՄՆ-ում մեկ գրամի դիմաց[34][38]։
1958 թվականին «Upjohn»-ը մեկ գրամի դիմաց վճարելով 0,135 դոլար, «Syntex»-ից գնել էր 6900 կգ պրոգրեստերոն։ ԱՄՆ-ն (ընկերության ապրանքանիշը՝ «Pfizer») մեկ գրամի դիմաց վճարելով 0,143 դոլար, «Searle»-ից գնել էր 6,201 կգ պրոգեստերոն։ ԱՄՆ-ն մեկ գրամի դիմաց վճարելով 0,14 դոլար, «Julian» լաբորատորիայից գնել է 5,150 կգ պրոգեստերոն։ ԱՄՆ-ն մեկ գրամի դիմաց վճարելով 0,142 դոլար, «General Mills»-ից (որը ձեռք էր բերել «Protex»-ը) գնել էր 1,925 կգ պրոգեստերոն[48]։
Չնայած միջանկյալ ապրանքների գների մշտական անկմանը, 1960-ական թվականների ընթացքում ամերիկյան խոշոր բազմազգ դեղագործական ընկերությունների օլիգոպոլիան պահպանում էր կորտիկոստերոիդների մեծածախ գները։ 1954 թվականից կորտիզոնի մեկ գրամը ֆիքսվել էր 5,48 դոլար, հիդրոկորտիզոնը արժեր 7,99 դոլար։ 1954 թվականից ԱՄՆ-ում պեդնիզոլոնի մեկ գրամի դիմաց՝ 35,80 դոլար։ 1956 թվականից ի վեր ԱՄՆ-ում մեկ գրամի դիմաց[34][48]։ Merck-ը և Roussel «Uclaf»-ը կենտրոնացել էին խոշոր եղջերավոր անասունների լեղաթթուներից կորտիկոստերոիդների արտադրության բարելավման վրա։ 1960 թվականին «Roussel»-ը լեղաթթուներից արտադրել էր աշխարհի կորտիկոստերոիդների գրեթե մեկ երրորդը[38]։
«Julian» լաբորատորիայի քիմիկոսները գտել էին նպատակային արտադրանքի բարձացման ելքը։ Ջուլիանը իջեցրել էր ապրանքի գինը, մեկ կգ-ի դիմաց 4000 դոլարից մինչև 400 դոլար[10]։ 1961 թվականին 2,3 միլիոն դոլարով նա վաճառել էր ընկերությունը (այսօր համարժեք է 19 միլիոն դոլարի)[30]։ Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում ընկերության առարկաները ձեռք էին բերվել «Smith Kline»-ի կողմից, իսկ Գվատեմալայում գտնվող Ջուլիանի քիմիական գործարանը ձեռք էր բերել «Upjohn»-ը։
1964 թվականին Ջուլիանը հիմնել էր «Julian Associates»-ն և գիտահետազոտական ինստիտուտը, որով նա զբաղվել էր կյանքի մնացած մասը[49]։
1973 թվականին՝ իր գիտական նվաճումների կապակցությամբ, Ջուլիանը ընտրվել էր Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից[10]։ Նա դարձել էր երկրորդ աֆրոամերիկացին, ով ներկայացվել էր այդ պաշտոնում՝ Դեվիդ Բլեքվելից հետո։
Ռուբեն Սանտյագո-Հադսոնը մարմնավորել էր Պերսի Ջուլիանին նրա կյանքի մասին՝ «Մոռացված հանճարը» գեղարվեստական վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվել էր PBS(Հանրային ծառայության հեռարձակում) հեռուստաալիքով, «Nova» սերիալի շրջանակներում։ Այն ներկայացվել էր PBS ցանցում, 2007 թվականի փետրվարի 6-ին՝ «Կամիլա և Հենրի Դրեյֆուս» հիմնադրամի նախնական հովանավորությամբ և Գիտությունների ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ֆիլմի նկարահանման համար հարցազրույց էին վերցրել Ջուլիանի ընտանիքի, ընկերների և գործընկերների ավելի քան վաթսուն անդամներից[10][61]։
2002 թվականի մայիսին Գրինկասլ քաղաքի Դե Պոլյա համալսարանում սկսվել էր կենսագրության համար տվյալների հավաքագրումը, որը պարունակում էր տեսանյութ Ջուլիանի կիսանդրիով, ինչն էլ ցուցադրվել էր Պերսի Լավոն Ջուլիանի անունը կրող Գիտության և մաթեմատիկայի համալսարանի կենտրոնում։ Վավերագրական ծրագրի ավարտումը և հեռարձակումը հետաձգվել էր, որպեսզի «Nova»-ն պատրաստեր և հրապարակեր համապատասխան գիրք Ջուլիանի կյանքի վերաբերյալ[62]։
Իլինոյսի համալսարանի պատմաբան Ջեյմս Անդերսոնի խոսքերով ֆիլմում «Նրա պատմությունը՝ պատմությունը մեծ նվաճումների, հերոսական ջանքերի և հսկայական տարաձայնությունների հաղթահարման մասին» մի պատմություն է այն մասին, թե ով ենք մենք և ինչ արժեք ունենք, և այն մարտահրավերների, որոնք եղել են այն ժամանակ և որոնք առջևում դեռ սպասում են մեզ[61]։
Պերսի Լավոն Ջուլիանի ընտանեկան փաստաթղթերը արխիվացված են Դե Պոլյա համալսարանում[63]։
{{cite news}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Новый метод доктора Джулиана для синтеза соединения против артрита, кортизона, является менее дорогостоящим, чем существующие методы, поскольку он устраняет необходимость в использовании тетраоксида осмия, редкого и дорогостоящего реагента, заявила компания Glidden… Но удалось ли доктору Джулиану синтезировать кортизон из соевых бобов, ни он, ни компания Glidden не дали понять.
О новом синтезе кортизона, устраняющем необходимость в дорогостоящем тетраоксиде осмия, и о синтезе трёх других соединений, связанных с кортизоном, которые могут быть полезны при лечении артрита, объявил Перси Л. Джулиан, директор отдела исследований соевых продуктов Glidden Co., Чикаго.
Кортизон, синтезированный из желчных кислот, имеет ненасыщенность или оксигенацию в углеродном кольце, что может привести к образованию кетогруппы в положении С11. Нет данных о том, что осуществим синтез кортизона из стеринов соевого масла, но, как сообщает Джулиан, препарат из этих стеринов близкородственных соединений, может частично иметь его эффект.
p. 26:Опыт работы с прегненолоном также показал, что старые производители гормонов, использующие холестерин и стигмастерол, не смогут стать поставщиками огромных количеств прегнановых соединений, которые могут потребоваться кортикальным гормонам. В 1952 году Glidden Co., который до этого производил прогестерон и другие стероиды из стигмастерола, перешёл к мексиканским источникам через соглашение с Diosynth и закрыла собственное производство. Директор исследования Glidden Перси Джулиан и его сотрудники разработали отличный синтез для Соединения «S», который начинался с 16-дегидропрененолона. Последнее соединение было непосредственно доступно из диосгенина, но было бы дорогостоящим, если бы его получали из соевых стеролов. Поскольку соединение «S» отличалось от кортизона только отсутствием кислорода в 11 положении, были большие надежды на то, что оно будет хорошей заменой кортизона. Соединение «S» оказалось неэффективным предшественником при лечении пациентов с артритом; фактически оно усиливало, а не уменьшало их симптомы. п. 30: Компания Glidden также рискнула, решив использовать некоторые из исследований Джулиана, которые были разработаны для улучшения конверсии дезоксихолевой кислоты в кортизон. Через два года Glidden решил отказаться от производства кортизона из желчной кислоты и сконцентрироваться вместо этого на соединении «S», которое могло превращаться путем ферментации в кортизон и гидрокортизон, тем самым конкурируя в процессе синтеза с прогестероном. Поскольку стоимость производства Соединения «S» была все еще относительно высокой, группа прогестерона выиграла, а прогестерон [из диосгенина] по-прежнему оставался тем сырьём, которое выбирал Upjohn.