Պիացցա դելլա Ռոտոնդա | |
---|---|
Պիացցա դելլա Ռոտոնդա | |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ |
Մակերես | |
«Պիացցա դելլա Ռոտոնդա» (իտալ.՝ Piazza della Rotonda) (բառացի՝ քաղաքային հրապարակ), հայտնի է նաև որպես «Պիացցա դել Պանթեոն»։ Այն ուղղանկյունաձև հրապարակ է Հռոմում, տեղակայված է Վիա դելլա Ռոտոնդա և Վիա դել Պանթեոն փողոցների միջև, Հռոմի Սանտ-Էուստակիո և Պինյա շրջաններում։ Անվանումը ստացել է Պանթեոնի ոչ պաշտոնական՝ Սանտա Մարիա Ռոտոնդա եկեղեցու անունից, որը գտնվում է հրապարակի հարավային մասում։ Պիացցա դելլա Ռոտոնդայի կենտրոնում գտնվում է Վերածննդի դարաշրջանում կառուցված շատրվան, որի հեղինակն է Ջակոմո դելա Պորտան։ 1711 թվականին Ֆիլիպ Բարիջիոնիի կողմից ավելացվել է նաև «Macuteo» սյունը։
Չնայած նրան, որ Պանթեոնը հնուց ի վեր այստեղ կանգուն է, նրա առջևի տարածքը դարեր շարունակ եղել է կրպակների և խանութների լաբիրինթոս, որը տարածվում էր ընդհուպ մինչև Պանթեոնի սյուները։ Այս ամենը վերացվեց Եվգինեոս IV պապի հրամանով (1431-39 թթ.), և հրապարակը ընդլայնվեց և սալիկապատվեց[1]։ Այն իր անունը ստացել է Պանթեոնից, որը 7-րդ դարում դարձել է քրիստոնեական եկեղեցի՝ նվիրված «Սուրբ Մարիամին և նահատակներին»՝ ոչ պաշտոնապես հայտնի որպես «Սանտա Մարիա Ռոտոնդա»[2]։ Հրապարակն ուղղանկյունաձև է։ Հյուսիսից հարավ նրա երկարությունը 60 մետր է, իսկ արևելքից արևմուտք՝ 40 մետր։ 19-րդ դարում, հրապարակը նշվել է հատկապես որպես թռչնավաճառների շուկա[3]։ 1819 թվականին մի ճանապարհորդ նկատել է, որ Հռոմում «Տասներկուերորդ գիշեր» տոնակատարության ժամանակ Պիացցա դելլա Ռոտոնդան «մասնավորապես առանձնանում է մրգերի և քաղցրավենիքի վաճառքի տաղավարներով՝ ձևավորված ծաղիկներով և լուսավորված թղթե լապտերներով»[4]։
1879 թվականի գերմանացի խմբագիր Կառլ Բեդեկերի համանուն ուղեցույցում նույնպես նշվում է հրապարակի մասին, որտեղ «զբաղված տեսարանը» վերագրվում է գյուղացիական հասարակությանը"[5]: Պիացցա դելլա Ռոտոնդայի ներկայիս տեսքը ոչնչացման վտանգի տակ է եղել ֆրանսիական վարչակազմի (1809-1814 թթ.) ժամանակ, երբ Նապոլեոնը ստորագրել է հրամանագրեր Պանթեոնի շուրջ շենքերի ոչնչացման մասին։ Ֆրանսիական կառավարման կարճ կյանքը Հռոմում չնպաստեց, որ նախագիծն իրագործվեր, սակայն 1873 թվականին այն կրկին առաջացրեց քաղաքային պլանի վերափոխված ձև։ Այս նախագիծը առաջարկում էր, որ հրապարակը պետք է ընդլայնվի Պիացցա Բորգեզեի և Լարգո Մեգնանապոլիի ուղղությամբ՝ կառուցելով նոր զբոսայգիներ։ Դա տեղի չունեցավ, թեև հրապարակի հյուսիսային ծայրի և Պանթեոնի հարակից մի քանի կառույցներ քանդվեցին Պիոս VII և Պիոս IX պապերի օրոք[6]։
Պիացցա դելլա Ռոտոնդա հրապարակում, Պանթեոնի շատրվանի կենտրոնում վեր է խոյանում եգիպտական սյունը՝ Մակուտեո կոթողը։ Շատրվանը կառուցվել է Ջակոմո դելա Պորտայի կողմից, իսկ գործածվել Լեոնարդո Սորմանիի կողմից[7] Գրիգորի XIII Պապի օրոք։ Սյունը ավելացվել է 1711 թվականին Կղեմես XI Պապի օրոք։ Շատրվանի կառուցումը վերագրվում է սեպտեմբերի 25-ին՝ ինչպես նաև Պիացցա Կոլոննայի և Պիացցա Նավոնայի երկու շատրվանները։ Այն ավարտվել է 1575 թվականին։ Ունի սկիհաձև ձևավորում և մոտավորաապես 4 մետր բարձրություն։ Շեղակի դիրքի պատճառով շատրվանը հարավային կողմից ունի 5 աստիճան, իսկ հյուսիսային կողմից՝ երկու[8]։ 1711 թվականին, երբ Կղեմես XI Պապը հանձնարարեց քանդակագործ Ֆիլիպպո Բարիջիոնիին կանգնեցնել կարմիր մարմարից պատրաստված սյունը, շատրվանին տրվեց իր ներկայիս տեսքը։ Սյունը կառուցվել է Ռամզես II-ի Հելիոպոլիսի տաճարի համար, և Հռոմ է բերվել հնագույն ժամանակներում։ 1374 թվականին այն կրկին հայտնաբերվել է Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ (իտալ.՝ Santa Maria sopra Minerva) բազիլիկի[9] մոտակայքում։ 15-րդ դարի կեսին կանգնեցվել է Պիացցա դի Սան Մակուտո փոքրիկ հրապարակում՝ Պանթեոնից 200 մետր դեպի արևելք, որտեղ էլ մնաց մինչև 1711 թվականը։ Պիացցա դելլա Ռոտոնդա[10] տեղափոխվելուց հետո այն դեռևս կրում է իր նախկին տեղի անվանումը՝ Մակուտեոյի կոթող (իտալ.՝ Obelisco Macutèo)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացցա դելլա Ռոտոնդա» հոդվածին։ |
|