Պիտեր Նիկոլաս վան Կամպեն հոլ.՝ Pieter Nicolaas van Kampen | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1878[1] Ամստերդամ, Նիդերլանդներ |
Մահացել է | հուլիսի 3, 1937[1][2] (59 տարեկան) Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | հերպեսաբան, քաղցկեղաբան, համալսարանի դասախոս, լուսանկարիչ և կենդանաբան |
Հաստատություն(ներ) | Լեյդենի համալսարան[1], Ամստերդամի համալսարան[2] և Ամստերդամի համալսարան[2] |
Ալմա մատեր | Ամստերդամի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հոլանդերեն |
Pieter Nicolaas van Kampen (zoologist) Վիքիպահեստում |
Պիտեր Նիկոլաս վան Կամպեն (հոլ.՝ Pieter Nicolaas van Kampen, հունիսի 30, 1878[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - հուլիսի 3, 1937[1][2], Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի կենդանաբան։
1904 թվականին նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Ամստերդամի համալսարանում, որտեղ եղել է Մաքս Կարլ Վիլհելմ Վեբերի ուսանողը և օգնականը։ 1905-1911 թվականներին հաստատվել է Հոլանդական Օստ Ինդիայում, և այդ ժամանակ էլ գործուղվել է Արու կղզիներ (1907) ու մասնակցել դեպի Հոլանդական Նոր Գվինեա (1910) արշավախմբին։ 1911 թվականին վերադարձել է Ամստերդամ՝ որպես համալսարանի կենդանաբանի օգնական։ 1917-1931 թվականներին աշխատել է Լեյդենի համալսարանում որպես պրոֆեսոր[3]։
Նա Տորիչելիի լեռնային գորտերի (Choerophryne)[4], ինդոնեզական սխտորագորտերի (Nesobia, կրտսեր համանուն)[5] և ցամաքային գորտերի (Oxydactyla)[6] ցեղերի, ինչպես նաև երկկենցաղների բազմաթիվ տեսակների դասակարգման հեղինակն է։ Հիլբրանդ Բոշմայի հետ նա նկարագրել է բեղոտանիների կարգի Sacculina ցեղի մի շարք տեսակներ[7]։
Ի պատիվ նրա անվանակոչվել են հետևյալ կենդանատեսակները.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Նիկոլաս վան Կամպեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Նիկոլաս վան Կամպեն» հոդվածին։ |
|