Պյոտր Կոտլյարևսկի

Պյոտր Կոտլյարևսկի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12 (23), 1782
ԾննդավայրՕլխովատկա, Կուպյանսկի գավառ, Voronezh Viceroyalty, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1851 (69 տարեկան)
Մահվան վայրԹեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԹեոդոսիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան

Պյոտր Ստեփանի Կոտլյարևսկի[1] (հունիսի 12 (23), 1782, Օլխովատկա, Կուպյանսկի գավառ, Voronezh Viceroyalty, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1851, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), հեծելազորի գեներալ[2][3]։

Պատկանում է Կոտլյարևսկիների հանրահայտ ազնվականական տոհմին։ Նրանց զինանշանը ներառված է Համառուսաստանյան կայսրության ազնվական տոհմերի ընդհանուր զինանշանների ժողովածուի[4] 13-րդ մասի մեջ։ Կոտլյարևսկիների ավագ ճյուղը պատկանում էր Հետմանշչինայի ռազմական էլիտային։ Իսկ ճյուղերից մեկը վերաբնակվեց Սլոբոժանշչինայում և իր ճակատագիրը կապեց Խարկովի սլոբոդայի կազակային գնդի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օլխովատկա ում Խարկովի նահանգի Կուպյանի գավառի գյուղական քահանայի ընտանիքում և նրան պատրաստում էին հոգևոր ծառայությանը։ Պատահարի կամոք, մի անգամ նրա հայրական տանը ձմեռային վատ եղանակի պատճառով ստիպված եղավ մեկ շաբաթով մնալու մի սպա՝ ապագայում ճանաչված գեներալ Իվան Պետրովիչ Լազարևը, որը, նկատելով քահանայի որդու ֆիզիկական և մտավոր կարողությունները, առաջարկեց ուղարկել վերջինիս զինվորական ծառայության։ Մեկ տարի անց տակավին երիտասարդ Պյոտր Կոտլյարևսկին գրանցվեց  Կուբանի կորպուսի 4-րդ հետևակային գումարտակ։ 14 տարեկանում 1795թ. մասնակցեց Պարսկական արշավանքին և Դերբենդի պաշարման ժամանակ առաջին անգամ լսեց թշնամու փամփուշտների սուլոցը։

Վեց տարի ծառայեց որպես սերժանտ և միայն 1799թ. ստացավ սպայի կոչում և տեղափոխվեց 17-րդ եգերային գունդ, որի հրամանատար էր նշանակվել Լազարևը։ Նրա հետ մեկտեղ, որպես վերջինիս ադյուտանտ Կոտլյարևսկին արշավեց Վրաստան, ուր վրաց թագավոր Գեորգի XII -ի խնդրանքով ռուսական զորք մտցվեց։

Առաջին իսկ ճակատամարտը, որում Լազարևը ջախջախեց լեզգիներին Իորի գետի մոտ, Կոտլյարևսկուն արժանացրեց երկու պարգևի՝ շտաբս-կապիտանի կոչմանն ու Սբ.Հովհան Երուսաղեմացու շքանշանին[5]։

Թիֆլիսում Լազարևի սպանությունից հետո երիտասարդ Կոտլյարևսկին ստանձնեց եգերական ռոտայի հրամանատարությունը։ Այդ պաշտոնում էլ վիրավորվեց Գյանջայի գրոհի[6] ժամանակ և մարտի դաշտից դուրս բերվեց Կովկասի ապագա փոխարքա Միխայիլ Վորոնցովի կողմից, որի հետ նրան կապեց հետագա 48-ամյա ընկերությունը։ 1805թ. մասնակցեց Կառյագինի հերոսական սխրանքներին Ասքորանում, Շար-Բուլաղում, Մուհրաթագում, որտեղ երկու վիրավորում ստացավ, իսկ օոգոստոսի 14-ին արժանացավ Սբ.Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանի՝ կապով[7]։

1807թ. ստացավ փոխգնդապետի, իսկ 1808թ.՝ գնդապետի կոչում։

1810թ. Վրաստանում գլխավոր հրամանատար գեներալ Տորմասովը, ցանկանալով կանխել պարսիկների ներխուժումը, հրամայեց Կոտլյարևսկուն 17-րդ եգերական գնդի մեկ գումարտակով գրավել սահմանամերձ Մեղրին։ Ավելի ուշ Տորմասովը լուր ստացավ, որ այդ ուղղությամբ է շարժվում պարսկական ողջ բանակը և նա հրամայեց Կոտլյարևսկուն ետ դառնալ։ Սակայն այդ հրամանը հասավ այն ժամանակ, երբ Մեղրին արդեն գրավված էր վիրավոր Կոտլյարևսկու կողմից։ Տորմասովը կրկին հրամայեց ջոկատին նահանջել դեպի Շուշի։ Կոտլյարևսկին իր զեկուցագրում նշում էր Մեղրիի գրավման կարևորությունը և ցանկություն հայտնեց դիմակայել հակառակորդի բանակին՝ Ահմեդ խանի տասհազարանոց բանակին, որի խորհրդատուները անգլիական սպաներն էին։ 500-հոգանոց ջոկատի գիշերային  գրոհի արդյունքում թշնամու ամբողջ բանակը ոչնչացվեց սվիններով ձեռնամարտում։ 1810թ. հունիսի 14-ին Մեղրիի գրավման համար արժանացավ Սբ.Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան[8]։

1810թ. դեկտեմբերի 7-ին վերցրեց Ախալքալաքի բերդը, որը մի քանի տարի առաջ չէր հաջողել գրավել կոմս Իվան Գուդովիչին, չնայած կորցրել էր 2000 զինվոր։ 1810թ. դեկտեմբերի 20-ին Կոտլյարևսկին գրավել էր արդեն Ախալքալաքի ողջ մարզը։ Այդ ժամանակ 29 տարեկանում նա ստացավ գեներալի կոչում և Գեորգիևյան դրոշներ՝ խիզախ գումարտակներին, որից հետո դեպի Ղարաբաղի խանություն արշավի համար ստացավ Սբ.Աննայի 1-ին աստիճանի շքանշան և 1200 ամենամյա վճար[9]։

Եկավ 1812 թվականը։ Պարսիկները, օգտվելով Կախեթի ապստամբությունից, ցանկանալով միավորվել զեգիների հետ, բավականին ուժեր կուտակեցին և ներխուժում էին պատրաստում՝ հուսալով Ռուսաստանի դեմ հանել բոլոր լեռնցիներին և թաթարներին, վերջինիս տիրապետությունը տարածաշրջանում թոթափելու համար։ Հոկտեմբերի 19-ին Կոտլյարևսկին վճռական հարված հասցրեց 2000-ոց ջոկատով, 6 հրանոթով՝ փախուստի մատնելով պարսիկներին։ Նույն գիշերը Ասլանդուզի մոտ հանկարծակի գրոհով ոչնչացրեց  պարսից զորքի մնացորդներին։ Պարտված պարսիկների դրոշները տեղ գտան Կազանի Աստվածամոր տաճարում[10]։

Արաքսի մոտ պարսիկների հանդեպ տարած հաղթանակի համար Կոտլյարևսկին 1812թ. դեկտեմբերի 5-ին արժանացավ գեներալ-լեյտենանտի կոչմանը, իսկ Ասլանդուզի համար՝ Սբ.Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանի[11]։

Պատրաստվելով Լենքորանի գրոհին[12]՝ Կոտլյարևսկին 1812թ. դեկտեմբերի 30-ին ջոկատին հրաման տվեց. «Նահանջ չի լինելու»։ Ռուսները կորցրեցին ջոկատի 2/3-ը, սակայն Լենքորանը վերցրեցին։ Կոտլյարևսկուն գտան սպանվածների կույտի մեջ՝ երեք վիրավորումով։ Նրա դեմքը ծռվել էր, աջ աչքը չկար, ծնոթը ջնջխված էր, իսկ ականջից ցցված էին գլխի փշրված ոսկորները (ամբողջ կյանքում տուփի մեջ նա պահում էր գլխից հանված 40 ոսկոր, որը ոչ ոքի ցույց չէր տալիս), սակայն 14-րդ գրենադերային գնդի բժշկի ջանքերի շնորհիվ կենդանի մնաց։ Ասլանդուզի հաղթանակի համար Գերագույն հրամանատարը Կոտլյարևսկուն հանդիսավոր կերպով շնորհեց Սբ.Գեորգիի 2-րդ աստիճանի շքանշան, որը բավականին անսովոր պարգև էր 31 տարեկանում[13][14]։

Լենքորանի գրավումից հետո ծանր վիրավոր[15]։

Կոտլյարևսկին մեկնեց Ղարաբաղի խանություն՝ հանձնելով ամրոցը տորմիղի պետին՝ 1-ին աստիճանի կապիտան Ե.Վ.Վեսելագոյին, որը, գլխավորելով 400-հոգանոց ծովային գումարտակը, «…դեսանտ տեղափոխելով՝ աջակցում էր ցամաքային զորքերի օպերացիաներին», այսինքն նավաստիների դեսանտով օգնեց ամրոցը պաշարող ցամաքային զորքերին[16]։

Լենքորանի ամրոցի գրավումից հետո բացվեց Պարսկաստան ներխուժելու ռուսական զորքերի ճանապարհը, իսկ արյունալի գրոհի ուղղակի արդյունն էր Գյուլիստանի հաշտությունը, որը ստորագրվեց 1813թ.  հոկտեմբերի 12-ին (24), որով Ռուսաստանը ձեռք էր բերում Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանները մինչև Աստարա։ Ռուսաստանը ձեռք էր բերում Կասպից ծովում նավատորմ պահելու մենաշնորհային իրավունքը[17]։

Ծանր անբուժելի վիրավորումները ստիպեցին Կոտլյարևսկուն թողնել ծառայությունը։ Մենակյաց և վերքերից դաժան - տանջալից կյանքը շարունակվեց Ալեքսանդրով գյուղում, Բախմուտի մերձակայքում։ Բժիշկների խորհրդով 1838թ. ձեռք բերեց «Բարի հանգրվան» ամառանոցը Թեոդոսիայում, որտեղ ծանոթացավ Հ.Այվազովսկու հետ, որն էլ նախագծեց իր գերեզմանը Միհրդատ լեռան վրա։

Կնքեց իր մահկանացուն 1851թ. հոկտեմբերի 21-ին (հին տոմարով) գիշերը ժամը 11-ին։ Կոտլյարևսկու աճյունն ամփոփված է ծովից ոչ հեռու, ամառանոցի այգում փոքր ճաղավանդակի ետևում։ Նրա կողքին ամփոփված է նրա ենթական, ընկեր և բարեկամ Օսիպ Շուլտենը[18]։

Խորհրդային շրջանում գեներալի գերեզմանը կորսվել է։ 2013թ. Թեոդոսիայի տանը, որտեղ ապրել է 10 տարի[19][20]։

Կոտլյարևսկին՝ փակցվել է հուշատախտակ։

  • Սբ. Հովհանն Երուսաղեմացու շքանշան (1800) – Իորի գետի վրա Օմար խան Ավարացու հետ ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար;
  • Սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (27.02.1804) – Գյանջայի ամրոցի գրոհի համար
  • Սբ.Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան ՝ կապով (1805)
  • Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (1810)` Մեղրիի ամրոցի գրավման և Աբբաս Միրզայի բանակի լիովին ջախջախման համար
  • «Արիության համար» գրվածքով ոսկե սուր՝ միաժամանակ Կովկասի գրենադերային գնդի շեֆ նշանակումով
  • Սբ.Աննայի 1-ին աստիճանի շքանշան ՝ տարեկան 1200 ռուբլի պարգևավճարով (1812)
  • Սբ.Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան (1812)` Ասլանդուզի հաղթանակի համար
  • Սբ.Գեորգիի 2-րդ աստիճանի շքանշան աստղով (1813)՝ Լենքորանի գրոհի և Թալիշի խանության գրավման համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Котляревский, Петр Семенович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Котляревский, Петр Степанович // Русский биографический словарь : в 25 томах. . — СПб.—М. , 1896—1918.
  3. Котляревский, Петр Степанович // Русский биографический словарь : в 25 томах / Под наблюдением председателя Императорского Русского Исторического Общества А. А. Половцева. — СПб., 1903. — Т. 9: Кнаппе — Кюхельбекер. — С. 337—341.
  4. «Общий гербовник дворянских родов Российской империи» (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 12. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Ватейшвили Д. Л. (1980. — 139 с.). Котляревский: Очерк жизни и боевой деятельности. Тбилиси: Мецниереба.
  6. «Штурм Гянджи» (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 2. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Абрамов Е. П. «Нам должно или взять крепость, или всем умереть… Штыку русскому ничто противиться не может». К 200-летию окончания Русско-иранской войны // Военно-исторический журнал. — М.: МО РФ, 2013. — № 11. — С. 3—9. — ISSN 0321-0626.
  8. Георгиевские кавалеры: Сборник в 4 т. T. I: 1769—1850 / Сост. А. В. Шишов. — М.: Патриот, 1993. — С. 235—240.
  9. Котляревский, Петр Степанович // [Кобленц — Круз, Александр Иванович]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1913. — С. 234—237. , (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. К. И. Величко … [и др.] ; 1911—1915, т. 13).
  10. Громов А. В. Мемориализация наследия генерала от инфантерии П. С. Котляревского в музейных комплексах России и зарубежья, 24—25 ноября 2017 г.: сборник научных статей // Военная история России XIX—XX веков: Материалы X Международной военно-исторической конференции / под. ред. Д. Ю. Алексеева, А. В. Арановича. — СПб.: СПбГУПТД, 2017. — С. 3—18. — ISBN 978-5-7937-1704-5.
  11. Дема Е. Человек удивительного мужества: [О ген. от инф. П. С. Котляревском] // Воен. вестник. — 1994. — № 5 — С. 74—78.
  12. «Штурм Ленкорани» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. Кавказская война и её герои. Ч. 2: Котляревский и Слепцов. — 3-е изд. — СПб.: Досуг и дело, 1903. — 35 с.
  14. Керсновский А. А. История русской армии. — М.: Эксмо, 2006. — Т. 1. — ISBN 5-699-18397-3.
  15. Пикуль B. C. Воин, метеору подобный // Пикуль В. С. Избранные произведения: В XII т. Т. XII: Исторические миниатюры. — М.: Голос, 1994. — С. 38—47.
  16. Потто В. А. Котляревский. (Отрывок из кн. того же автора «Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях»). — СПб.: тип. В. Березовского, 1898. — 36 с.: ил.
  17. Боевая летопись русского флота : хроника важнейших событий военной истории русского флота с IX в. по 1917 г / сост.: В. А. Дивин, В. Г. Егоров, Н. Н. Землин [и др.]; под ред. Н. В. Новикова. — М.: изд-во и 7-я тип. Воен. изд-ва, 1948. — 492 с.
  18. Соханская Е. А. Биографический очерк генерала от инфантерии Котляревского. — СПб., 1879. — 32 с.
  19. Соллогуб В. А. Биография генерала Котляревского. — 3-е изд. — СПб.: Тип. Гл. упр. Уделов, 1901. — 158 с.
  20. Усоский А. И. Военная история: Котляревский — «генерал-метеор» // Гуманитарные проблемы военного дела. — Новосибирск: НВВКУ, 2016. — № 3 (8). — С. 130—133. — ISSN 2413-8347.