Պոլ Ժինիստի ֆր.՝ Paul Ginisty | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Eugène Léon Paul Ginisty[1] |
Ծնվել է | ապրիլի 4, 1855[2][1] |
Ծննդավայր | Grenelle, Սենա[1] |
Վախճանվել է | մարտի 5, 1932[2] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, թատրոնի տնօրեն, դրամատուրգ և գրականության պատմաբան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Անդամակցություն | Société de l'histoire de Paris et de l'Île-de-France? |
Պարգևներ | |
Զավակներ | Pierre Ginisty? |
Paul Ginisty Վիքիպահեստում |
Պոլ Ժինիստի (ֆր.՝ Paul Ginisty, ապրիլի 4, 1855[2][1], Grenelle, Սենա[1] - մարտի 5, 1932[2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ, մատենագետ, լրագրող, գրական և թատերական քննադատ։
Նրա մատենագիտական ակնարկները և պատմական հետազոտությունները, որոնք տպագրվել են տարբեր հանդեսներում, հրատարակվել են ամեն տարի և կրել են «Année littéraire» (1885—1893) անունը։ Տպագրել է բանաստեղծությունների մի քանի գրքեր (Փարիզյան հովվերգություններ, 1881), նովելների ժողովածուներ (Սերն անցնում է, ամեն ինչ անցնում է, 1885), դրամաներ և թատերգություններ, ինչպես նաև վեպեր, որոնցից շատերը թատերական կյանքից են։ Հրատարակել է թատրոնի և կինոյի դերասանուհիներ Ռոզալի Դյուտեի, տիկին Սակի և այլոց հիշատակարանները։ Ինքը ևս թողել է մի քանի հուշագրական գրքեր։ Նրա պատմվածքների «Երեքով սեր» գրքի առաջաբանը 1884 թվականին գրել է Մոպասանը։ Մոպասանը նաև Ժինտիստիին է նվիրել «Իմ հորեղբայր Սոստեն» նովելը։
1883 թվականին Մոսկվայի Կրեմլում Ալեքսանդր III թագադրության ժամանակ Ժինիստին ներկա էր որպես «Gil Blas»-ի թղթակից։ Ավելի ուշ ևս եղել է Ռուսաստանում։
1896-1906 թվականներին ղեկավարել է Օդեոն թատրոնը, մի քանի ամիս՝ Անդրե Անտուանի հետ։
1919 թվականին ղեկավարել է Ժողովրդական կրթության և արվեստի նախարարության ֆիլմարտադրության հսկողության բաժինը, նրա գործունեության այս ոլորտը (Ժորժ Սադուլը դրա մասին պատմել է իր «Կինոյի պատմության» մեջ) բողոք է առաջացրել մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ։
1888 թվականին Ժինիստին լրագրող Հյուգ Լե Ռուի (ֆր.՝ Hugues Le Roux) հետ փարիզյան Օդեոն թատրոնում բեմադրել է 5 գործողություններով «Crime et Châtiment» դրաման, որը Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի վերափոխված տարբերակն էր։ Հետագայում նա վերափոխել է Ստենդալի «Պարմի մենաստանը» սիրավեպը (1919): Ժինիստիի պիեսները բեմադրել են Անդրե Անտուանը, Օրելյեն Լյունե Պոն և այլք։
Ժինիստիի «Սլավոնական» բանաստեղծության համար երաժշտություն է գրել Սեսիլ Շամինադը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Ժինիստի» հոդվածին։ |
|