Պոլ Կուլակ | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Paul Koulak |
Ի ծնե անուն | ֆր.՝ Paul Koulaksezian[1] |
Նաև հայտնի է որպես | Paul Koulak |
Ծնվել է | մարտի 27, 1943 Սեն-Շամոն[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 26, 2021[1] (78 տարեկան) Իսի լե Մուլինո[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Փարիզի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | paulkoulak.com/home.html |
Պոլ Կուլակ (ֆր.՝ Paul Koulak, իրական ազգանունը՝ Կուլակսեզյան, մարտի 27, 1943, Սեն-Շամոն[1] - հունիսի 26, 2021[1], Իսի լե Մուլինո[1]), ֆրանսիացի կոմպոզիտոր հայկական ծագումով։ Հայտնի է որպես հեռուստատեսային ծրագրերի և մի շարք մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ։ Աշխարհահռչակ Ֆորտ Բոյար հեռուստախաղի երաժշտության հեղինակն է։
Ծնվել է Ֆրանսիայի Սեն-Շամոն (Լուարա դեպարտամենտ) քաղաքում, հայկական ընտանիքում։ Հայտնի ֆրանսիացի դերասան Պիեր Կուլակի (Pierre Koulak) եղբայրն է։ Ավարտել է Փարիզի Երաժշտության նորմալ դպրոցը և Փարիզի կոնսերվատորիան։ Յամահա երաժշտական փառատոնի (Yamaha Music Festival) (Տոկիո) և Ռաուլ Բրետոնի մրցանակի (Prix Raoul-Breton) (1972) դափնեկիր է։ 1973 թվականին Պոլ Կուլակի երաժշտությամբ «Առանց քեզ» (ֆր.՝ Sans toi) երգը Մարտին Կլեմանսոյի (Martine Clémenceau) կատարմամբ հնչել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում[2]։ Ներկայումս ղեկավարում է Վանվեում (Փարիզի արվարձան) տեղակայված ձայնագրման ստուդիան։
|