Պոլոնեզ | |
---|---|
Պոլոնեզ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ | |
Տեսակ | համազարկային կրակի ռեակտիվ համակարգ |
Կարգ | ՀԿՌՀ |
Սկսել է օգտագործվել | 2016 թ․ ի վեր |
Արտադրող | ![]() |
Արտադրման տարիներ | 2015 թ․ ի վեր |
Քաշ | 1․6 - 1․8 տոննա |
Մեքենայի Քաշ | 24 տոննա՝ առանց արկերի և մարտական հաշվարկի |
Մեքենայի Երկարություն | 12․66 մ |
Մեքենայի Լայնություն | 3․07 մ |
Հրթիռների քանակ | 8 |
Հրթիռների երկարություն | 5 մ |
Հրթիռների տրամագիծ | 301 մմ |
Կրակի Հեռահարություն | 50 կմ՝ նվազագույն, 300 կմ՝ առավելագույն |
Պոլոնեզ - բելառուսական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Համակարգը նախատեսված է բաց և փակ կենդանի ուժի, ոչ զրահապատ և զրահապատ ռազմական տեխնիկայի և այլ օբյեկտների գերճշգրիտ ոչնչացման համար։ Կրակի հեռավորությունն ի սկզբանե կազմել է 200 կմ[1], իսկ 2017 թ․ նոր հրթիռների օգտագործմամբ հասցվել է մինչև 300 կմ-ի[2]։
Պոլոնեզ համակարգը ներառում է մարտական կառավարման մեքենան, լիցքավորող տրանսպորտային մեքենան և տարբեր նշանակության հրթիռները տրանսպորտային մեկնարկային կոնտեյներում։
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգը ներկայացնում է մեկնարկային կայանք՝ նախատեսված 301 մմ տրամագծով չինական A200 տեսակի 8 հրթիռների համար, որոնք տեղակայված են МЗКТ-7930 անվավոր շարժաթևի վրա[1]։
Մարտական կառավարման մեքենայում տեղադրված սարքավորումներն ապահովում են կապ մինչև 10 կմ հեռավորության վրա շարժվող և մինչև 30 կմ հեռավորության վրա կանգնած մարտական, լիցքավորվող տրանսպորտային և հրամանատարական մեքենաների հետ։ 4 հոգուց բաղկացած մարտական հաշվարկը կարող է անընդհատ աշխատել մինչև 48 ժամ։
8 հրթիռներից կարող է միաժամանակ վարվել կրակ 8 տարբեր ուղղություններով 50 վայրկյանի ընթացքում, կրակահերթի պատրաստման տևողությունը կազմում է 8 րոպե։
Համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2015 թ․ մայիսի 9-ին Մինսկում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ[1]։ Շքերթին մասնակցել են երկու ինքնագնաց մեկնարկային կայանքներ և նոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու տրանսպորտային լիցքավորվող մեքենաներ։
Առաջին փորձարկումները տեղի են ունեցել 2016 թ․ հունիսի 16-ին Գոմելի մարզում։ Փորձարկման ընթացքում իրական ժամանակում թիրախների վերաբերյալ տվյալների ստացման նպատակով մարտական մեքենաների վրա օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)[3]։ 2016 թ․ օգոստոսին ՀԿՌՀ-ներն առաջին անգամ սկսել են օգտագործվել 336-երրորդ ռեակտիվ հրետանային բրիգադում[4]։
2017 թ․ հոկտեմբերի 26-ին առաջին անգամ տեղի ունեցավ բարելավված Պոլոնեզ ՀԿՌՀ-ի առաջին մեքնարկը МЗКТ-7930 անվավոր շարժաթևի վրայից։ Հրթիռների հեռավորությունն ավելացվել էր մինչև 300 կմ[2]։
2018 թ․ ՀԿՌԿ-ն սկսեց գործածվել Ադրբեջանի զինված ուժերում։ Նույն թվականի մայիսին Բելառուսն ու Ղազախստանը անցկացրին հրթիռային զորքերի և հրետանու միասնական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում էին նաև մի քանի Պոլոնեզ համակարգեր[5]։