Բնակավայր | ||
---|---|---|
Պուտապարտի | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Puttaparthi mandal? | |
Մակերես | 4547 հեկտար | |
ԲԾՄ | 475±1 մետր | |
Բնակչություն | 15 088 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | Հնդկաստանի ստանդարտ ժամ | |
Հեռախոսային կոդ | 91-8555 | |
Փոստային դասիչ | 515134 | |
| ||
Պուտապարտի, քաղաք Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Անանտապուր շրջանում։ Քաղաքի հիմնական տեսարժան վայրը վարդապետ Սաթյա Սայի Բաբայի մենաստանն է (աշրամ)։ Աշրամի ստեղծումը հսկայական խթան հաղորդեց տեղական տնտեսության զարգացմանը՝ հյուրանոցների, շենքերի, ռեստորանների և խանութների ցանցի ընդլայնման տեսքով, որոնք հիմնականում այցելում են այդտեղ եկող ուխտագնացները։
Պուտապարտի հիմնական լեզուներն են՝ տելուգուն, թամիլերենը, կաննադան, անգլերենը և հինդին[2]։
Պուտապարտիի կլիման ընդհանուր առմամբ տաք է և չոր ամբողջ տարվա ընթացքում[2]։ Ջերմաստիճանը ամռանը տատանվում է 34 °C-42 °C (93F-108F), իսկ ձմռանը՝ 22 °C-27 °C (71F-80F) միջև[3]։ Տաք ամիսներն են՝ մարտից մինչև հուլիս, իսկ ավելի մեղմ ամիսիները` նոյեմբերից մինչև հունվար[2]։
Հարավարևմտյան մուսոնը կարևոր դեր է խաղում կլիմայի որոշման գործում։ Հյուսիսարևելյան մուսոնը բերում է ընդհանուր տեղումների շուրջ մեկ երրորդը։ Թեթև տեղումներ կարելի է սպասել հուլիս և օգոստոս ամիսներին, այնուհետև հոկտեմբերից մինչև դեկտեմբեր[3]։
Պուտապարտին գտնվում է ծովի մակարդակից 475 մետր բարձրության վրա (1,558 ոտնաչափ)[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուտապարտի» հոդվածին։ |
|