Պրամիլա Փաթեն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | British Mauritius |
Քաղաքացիություն | Մավրիկիոս |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, բարիսթեր և պաշտոնյա |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Զբաղեցրած պաշտոններ | դատավոր և Special Representative of the Secretary-General on Sexual Violence in Conflict? |
Պարգևներ և մրցանակներ | |
Pramila Patten Վիքիպահեստում |
Պրամիլա Փաթեն (անգլ.՝ Pramila Patten, հունիսի 29, 1958, British Mauritius), մավրիկիոսցի փաստաբան, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ և ՄԱԿ-ի աշխատակից։ Պրամիլա Փաթենը ներկայումս աշխատում է Միավորված ազգերի կազմակերպությունում։ Հակամարտությունների պայմաններում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչն է և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ։ Պրամիլա Փաթենը նշանակվել է 2017 թվականին։ Պրամիլա Փաթենի պաշտոնը ստեղծվել է Հիլարի Քլինթոնի ներկայացրած, անվտանգության խորհրդի 1888 բանաձևի համաձայն։ Պրամիլա Փաթենը փոխարինել է Մարգոտ Վալստրյոմին և Զայնաբ Բանգուրային։
Պրամիլա Փաթենը 2003-2017 թվականներին եղել է ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի անդամ և զբաղեցրել է կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը[2]։
Պրամիլա Փաթենը Լոնդոնի համալսարանում ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան, Քեմբրիջի թագավորական քոլեջում ստացել է քրեագիտության դիպլոմ, Լոնդոնի համալսարանում ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում և արդեն որպես Գրեյ Հյուրանոցի անդամ, հրավիրվել է Անգլիայի փաստաբանների միություն[3]։
Պրամիլա Փաթենը, նախքան Մավրիկիոս վերադառնալը, 1982-1986 թվականներին Անգլիայում փաստաբան է աշխատել։ Պրամիլա Փաթենը 1987-1988 թվականներին Մավրիկիոսում աշխատել է որպես շրջանային դատարանի դատավոր, իսկ 1987-1992 թվականներին դասավանդել է Մավրիկիոսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1995 թվականից Տեսախցիկներ իրավաբանական ընկերության տնօրենն է։
1993-2002 թվականներին Փաթենը եղել է «Ժամացույցը գործողության մեջ» կանանց իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ, իսկ 2000-2004 թվականներին եղել է Մավրիկիոսի գենդերային հավասարության, երեխաների զարգացման և ընտանիքի բարեկեցության նախարարության խորհրդատու[4]։
Պրամիլա Փաթենը 2003 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի անդամ։ Որոշ ժամանակ Պրամիլա Փաթենը զբաղեցրել է կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ 2017 թվականին Պրամիլա Փաթենը դուրս է եկել հանձնաժողովի կազմից։
2022 թվականին արժանացել է Օտտավայի համալսարանի պատվավոր կոչման[5]։
2017 թվականի ապրիլի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Փաթենին նշանակել է հակամարտությունների պայմաններում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում[2][6]։
2017-ի նոյեմբերին Փաթենը այցելեց Բանգլադեշ՝ 2016-ին Մյանմայում Ռոհինջա հետապնդումներից փրկվածների հետ հարցազրույց վերցնելու համար[7]։
Նույն ամսին Պրամիլա Փաթենը ողջունեց Էլսիի նախաձեռնությունը, որն ուղղված է խաղաղապահ գործողություններում կանանց ներգրավվածության ընդլայնմանը։ Պրամիլա Փաթենը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ու ՄԱԿ-ի կանանց կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկայի հետ համատեղ հայտարարության մեջ, համաձայնեցին ընդլայնել խաղաղապահ գործողություններում ներգրավվել կանանց[8]։