Պրիմո Ձամպարինի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1939 |
Ծննդավայր | Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն |
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 21, 2024[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Իտալիա |
Պրիմո Ձամպարինի (իտալ.՝ Primo Zamparini,փետրվարի 9, 1939, Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 21, 2024[1], Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Իտալիա), իտալացի թեթևքաշային կարգի բռնցքամարտիկ։ 1960-ական թվականների սկզբին հանդես է եկել Իտալիայի հավաքականում, Հռոմի ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, բազմաթիվ միջազգային մրցաշարերի և հանդիպումների մասնակից։ 1961-1966 թվականներին մրցել է պրոֆեսիոնալ մակարդակով, սակայն լուրջ հաղթանակներ չի ունեցել։
Պրիմո Զամպարինին ծնվել է 1939 թվականի փետրվարի 9-ին Մարկե շրջանի Ֆաբրիանո քաղաքում։ Ռինգում իր առաջին լուրջ հաջողությանը բռնցքամարտիկը հասել է 1960 թվականին, երբ դարձել է Իտալիայի սիրողական չեմպիոն թեթևքաշային կարգում։ Նա մի շարք հաջող ելույթներ է ունեցել, ինչի շնորհիվ նրան շնորհվել է Հռոմի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Պրիմո Ձամպարինին կիսաեզրափակիչում հաղթել է ավստրալացի Օլիվեր Թեյլորին, բայց վճռական խաղում պարտվել է խորհրդային բռնցքամարտիկ Օլեգ Գրիգորիևին։
Օլիմպիական արծաթե մեդալ նվաճելուց հետո իտալացի բռնցքամարտիկը որոշ ժամանակ շարունակել է ռինգ դուրս գալ երկրի ազգային հավաքականի կազմում։ Նա մասնակցել է մի շարք միջազգային խոշոր մրցաշարերի։ 1961 թվականին նա երկրորդ անգամ դարձել Իտալիայի չեմպիոն և վերցրել Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է բրոնզե մեդալ (կիսաեզրափակիչ խաղում նա պարտվել է ԽՍՀՄ ներկայացուցիչ Սերգեյ Սիվկոյին)։ Այդ մրցումներից անմիջապես հետո Զամպարինին որոշել է իրեն փորձել պրոֆեսիոնալների շարքում և հեռացել է ազգային հավաքականից։
Նրա պրոֆեսիոնալ նորամուտը տեղի է ունեցել 1961 թվականի սեպտեմբերին։ Իր առաջին մրցակցին բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթել է չորրորդ ռաունդում։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա բազմաթիվ հաջող մենամարտեր է անցկացրել, սակայն 1963 թվականի հունվարին կրել է իր առաջին պարտությունը։ Չնայած պարտությանը, նա շուտով հնարավորություն է ստացել պայքարել իտալական ծանր քաշային կարգի տիտղոսի համար, սակայն չի կարողացել նվաճել չեմպիոնական գոտին. տասներկու տուրից հետո մրցավարները հայտարարել են ոչ-ոքի։ Մինչև 1966 թվականը Ձամպարինին ակտիվորեն զբաղվել է բռնցքամարտով, բայց վերջին շրջանում նա հիմնականում պարտություններ է կրել։ Ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտում նա անցկացրել է 28 մենամարտ, որից 16-ն ավարտվել է հաղթանակով (այդ թվում՝ 7-ը ժամկետից շուտ), վեց անգամ պարտվել է, իսկ վեց անգամ գրանցվել ոչ-ոքի։
Պրիմո Զամպարինին մահացել է Ֆաբրիանոյում՝ 2024 թվականի օգոստոսի 21-ին ընկնելու հետևանքնքով։ Նա 85 տարեկան էր[2][3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիմո Ձամպարինի» հոդվածին։ |
|