Ջակոմո Ռոսի Ստյուարտ (իտալերեն՝ Giacomo Rossi Stuart. օգոստոսի 25 , 1925 (1925-08-25 ) [ 1] , Տոդի , Պերուջա , Ումբրիա , Իտալիա - հոկտեմբերի 20 , 1994 (1994-10-20 ) [ 1] , Հռոմ , Իտալիա ), իտալացի կինոդերասան, ով 1953-1989 թվականներին նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում[ 2]
Ծնվել է Տոդիում իտալացի հորից և շոտլանդացի մորից։ Երիտասարդ տարիներին շատ հաջողակ մարզիկ էր. մասնակցել է հնգամարտի մրցումների։ Դերասանությամբ հետաքրքրվելուց հետո սովորել է Նյու Յորքի Դերասանական ստուդիայում [ 3] ։
1950-ականների վերջից մինչև 1970-ականների վերջը եղել է իտալական ժանրային կինոյի գլխավոր դերասաններից մեկը[ 4] ։ Հռչակվել է հատկապես խաղալով իտալական վեստեռններում (Spaghetti Western, Western all'italiana): Դերասանությամբ են զբաղվել նաև նրա երեխաները՝ որդին ՝ Քիմ Ռոսսի Ստյուարտը և դուստրը ՝ Վալենտինա Ռոսսի Ստյուարտը , ով միաժամանակ կասկադյորուհի է[ 5] ։
1955 – Կարմիր թիկնոցը
1956 – Պատերազմ և խաղաղություն - երիտասարդ կազակ (տիտրերում նշված չէ)
1957 – Հրաժեշտ զենքին – կարաբիներ (տիտրերում նշված չէ)
1958 – Մատեռայի կոմնսը – դուքս Պաոլո Բրեսսի
1959 – Կալտիկին՝ անմահ հրեշը — պրոֆեսոր Ռոդրիգեսի օգնական
1959 – Մեծ գրոհի գիշերը
1960 – Խայտառակված հինգ կին
1962 — Լեգենդ Էնեասի մասին — Էվրիլեոս
1962 – Ամենակարճ օրը
1962 – Սոդոմ և Գոմոր – Իշմաել
1963 – Ռուսաստանցի Կատերինան – Ստանիսլավ Պոնյատովսկի
1963 – Մենամարտ Տեխասում
1963 — Զոռոն ու երեք հրացանակիրները – Աթոս
1963 – Արյունոտ դաշույններ
1964 – Կոտորած Մեծ կանյոնում – շերիֆ Բարտ Քուլ
1964 – Վերջին մարդը Երկրի վրա — վամպիրի վերածված Բեն Քորթման
1965 – Սպարտակի վրեժը – Ֆուլբիուս
1965 – Գլխակերների կղզու գաղտնիքը
1966 – «Վախ» գործողությունը — Փոլ Էսվայ
1966 – Մոլորակների պատերազմը — հրամանատար Ռոդ Ջեքսոն
1966 – Արյան դիմաց՝ արյուն
1967 – Ոսկե սֆինքսը
1968 – Զոռո։ Աղվեսի ոգին — Դոն Պեդրո
1968 – Չե Գևարա – Պրադո
1969 – Հնգյակի բանակը – մեքսիկացի սպա
1969 – Այդ անիծյալ պարեկը
1970 – Շնաճանճերի բույնը
1970 – Չերչիլի ընձառյուծները – մայոր Փաուել
1971 – Մութի մեջ մի բան է թաքուն մոտենում – Դոնալդ Ֆորեսթ
1971 – Գիշերն Էվելինը դուրս եկավ շիրմից — դոկտոր Ռիչարդ Թիմբերլեյն
1971 – Կրկնորդը – Ջովանիի եղբայր
1972 — Լուսնային մաշկով աղջիկը – Ջակոմո
1972 – Կարմիր վարդեր ու կանաչ պղպեղներ
1972 – Կնքահայրը – դրվագ
1972 – Իմ անունն է Շանհայցի Ջո — Թրիկկի
1972 — Դեղին մետաքսից յոթ գլխաշոր – Վիկտոր Մորգան
1973 — Ո՝նց կարելի է էդքան տականք լինել, տեսուչ Քլիֆ – իտալացի գանգստեր Մարկո
1973 – Մահը ժպտում է մարդասպանին
1974 – Մուսոլինի. վերջին գործողությունը – Ջեք Դոնատի
1974 – Դեպքեր օրինավոր մարդկանց կյանքից – Ռիկարդո Մուռի
1975 – Զոռո – կապիտան Ֆրից ֆոն Մերկել (նահանգապետի համհարզ)
1975 – Արնախումը՝ պարբաշի – կոմս Ռիչարդ Մառնակ
1976 – Էմանուելն Արևելքում – Ջիմի
1977 – Կազանովան և ընկ. – դրվագ
1978 – Մեծ ճակատամարտ – ամերիկյան ջոկատի հրամանատար
1978 – Ֆիլո Վանս – Քլիվեր
1979 – Յոթ սպանիչ կին – Էնրիկո
1989 – Գեհենի դարպասը – դոկտոր Ջոնս
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ «Giacomo Rossi Stuart» . My Movies . Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին .
↑ Enrico Lancia, Roberto Poppi. Dizionario del cinema italiano: Gli attori . Gremese Editore, 2003. ISBN 8884402697 .
↑ Enrico Lancia, Roberto Poppi. Dizionario del cinema italiano: Gli attori . Gremese Editore, 2003. ISBN 8884402697 .
↑ Enrico Lancia, Roberto Poppi. Dizionario del cinema italiano: Gli attori . Gremese Editore, 2003. ISBN 8884402697 .