Ջամբուլ Ջաբաևը ծնվել է Ջաբուլ լեռան ստորոտում գտնվող Ժետիսու (Սեմիրեչյե) բնակավայրում։ Նրա բանաստեղծական տաղանդը ի հայտ է եկել 15 տարեկան հասակից։ Զանազան թեմաներով ստեղծել է հանպատրաստից երգեր։ Եղել է իմպրովիզացիայի խոշորագույն վարպետ-ակիններ Սույունբայի, Շոժեի աշակերտը, մասնակցել է բազմաթիվ ակինների մրցությունների (այտիսների)[2]։
Նախահեղափոխական շրջանի ստեղծագործություններից գրառված են «Սուրանշի-բատիր» և «Ուտեգեն-բատիր» էպոսների նրա պատումները, «Խանը և ակինը», «Ծույլի պատմությունը» հեքիաթները են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ջաբուլ Ջաբաևի երգերն արտացոլել են ղազախ, աուլի նոր կենցաղը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրով մեկ հնչել են նրա հայրենասիրական գործերը («Լենինգրադցիներ, իմ զավակներ» և այլն)։ Ջաբուլ Ջաբաևի ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների շատ լեզուներով։ Ղազախական ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ (1938 թվականից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։