Ջանգ Գյե Հյանգ 장계향 | |
---|---|
Ծննդյան անուն | չինարեն՝ 張桂香 |
Ծնվել է | (նոյեմբերի 24,1598 - հուլիսի 7, 1680) |
Ծննդավայր | Անդոնգ, Հարավային Կորեա |
Վախճանվել է | հուլիսի 7, 1860 թվական (81 տարեկան) |
Վախճանի վայր | Սոկբոչոն, Յոնգյանգ շրջան |
Գրական անուն | Անդոնգ Չանգշի, Չանգ Կյե Հյանգ, կորեերեն՝ 정부인 안동 장씨 |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | կորեերեն |
Ազգություն | կորեացի |
Քաղաքացիություն | Չոսոն |
Ուշագրավ աշխատանքներ | Ըմշիկ Դիմիբանգ (կորեերեն՝ 음식디미방 |
Ջանգ Գյե Հյանգ (հանգըլ` 장계향, հանջա՝ 張桂香, նոյեմբերի 24, 1598-հուլիսի 8,1680) կորեացի ազնվական կին, որը սկսեց ուսումնասիրել Հանգըլի գեղագրությունը և իր երիտասարդ տարիներին գրեց մի շարք բանաստեղծություններ։ Նա նաև նկարչուհի ու բարերար էր Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում։ Ջանգ Գյե Հյանգը կորեերենով գրված առաջին խոհարարական գրքերից մեկի հեղինակն է։ Այդ գիրքը շատ նշանակալի է, քանի որ տվյալ ժամանակաշրջանում Կորեայի պետական լեզուն չինարենն էր։ Այն նաև կարևոր է, քանի որ գիրքը ներկայացնում է սնունդ պատրաստելու միջոցները՝ ընդլայնելով սննդի ուսումնասիրությունը դրա բուժիչ հատկություններից մինչև հիմնական պատրաստում։
Ջանգ Գյե Հյանգը ծնվել է 1598 թվականի նոյեմբերի 24-ին՝ Կորեայի[1] Գյոնգսանգ նահանգի Անդոնգ քաղաքում։ Նա Յանգ Հունգ-Հյոյի և Անդոնգ Կվոնի (կորեերեն՝ 안동권씨)[2] միակ դուստրն էր։ Ջանգի հայրը նեո-կանֆուցիականության հարող հայտնի գիտնական էր, որն իր տանը շատ ոսանողների էր դասավանդում։ Բացի հոր դասերը լսելուց, Ջանգը սողոսկում էր վերջինիս գրադարանը և կարդում էր բազմազան գրքեր, գրեր փիլիսոփայության[3] մասին։ Չոսոնի ժամանակաշրջանում կանայք սկսեցին կրթություն ստանալ, չնայած այն փաստին, որ կրթական համակարգում դեռևս գերակշռում էին բարձր խավին պատկանող տղամարդիկ[4]։ Սովորաբար այդ ժամանակաշրջանում կանայք սովորում էին կոնֆուցիական փիլիսոփայություն և բարոյականություն[5]։ Երբ Գյե Հյանգը տարեկան էր, նա արդեն գրել գիտեր, իսկ տասներեքում արդեն բանաստեղծություններ էր գրում[3]։ Նրա վաղ ստեղծագործություններից էին «Ձոն սորբին», «Անձրևի ձայն» և «Կռունկի սպիտակ մազեր»-ը, որոնք ցույց էին տալիս Ջանգի՝ կյանքի նկատմամբ հասուն տեսաակետը։ Այդ աշխատանքները շատ են տպավորել նրա հորը։ Այդ ընթացքում նա նաև նկարում էր ու ասեղնագործում[6][7] ։Երբ նա 19 տարեկան էր, հայրը նրան խանոթացրեց Յի Սի-Մյոնգի հետ։ Վերջինիս հետ ամուսնանալով՝ Ջանգ Գյե Հյանգը դարձավ նրա երկրորդ կինը[3][6]։
Ամուսնությունից հետո զույգը նախ բնակվում էր ծովային նավահանգստում գտնվող Յոնգե քաղաքում։ Հետագայում նրանք տուն են կառուցում Հյուսիսային Գյոնգսանգ նահանգի Սոկգյե անունով լեռնային գյուղում, որը հայտնի է վիպասան Յի Մուն-Յոլի հայրենի քաղաքն է[6]։ Գյե Հյանգը դաստիարակել է իր յոթ երեխաներին, ինչպես նաև ամուսնու առաջին ամուսնությունից ունեցած երկու երեխաներին։ 1636 թվականին՝ Կորեայի Մանջունների երկրորդ արշավանքի ժամանակ նա բացում է իր տան դռները այն մարդկանց առաջ, որոնք պատերազմի ընթացքում մեծ զրկանքներ էին կրում ու սովի էին մատնված[3][6]։ Նա նաև տնկում է մի շարք կաղնու ծառեր, որպեսզի աղքատները միշտ սննդի աղբյուր ունենան[6]։
Ելնելով այն փաստից, որ ժամանակի ընթացքում Ջանգը կորցնում է իր տեսողությունը, ենթադրվում է, որ նա իր խոհարարական գիրքը գրել է 1670-ական թվականներին[8]։ Չնայած XVI դարում Կորեայում սկսել էին հայտնվել սննդի վերաբերյալ ուսուցողական գրքեր, դրանց մեծ մասը գրվել է հանրագիտարանային լեզվով՝ կենտրոնանալով սննդի բուժիչ հատկությունների վրա և հիմնականում գրվում էին չինարենով[9]։ Իսկ Գյե Հյանգի խոհարարական գիրքը՝ «Ըմշիկ Դիմիբանգ»
(կորեերեն՝ 음식디미방 -ը գրված է կորեերենով[10]։
Այն համարվում է կորեերենով գրված առաջին խոհարարական գիրքը[11][10][12] և պարունակում է 146 ուտեստի բաղադրատոմս՝ ներառյալ ըմպելիքներ, պելմենի, միս, արիշտա, ծովամթերք, ապուրներ և բանջարեղենային ճաշատեսակներ[11][10][12], ինչպես նաև՝ պատրաստման հրահանգներ։
«Ըմշիկ Դիմիբանգ»
(կորեերեն՝ 음식디미방 -ը կնոջ կողմից գրված առաջին խոհարարական գիրքը չէ, քանի որ նրանից առաջ Լեդի Չո-ն, որը մահացել է 1660 թվականին, հրատարակել է 20 յուրահատուկ բաղադրատոմսից բաղկացած իր գիրքը։ Չոյի անունն անհայտ է։ Չոսոնի ժամանակաշրջանում ընդունված էր կանանց դիմել իրենց ազգանունով կամ այն տարածաշրջանի անվանմամբ, րտեղ ծնվել են[11]։
Ջանգ Գյե Հյանգը մահացել է 1680 թվականի հուլիսի 7-ին[13]՝ Գյոնգսանգ նահանգի, Յոնյանգ շրջանի Սոկբոչոն գյուղում։ Նրա խոհարարական գիրքը չի տպագրվել իր կենդանության օրոք, բայց այն հայտնաբերվել է 1960-ին Յի Քարամի (կորեերեն՝ 李 葛 in) տանը և այն ամբողջությամբ հրատարակել է Կիմ Սայփը։ Նրա գիրքը շատ մեծ արժեք ունի, քանի որ ակներև ցույց է տալիս, թե որքան վիճարկելի էր կորեացի կանանց կյանքը Չոսոն դինաստիայի կառավարման շրջանում[14]։ Նրա գրքում ներառված ուտելիքները մատուցվում են Սեուլի կենտրոնական Յունգ շրջանի Korea House ռեստորանում։ Զբոսաշրջության նախարարությունը ռաջարկում է շրջայցեր գրքում նշված նշանակալի վայրերում, և այն ունի հատուկ էջ ՝ որպես Google մշակութային ինստիտուտի մաս։
|