Ջեյ Գուլդ
|
---|
|
Ծնվել է | մայիսի 27, 1836(1836-05-27)[1][2][3] |
---|
Ծննդավայր | Roxbury, Դելավեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
---|
Մահացել է | դեկտեմբերի 2, 1892(1892-12-02)[1][2][3] (56 տարեկան) |
---|
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
---|
Գերեզման | Gould family mausoleum |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ֆինանսիստ, քարտեզագիր, բիզնես մագնատ և speculator |
---|
Աշխատավայր | Union Pacific Corporation? |
---|
Ամուսին | Helen Day Miller?[4] |
---|
Ծնողներ | հայր՝ John Burr Gould?[2], մայր՝ Mary Moore?[2] |
---|
Երեխաներ | Anna Gould?, Helen Miller Shepard?, George Jay Gould?[4], Howard Gould?, Frank Jay Gould? և Edwin Gould? |
---|
Ստորագրություն
|
Jay Gould Վիքիպահեստում |
Ջեյսոն (Ջեյ) Գուլդ (անգլ.՝ Jason (Jay) Gould, մայիսի 27, 1836(1836-05-27)[1][2][3], Roxbury, Դելավեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 2, 1892(1892-12-02)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆինանսիստ։
Ջեյսոն Գուլդը ծնվել է անգլո-շոտլանդական ծագում ունեցող ֆերմերի ընտանիքում, մանկուց տառապել է թոքախտով։ Անգիր անելու նկատմամբ ունեցած ատելության պատճառով լքել է դպրոցը, սակայն մանկուց հռետորական արվեստին է տիրապետել և ունեցել գրական ունակություններ, մասնավորապես, դեռևս դեռահաս տարիքում գրել է իր հայրենի շրջան Դելավերի մասին պատմություն։ Գոյություն ունի չապացուցված պատմություն, որ իր իրական ազգանունը Գոլդ (Gold) է, իսկ Ջեյ Գուլդ ազգանունը փոխել է երիտասարդ տարիքում, որպեսզի այն չթվա հրեական։
Թողնելով դպրոցը՝ Գուլդն աշխատել է հողաչափող, և կարողացել է 5000 դոլար ստանալ իր կողմից կազմած քարտեզների և պատմական գրառումների վաճառքի շնորհիվ։ Այդ գումարով 1856 թվականին նա և իր գործընկեր ոմն Փրաթը բացեցին չափազանց շահավետ կաշվի արտադրություն։ Գուլդը խաբեց Փրաթին՝ կազմակերպության շահերը իրենը դարձնել և ստեղծելով սեփական բանկը երբ Փրաթը հայտնաբերեց խաբեությունը, նախընտրեց խաղաղ համաձայությունը և դուրս եկավ կազմակերպւթյունից՝ ստանալով դրամական փոխհատուցում՝ առաջնային ներդրման չափից երկու անգամ ավելի քիչ։ Երբ Գուլդը դարձավ 20 տարեկան, նա դուրս եկավ նյույորքյան ապրանքների շուկա և օգտագործելով նոր գրոծընկերների գումարները՝ գործնականում գնեց կաշվի ողջ շուկան։ 1857 թվականին նրա ունեցվածքը հասում էր միլիոնի, սակայն նույն թվականին բորսայում անհանգստությունը վերացրեց իր ողջ ունեցվածքը. Գուլդի գործընկեր Չարլզ Լյուիպը ինքնասպան եղավ (ժամանակակից կենսագիրները վիճարկում են Գուլդի մեղքը նրա մահվան համար՝ կարծելով, որ այդ ամենի պատճառը Լյուիպի հոգեբանական խանգարումն էր)։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Kindred Britain
- Чарльз Р. Гейсст. История Уолл-Стрит., М., Квартет-Пресс (библиотека Атон), М., 2001 ISBN 5-901822-01-3, c.69-11
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|