Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Ջեսիկան ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, ԱՄն։ 2000 թվականին Կորեայում հանգստանալու ժամանակ, իր և իր քրոջն առաջարկել են միանալ
S.M. Entertainment ընկերությանը։ 7 տարի պատրաստվել է դեբյուտի՝ աշխատելով վոկալի և պարերի վրա[3]։ Նրա փոքր քույրը՝ Կրիստալ Չոնը, f(x) կորեական խմբի անդամ է։
Ջեսիկան խմբում առաջինն էր, ով համագործակցել է S. M Entertaiment գործակալության հետ։ 2007 թվականի օգոստոսի 5-ին կատարեց իր առաջնաելույթը, որի կազմի մեջ կար 9 մարդ։ 2014 թվականի հոկտեմբերից Ջեսիկան չի հանդիսանում Girls’ Generation խմբի անդամը։
Ջեսիկան Սոհյոնի և Տիֆանիի հետ թողարկեց 2 սինգլ՝ «Oppa Nappa»[4] և «Mabinogi»[5]: 2008 թվականի մարտի 3-ին դուրս եկավ խմբի ալբոմ 8Eight-ը, որտեղ Ջեսիկայի հետ երգ կար երգ՝ I Love U: Սակայն երգի տեսահոլովակում Ջեսիկան չնկարահանվեց։
Ջեսիկան մի քանի դուետ երգեց Shinee խմբի Լի Ջին Կիի «One, One Year Later» և Պակ Մյոն Սուի հետ՝ «Naengmyeon»: Հոկտեմբերի 13-ին Ջեսիկան թողարկեց թվային սինգլ «Sweet Delight» անունով։
Ինչպես նաև Ջեսիկան երգել է մի քանի սաունդթրեք։ Առաջինը՝ 2011 թվականի մայիսի 18-ին KBS-ի «Ռոմամտիկայի քաղաք» - «Because Tears Are Overflowing»: Ինչպես նաև նա կատարել է «Վայրի սիրավեպ» դրամայի սաունդթրեքը, որի մեջ նա խաղում էր։ Կիմ Չին Պյոյի հետ կատարած դուետ «What To Do»-ն դուրս է եկել 2012 թվականի հունվարի 19-ին։ Օգոստոսի 15-ին թողարկվեց «Butterfly» սաունդթրեքը՝ SBS-ի «Քեզ համար՝ ամբողջ հմայքով» դրամայի համար, որը ձայնագրվել էր իր քրոջ հետ։ Դա հարազատ քույրերի կատարած առաջին պաշտոնական դուետն էր, որը շատ ուշադրություն է գրավել[6]։ Ջեսիկան կատարեց «Հզոր թագավորի երազանքը» դրամայի «Heart Road» սաունդթրեքը։ Սեպտեմբերի 7-ին երգն անցավ վաճառքի[7]։ Սեպտեմբերի 18-ին Ջեսիկան թողարկեց «My Lifestyle» երգը կորեացի ռեփեր Dok2-ի հետ։ Երգը դարձավ Hyundai i30 գովազդի հիմնական թեման[8]։
Ջեսիկայի դեբյուտը թատերական աշխարհում դարձավ «Օրենքով շիկահերը» շոուի ներկայացումը Լի Հա Նըյի և Կիմ Չի Ուի հետ[9], որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 14-ին[10]։
2010 թվականի մարտին Ջեսիկան կատարեց էպիզոդիկ դեր «Օ՜, իմ լեդի» դրամայում[11]։
Դեկտեմբերի 23-ին «Վայրի սիրավեպ» դրամայի նկարահանման խումբը հաստատեց Ջեսիկայի մասնակցությունը դրամայում։ Նա կատարեց գլխավոր հերոս Կան Ջոն Հիի նախկին ընկերուհու դերը։ Հայտարարվեց, որ Ջեսիկան նկարահանվելու է 8 էպիզոդներում։ «Վայրի սիրավեպը» հեռարձակվել ՝ 2012 թվականի հունվարի 4-ից 2012 թվականի փետրվարի 23-ը։
Girls Generation-ի հետ Ջեսիկան դարձավ մի շարք գովազդային տեսահոլովակների մոդել, ինչպիսիք են՝ Haptic Motion, LG, Samsung, Domino’s Pizza, Elite Uniform, J.ESTINA և շատ ուրիշներ։ 2011 թվականի սկզբին Ջեսիկան դարձավ Dior ընկերության մոդելը Հյոյոնի, Յուրիի, Տիֆանիի, Սույոնի և Սաննիի հետ։ 2011 թվականին նա եղել է Levis-ի մոդելը «Marie Claire» ամսագրի համար։ Ջեսիկան հայտնվեց «Dazed & Confused» ամսագրի շապիկին[12], ինչպես նաև «Elle Girl» ամսագրում։ 2012 թվականին Ջեսիկան դարձավ Coming Step շորերի տարբերանիշի մոդելը։ 1 տարվա ընթացքում նա հայտնվել է «star Magazine»-ի մարտում և հուլիսում հրատարակվող համարներին, «Voge Girl» ամսագրի մարտում հրատարակվող համարին Տիֆանիի հետ Chanel-ի գովազդի համար[13], «Marie Claire»-ի հուլիսում հրատարակված համարին (և շապիկին; իր քույր Կրիստալի հետ)[14], ինչպես նաև «W Korea» ամսագրի սեպտեմբերում հրատարակվող համարին[15]։ 2012 թվականի աշնանը Ջեսիկան ընտրվել է կոսմետիկայի տարբերանիշ «banila co»-ի մոդել[16]։
2009 թվականին Ջեսիկան եղել է «Անավարտ կոչ» (ամառային թողարկում)-ի հյուրը։ Ծրագրի ներսում Ջեսիկան շոուի հաղորդավարներից մեկի՝ Պակ Մյոն Սուի հետ դուետ երգեց «Naengmyun» անունով։ 2010 թվականին Ջեսիկան և Յուրին եղել են «Աստղային թագավոր» հաղորդման մշտական հյուրը։ 2010 թվականի մայիսին նա դարձավ «Ծնունդդ շնորհավոր» շոուի մշտական անդամը, սակայն հունիսի 7-ին նա լքեց շոուն արտասահմանյան աշխատանքի պատճառով[17]։
2014 թվականի ապրիլին Ջեսիկան և իր քույր Կրիստալը հայտարարել են ռեալիթի շոուում նկարահանվելու մասին։ Jessica & Krystal-ի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 3-ին, ընդամենը 10 սերիայով։ Շոուի նպատակը 2 քույրերի բնավորությունը հայտնաբերելն էր և նրանց ամենօրյա կյանքի ընթացքը[18]։