Ջեք Ադլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1917 |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | սեպտեմբերի 18, 2011[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրուքլինի քոլեջ և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց |
Մասնագիտություն | colorist և penciller |
Պարգևներ | |
![]() |
Ջեք Ադլեր (անգլ.՝ Jack Adler, հուլիսի 1, 1917, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 18, 2011[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կոմիքսների շապիկների ամերիկացի նկարիչ և DC Comics ընկերության գունանկարիչ։ 1946-1981 թվականներին եղել է ընկերության հաստիքային աշխատողներից, իր կարիերայի գագաթնակետին զբաղեցրել է արտադրության փոխնախագահի պաշտոնը։
Ջեք Ադլերը ավարտել է Նյու Յորքի Արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցը[3]։
Նա նաև Բրուքլինի քոլեջի շրջանավարտ է[4]։
Ջեքի առաջին կոմիքսային աշխատանքը համարվում է «Funny Folks»-ի երկրորդ թողարկումը, որը թողարկվել է DC Comics-ի կողմից, 1946 թվականի հունիսին։ 1947 թվականին նա ընդունվել է աշխատանքի DC Comics-ում` որպես հաստիքային գունանկարի և նկարիչ, մինչև 1960 թվականը աշխատել է այդ պաշտոնում։ Հաջորդ 15 տարիները նա զբաղեցնում էր արտադրության մենեջերի օգնականի պաշտոնը։ 1975 թվականից մինչև 1981 թվականին DC-ից աշխատանքից հեռացվելը[5] Ադլերն աշխատել է որպես արտադրության փոխնախագահ[4]։
1971 թվականին Ջեք Ադլերը ստացել է Shazam Award մրցանակը` «Լավագույն գունանկարիչ» անվանակարգում։
Կոմիքսների արծաթե դարաշրջանում «Sea Devils», «Կանաչ լապտեր» և «G.I. Combat» շարքերի բազմաթիվ թողարկումներ հրապարակվել են Ադլերի հեղինակային շապիկներով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ադլեր» հոդվածին։ |