Ջեքսոն Մակլոու

Ջեքսոն Մակլոու
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1922(1922-09-12)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 8, 2004(2004-12-08)[5][1][2][…] (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Բրուքլինի քոլեջ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, բանաստեղծ, նկարիչ-փորագրող, կոմպոզիտոր, performance artist, արվեստագետ և դրամատուրգ
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքepc.buffalo.edu/authors/maclow

Ջեքսոն Մակլոու (անգլ.՝ Jackson Mac Low; սեպտեմբերի 12, 1922(1922-09-12)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 8, 2004(2004-12-08)[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, նկարիչ-փերֆոմանսիստ, կոմպոզիտոր և գրող։ Մակլոուն համարվում է էքսպերիմենտալ պոեզիայի դասականներից մեկը՝ հայտնի իր պատահական կոմբինատորիկայի ու ուրիշների տեքստերի տարրալուծման փորձերի օգտագործմամբ[7]։

Կյանք և ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոն Մակլոուն կրթություն է ստացել Չիկագոյի համալսարանում, և ավելի ուշ, Բրութլինյան քոլեջում՝ մասնագիտանալով հունարեն լեզվի ու ստուգաբանության մեջ։ Գերտրուդ Սթայնի և Ջերարդ Մենլի Հոփքինսի ազդեցության տակ, ինչպես նաև հետաքրքրվելով փիլիսոփայությամբ ու բուդդիզմով, Մակլոուն սկսեց ստեղծագործել բանաստեղծություններ, որոնք իրենցից ներկայացնում էին սցենարներ փերֆոմանսիստների համար՝ հիմնված պատահականության մեխանիզմի վրա[8]։ 1960-ական թվականներից Ջեքսոն Մակլոուն մասնակցություն ունեցավ էքսպերիմենտալ պոեզիայի, երաժշտության և փերֆոմանսի բազմաթիվ փառատոների ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ճապոնիայում և Նոր Զելանդիայում։ Մակլոուն Ֆլուկուս[9] շարժման անդամների գրական գործերի առաջին հրատարակիչն էր, մասնավորապես 1963 թվականին Մակլոուն և Լա Մոնթե Յանգը հրատարակեցին An Anthology of Chance Operations (Պատահական գործողությունների անթոլոգիա)[10]. Մակլոուի ստեղծագործությունները բազմաթիվ անգամ ներկայացվել են Ջորջ Մաչիունասի[11] կողմից Ֆլուկուսի փառատոներին։

Ջեքսոն Մակլոուն հաճախ էր համագործակցում Ջոն Քեյջի[12] և նրա կնոջ՝ Աննա Թարդոսի հետ։ Սկսած 1981 թվականից Մակլոուն ու Թարդոսը հորինել, ղեկավարել ու կատարել են յոթ ռադիոհաղորդում։

Ջեքսոն Մակլոուն դասավանդել է երաժշտություն ու գրականություն տարբեր ուսումնական հաստատություններում, այդ թվում Մաննես քոլեջում, Նյու Յորքի համալսարանում, Նյու Յորք նահանգի Օլբանի շրջանի համալսարանում, Բինգեմտոնի համալսարանում, Սան-Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանում, Նարոպայի համալսարանում, Բարդ քոլեջում և Բրաունի համալսարանում[13].

Ջեքսոն Մակլոու՝ գրական մրցանակների ու պարգևների դափնեկիր, այդ թվում The America Awards for Literature[14] (Poetry Award, 1994) և Dorothea Tanning Prize (The American Academy of Poets, 1999)[15]. Մակլոուն նաև ստացել է դրամաշնորհներ ու կրթաթոշակներ այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Creative Artists Public Service Program, the National Endowment for the Arts, the Guggenheim Foundation, PEN и the New York Foundation for the Arts.

Ընտիր աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A Piece for Sari Dienes (1960)
  • The Twin Plays (1966)
  • Verdurous Sanguinaria (1967)
  • August Light Poems (1967)
  • 22 Light Poems (Black Sparrow, 1968)
  • 23rd Light Poem (For Larry Eigner, 1969)
  • Stanzas for Iris Lezak (Something Else Press, 1971)
  • 4 trains (1974)
  • 36th Light Poem (Buster Keaton, 1975)
  • 21 Matched Asymmetries (1978)
  • 54th Light Poem: For Ian Tyson (1978)
  • A Dozen Douzains for Eve Rosenthal (1978)
  • phone (1978)
  • The Pronouns—A Collection of 40 Dances—For the Dancers (Station Hill Press, 1979)
  • Asymmetries 1-260 (1980)
  • «Is That Wool Hat My Hat?» (1982)
  • Bloomsday (Station Hill Press,1984)
  • French Sonnets (1984)
  • Eight Drawing-Asymmetries (1985)
  • The Virginia Woolf Poems (Burning Deck, 1985)
  • Representative Works: 1938—1985 (1986)
  • Words nd Ends from Ez (Avenue B, 1989)
  • Twenties: 100 Poems (1991)
  • Pieces o' Six: Thirty-Three Poems in Prose (Sun and Moon Classics, 1991)
  • Twenties (Segue, January 1992)
  • 42 Merzgedichte in memoriam Kurt Schwitters (Station Hill Press, 1994)
  • From Pearl Harbor Day to FDR’s Birthday (1995)
  • Barnesbook (1996)
  • 20 Forties (1999)
  • Doings: Assorted Performance Pieces 1955—2002 (Granary Books, 2005)
  • 154 Forties (Counterpath, 2012)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Yalzadeh I., Blumberg N. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2004/12/10/books/10low.html
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. «ГОСУДАРСТВЕННЫЙ ЦЕНТР СОВРЕМЕННОГО ИСКУССТВА - Джексон МАКЛОУ & Энн ТАРДОС». glukhomania.ncca-kaliningrad.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Poetry Foundation (2017 թ․ դեկտեմբերի 7). «Jackson Mac Low» (անգլերեն). Poetry Foundation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «ru.wikipedia».
  10. «FONDAZIONE BONOTTO - Mac Low, Jackson - An Anthology of Chance Operations» (անգլերեն). www.fondazionebonotto.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Мачюнас, Джордж» (ռուսերեն). 2023 թ․ մարտի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «MoMA | The Poetry of Silence: Jackson Mac Low's Drawing-Asymmetry» (անգլերեն). www.moma.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Jackson Mac Low (1999 թ․ նոյեմբերի 1). «Jackson Mac Low» (անգլերեն). Jackson Mac Low. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «en.wikipedia».
  15. «Jackson Mac Low Wins 1999 Tanning Prize (November 1999)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 8 декабря 2017-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]