![]() ֆր.՝ Gilles Jacob | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1930[1][2] (94 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոքննադատ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և ակնարկագիր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0414201 |
Ջիլ Ջաքոբ (հունիսի 22, 1930[1][2], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի կինոքննադատ և էսսեիստ։ 2001 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Կաննի կինոփառատոնի նախագահի պաշտոնը։
Ծնվել է Փարիզում, հայրը գործարար էր։ Ջաքոբը սովորել է Լուի-լե-Գրան միջնակարգ դպրոցում, որտեղ իր հետ սովորում էր նաև Կլոդ Շաբրոլը[4]։ Նա 17 տարեկանում համահիմնել է Կարճատև կինոյի Ռաքորդս։ Նա այն ժամանակ, որպես կինոքննադատ և լրագրող համագործակցել է մի քանի ամսագրերի հետ, որոնցից են Սինեմա, Գրական Նորություններ և Էքսպրես ամսագրերը[5]։
1976 թվականին Ջաքոբը նշանակվեց Կաննի կինոփառատոնի գլխավոր գեներալի պատվիրակ, ապա 1978 թվականին դարձավ գեներալի պատվիրակ, և վերջապես 2001 թվականից մինչև 2014 թվականը Ջաքոբը եղավ փառատոնի նախագահը[6][7]։ Նա մնաց փառատոնի տնօրենների խորհրդում մինչև 2018 թվականը, այնուհետև դարձավ փառատոնի ընդհանուր ժողովի անդամ։ Նրա նախաձեռնությունների թվում էին «ինչ-որ տեսանկյունից» ընտրության հիմնադրումը, «ոսկե տեսախցիկ» մրցանակը և կինոհիմնադրամի ստեղծումը[8]։
Իր կարիերայի ընթացքում Ջաքոբը արժանացել է տարբեր պարգևների և մասնավորապես Պատվո լեգեոնի շքանշանին[9]։ Նա Վենետիկի 47-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ էր[10]։