Ջիուլի Գեգելիա | |
---|---|
Ի ծնե | Ջիուլի Գեգելիա |
Ծնվել է | 1940 հուլիսի 20 |
Ծննդավայր | Վրաստան, Սենակ |
Ազգություն | վրացի |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Ջիուլի Գեգելիա (հուլիսի 20, 1942, Սենակ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ճարտարապետ, Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, Վրաստանի ճարտարապետների գործադիր խորհրդի անդամ։ Վրաստանի վաստակավոր ճարտարապետ (2008)[1]։
Ջիուլի Գեգելիան ծնվել է Վրաստանի արևմուտքում՝ Սենակում, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմական բժիշկ, այնուհետև Մենժի առողջարանի գլխավոր տնօրեն Գրիգոլ Գեգելիանի և Մարգարիտա Խոչոլավայի ընտանիքում։
1965 թվականին ավարտել է Վրաստանի տեխնիկական համալսարանը։ 1968-1998 թվականներին ճարտարապետության ֆակուլտետում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, պրոֆեսոր` 1998 թվականից։
Գեգելիան եղել է անկախ ճարտարապետ, փորձագետ, տարբեր ընտրական հանձնաժողովների ու կոմիտեների անդամ, Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության, Կրթության նախարարության ճարտարապետական խորհրդատու` պատմական ժառանգության վայրերի կամ կրթական կառույցների ստանդարտների վերականգնման հարցերով[2] [3]:
Ջիուլի Գեգելիան աշխատել է Վրաստանի կառավարության և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամի հետ՝ Սիղնաղ, Մցխեթ, Բաթում քաղաքների պատմական վայրերի վերակառուցման և վերաբնակեցման նախագծման համար։
Գեգելիան կազմել է Հին Թբիլիսիի վերակառուցման ու վերականգնման 9 նախագծեր, հրատարակել 16 հոդվածներ վրացական, լեհական և ռուսական ամսագրերում։