Ջոան Քիրներ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1938 |
Ծննդավայր | Էսենդեն (Վիկտորիա) |
Մահացել է | հունիսի 1, 2015[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Մելբուրնի համալսարան, University High School? և Penleigh & Essendon Grammar School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Victorian Legislative Assembly?, Member of the Victorian Legislative Council?, Premier of Victoria?, Deputy Premier of Victoria? և Leader of the Opposition? |
Կուսակցություն | Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Joan Kirner Վիքիպահեստում |
Ավստրալիայի շքանշանակիր Ջոան Էլիզաբեթ Քիրներ (անգլ.՝ Joan Elizabeth Kirner, ծնյալ՝ Հուդ, հունիսի 20, 1938, Էսենդեն (Վիկտորիա) - հունիսի 1, 2015[1], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի քաղաքական գործիչը, որը եղել է Վիկտորիայի 42-րդ վարչապետն ու պաշտոնն զբաղեցրել է 1990 - 1992 թվականների ընթացքում։ 1982 - 1994 թվականների ընթացքում լինելով Վիկտորիայի խորհրդարանի Լեյբորիստական կուսակցության անդամ՝ եղել է օրենսդիր խորհրդի անդամ, որից հետո տեղ է ստացել օրենսդիր ժողովում։ Ջոն Քեյն կրտսերի կառավարությունում եղել է նախարար ու կարճ ժամանակով փոխվարչապետ՝ վերջինիս հրաժարականից հետո հաջորդելով նրան վարչապետի պաշտոնում։ Նա Ավստրալիայի երրորդ կին ղեկավարն էր և երկրորդ կին վարչապետը,առաջինը՝ Վիկտորիայում, և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1992 թվականի նահանգային ընտրություններում իր կուսակցության ջախջախիչ պարտություն կրելը։
Ջոան Էլիզաբեթ Հուդը ծնվել է Մելբուռնի Էսենդոն արվարձանում և հանդիսացել մեխանիկ Ջոն Քեյթի ու երաժշտության ուսուցչուհի Բերիլ Էդիթ Հուդի միակ զավակը։ Կրթությունն ստացել է պետական և մասնավոր դպրոցներում։ Ավարտել է Մելբուռնի համալսարանի արվեստի բաժինն ու ստացել դասախոսական որակավորում։ Դասավանդել է պետական դպրոցներում և ակտիվություն ցուցաբերել դպրոցական և ծնողական կազմակերպություններում։ 1960 թվականին ամուսնացել է Ռոն Քիրների հետ և ունեցել երեք երեխա։ Եղել է նահանգային դպրոցական ծնողների ակումբների Վիկտորիանական Ֆեդերացիայի նախագահը՝ ազդեցիկ կրթական լոբբի 1971-1977 թվականներին և դրա գործադիր տնօրենը 1978-1982 թվականներին։ Նա նշանակվել է կրթության հարցերով կառավարական մի շարք խորհրդատվական մարմիններում[3]։
1978 թվականին անդամագրվել է Լեյբորիստական կուսակցությանն ու դարձել դրա ձախ սոցիալիստների ֆրակցիայի անդամ[4]։ 1982 թվականին ընտրվել է Վիկտորիայի օրենսդրական խորհրդի՝ Վիկտորիայի խորհրդարանի վերին պալատի լեյբորիստական կուսակցության անդամ։ 1985 թվականին ընտրվել է Ջոն Քեյն կրտսերի աշխատավորական կառավարության կաբինետում և դարձել պահպանության, անտառների և հողերի նախարարը։ 988 թվականինԱ աաջարկել է բուսական և կենդանական աշխարհի երաշխավորման ակտը. առաջին ավստրալիական օրենսդքը որըով ապահովվել է ազվագյուտ տեսակների իրավական պաշտպանությունը[5]։ Նախարար լինելով և վիկտորիանական ֆերմերների ֆեդերացիայից Հիզեր Միտչելի հետ համագործակցելով՝ Քիրները մեծ դեր է ունեցել առաջին հողապաշտպան խմբերի ձևավորման գործում։
1988 թվականի ընտրության ժամանակ Քիրները տեղափոխվել է Օրենսդիր ժողով՝ դառնալով Ուիլյամսթաունի պատգամավոր և առաջխաղացում ստացել կրթության բնագավառում[6]։ Այս պաշտոնում Քիրներն իրականացրել է մի շարք վիճահարույց բարեփոխումներ, որոնք ուղղված էին նվազեցնելու այն, ինչ ինքը համարում էր կրթական համակարգի դասակարգային անհավասարություն, ինչն էլ հանգեցրել է գնահատման նոր համակարգի՝ Կրթության Վիկտորիանական վկայականի[7]։
Ավելի ուշ՝ 1988 թվականին, Քիրներն ընտրվել է կուսակցության փոխնախագահ և դարձել Վիկտորիայի փոխվարչապետ։ Երբ Քեյնը հրաժարական է տվել 1990 թվականի օգոստոսին իր քաղաքական աջակցության փլուզումից հետո, Քիրներն ընտրվել է լեյբորիստների առաջնորդ և այդպիսով դարձել Վիկտորիայի առաջին կին վարչապետը։ Այդ ժամանակահատվածում լեյբորիստական կուսակցությունը խորը ճգնաժամի մեջ էր ու հույս ուներ, որ հանրաճանաչ կնոջ առաջադրումը որպես նոր ղեկավար կբարելավեր կուսակցության դիրքը, բայց Քիրներին այդպես էլ չի հաջողվել վերահսկել այն ճգնաժամը, որի մեջ ընկել էր պետությունը։
1991 - 1992 թվականների ընթացքում Քիրները մի քանի որոշում է կայացրել՝ կրճատելու պետական ծախսերը և որոշ չափով եկամուտներն ավելացնելու համար, սակայն այդ ջանքերին ակտիվորեն ընդդիմանում են արհմիությունները և կառավարության որոշ անդամներ։ Միայն տոկոսադրույքը կազմում էր տարեկան 3,5 միլիարդ դոլար[8], կառավարությունը վաճառել է գնացքներն ու տրամվայները և ետ վարձակալել դրանք։ Մեկ այլ որոշում էր 1991 թվականին Վիկտորիայի պետական բանկի վաճառքը Համագործակցության բանկին[9]։
Քիրները գնացել է 1992 թվականին՝ իմանալով, որ սոցհարցումները նրան գրեթե ոչ մի հնարավորություն չէին տալիս հաղթելու։ Թեև նա անձամբ ավելի հայտնի էր, քան Լիբերալ ընդդիմության առաջնորդ Ջեֆ Քենեթը, դա բավարար չէր վիկտորիանցիների աճող զայրույթը լեյբորիստների նկատմամբ հաղթահարելու համար։
Կոալիցիան ջախջախիչ հաղթանակ է տարել ընտրություններում՝ հավաքելով 19 մանդատ։ Լիբերալներն իրականում այնքան մանդատներ են ստացել, որ կարող էին ինքնուրույն կառավարել։ Քիրները կարճ ժամանակով մնացել է ընդդիմության առաջնորդ, մինչ հրաժարական տալը։ Նա հանգստի է անցել խորհրդարանից 1994 թվականին, իսկ նրան հաջորդել է Ուիլյամսթաունի ընտրողների իր նախկին օգնականներից մեկը՝ ապագա վարչապետ Սթիվ Բրաքսը[10]։
Քիրների դիմանկարը, որը նկարել է ադելաիդացի նկարչուհի Անետ Բեզորը 1994 թվականին[11] կախված է Վիկտորիայի խորհրդարանի պալատի թագուհու սրահում։
Խորհրդարանից հեռանալուց հետո Քիրները մնացել է ակտիվ համայնքային գործերում և քաղաքականության մեջ։ 2006 թվականի հունվարից եղել է Վիկտորիայի համայնքների նախարարական խորհրդատվական կոմիտեի նախագահը։
Քիրները նաև եղել է Վիկտորիայի թանգարանի խորհրդի անդամ, Մելբուռնի թանգարանի, Թագավորական ցուցահանդեսային շենքի, Գիտության թանգարանի և Մելբուրնի ներգաղթի թանգարանի օպերատորը։ Քիրները աբորտների օրենսդրության բարեփոխման երկարամյա ջատագովն էր՝ աբորտն օրինականացնելու նպատակով։ Նա Էսենդոն ֆուտբոլային ակումբի մոլի աջակիցն էր[12]։
2009 թվականի օգոստոսին GTV-9-ին տված հարցազրույցում բացահայտել է, որ 18 ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընկել է։ Նա նաև ասել է, որ ունի օստեոպորոզ և մի աչքը չի տեսնում[13]։
2013 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Քիրների մոտ կերակրափողի քաղցկեղ են ախտորոշվել և նա անցնում է քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման[14]։ Քիրները մահացել է 2015 թվականի հունիսի 1-ին՝ իր 77-ամյակից 19 օր առաջ[15]։
1980 թվականի հունվարի 26-ին համայնքային ծառայության համար արժանացել է Ավստրալիայի շքանշանի[16]։
2001 թվականի հունվարի 1-ին պարգևատրվել է հարյուրամյակի մեդալով[17]։
2012 թվականի հունիսի 11-ին դարձել է Ավստրալիայի շքանշանի ասպետ՝ «պահպանության նախաձեռնությունների, գենդերային հավասարության, կրթության և վերապատրաստման ծրագրերի զարգացման և քաղաքացիական իրավունքների հետապնդման միջոցով Վիկտորիայի խորհրդարանին և համայնքին մատուցած ակնառու ծառայության» և սոցիալական ներառման» համար[18]։
2017 թվականի մայիսին Վիկտորիայի կառավարությունը ճանաչլ է նրա վաստակը՝ առաջարկելով 25 կրթաթոշակներ երիտասարդ կանանց, ովքեր կմասնակցեն Ջոան Քիրներ երիտասարդ և զարգացող կին առաջնորդներ ծրագրին[19]։
2019 թվականի մայիսին «Սանշայն» հիվանդանոցի նոր մասնագիտացված ծննդատան և մանկաբուժական կենտրոնը կոչվեց Ջոան Քիրներ կանանց և երեխաների հիվանդանոց[20]։
Թունելի հորատման երկու մեքենաներից մեկը (TBM), որը կօգտագործվի մետրոյի թունելի նախագծում, ի պատիվ Քիրների կոչվում է Ջոան[21]․ այն պաշտոնապես գործարկվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին[22]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Քիրներ» հոդվածին։ |
|