Ջոզեֆ Թերելլ Ռաքեր (անգլ.՝ Joseph Terrell Rucker, հունվարի 1, 1887(1887-01-01), Ատլանտա - հոկտեմբերի 21, 1957(1957-10-21), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր, որը Օսկարի 3-րդ մրցանակաբաշխության ժամանակ Վիլլարդ Վան դեր Վիրի հետ արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի («Օսկար») մրցանակին «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Բյորդի հետ Հարավային բևեռում»[1][2]։ Ֆիլմը պատմում է դեպի Հարավային բևեռ ծովակալ Ռիչարդ Բյորդի կատարած ճանապարհորդության մասին։ 40 տարի որպես օպերատոր աշխատել է Paramount News-ի և NBC-ի լուրերի բաժնում[3]։
Անտարկտիդայի Հայնես լեռնաշղթայի լեռնաճյուղերից մեկը Անտարկտիդայի անունների խորհրդակցական կոմիտեի կողմից անվանակոչվել է Ռաքերի անունով (Ռաքերի սանդղավանդ)։