Ջոզեֆ Քորնել | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1972[1][2][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ֆիլիպսի ակադեմիա |
Դավանանք | քրիստոնեական գիտություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, կինեմատոգրաֆ և տեքստիլ նկարիչ |
Թեմաներ | Ասամբլյաժ |
Ջոզեֆ Քորնել (անգլ.՝ Joseph Cornell, դեկտեմբերի 24, 1903[1][2][3][…], Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 29, 1972[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, քանդակագործ, կինոռեժիսոր-ավանգարդիստ։
Նկարիչը մենակյաց կյանք է վարել մոր և հիվանդ եղբոր հետ, Նյու Յորքի ծայրամասում` փոխելով մի շարք ծանր մասնագիտություններ` եղբոր բուժման համար գումար վաստակելով։ 1920-ական թվականներին Քորնելը կրել է Մերի Բեյքեր Էդիի «քրիստոնեական գիտության» գաղափարների ուժեղ ազդեցությունը։ 1920-ական թվականների վերջին նկարիչը Մաքս Էռնսթի ստեղծած կոլաժների ազդեցության տակ անցում է կատարել ասամբլյաժի տեխնիկային («գտնված առարկաներից» ստեղծված եռաչափ կոլաժ), ավելի ուշ հետաքրքրվել է Կուրթ Շվիթերսի և Մարսել Դյուշանի աշխատանքներով։ 1936 թվականից մասնակցել է դադաիստների և սյուրռեալիստների ցուցահանդեսներին, չնայած այն բանին, որ ինքն իրեն երբեք չի համարել սյուրռեալիստ և երբեք չի հետաքրքրվել ո՛չ ենթագիտակցությամբ, ո՛չ հրաշքներով։ Նրա ուղենիշներն են եղել ամերիկացի տրանսցենդենտալիստները, Ժերար դե Ներվալյայի ցնորատեսական արվեստը և Էմիլի Դիքինսոնի պոեզիան։ 1940-1950-ական թվականներին Քորնելը նկարահանել է կարճամետրաժ փորձարարական ֆիլմեր, այդ թվում նաև` ամերիկյան ավանգարդ կինոյի առաջնորդ Սթեն Բրեքինջի («Կախարդական մատանի», 1955) և այլոց հետ համահեղինակությամբ։ Քորնելի և Բրեքինջի տարաձայնության մասին ուշագրավ պատմությունը պատմում է Գայ Դավենպորտն իր «Պերգոլեզիի շունը» էսսեում։
Ջոզեֆ Քորնելին մեծ ճանաչում է բերել Սողոմոն Գուգենհայմի թանգարանում կայացած իր անհատական ցուցահանդեսը (1967) և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում կայացած «Ասամբլյաժի արվեստ» խորագրով խմբակային ցուցահանդեսը (1961), որտեղ նրա` մանկական «գաղտնիքներ» հիշեցնող արկղերը ցուցադրվել են առանձին սրահում։ Նրա ստեղծագործությունն արձագանք է գտել Նյու Յորքի ավանգարդի նոր ալիքի ներկայացուցիչների շրջանում։
|