Ջոն Լի Սմիթ | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ և դատավոր |
Ծննդյան օր | մայիսի 16, 1894 |
Ծննդավայր | Ուայս շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Վախճանի օր | սեպտեմբերի 26, 1963 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Լաբոք, Տեխաս, ԱՄՆ |
Թաղված | Տեխաս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ջոն Լի Սմիթ (անգլ.՝ John Lee Smith, մայիսի 16, 1894, Ուայս շրջան, Տեխաս, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 1963, Լաբոք, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 32-րդ փոխնահանգապետ (1943-1947)[1][2]։
Ջոն Լի Սմիթը ծնվել է 1894 թվականի մայիսի 16-ին (այլ տվյալներով՝ մայիսի 15-ին[3]) Չիկո քաղաքում, որը տեղակայված է Տեխաս նահանգի Ուայզ շրջանում։ Եղել է Հենրի Սմիթի (Henry H. Smith) և Մարգարեթ Լի Սմիթը (Margaret Lee Smith) երկու որդիներից մեկը։ Երբ Ջոնը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել էր Տեխասի մեկ այլ՝ Թրոքմորթոն շրջան։
1917 թվականին Սմիթը զորակոչվել է ԱՄՆ բանակ և ծառայել դաշտային հրետանիում, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում մասնակցել է ռազմական գործողությունների։
1940 թվականին դեմոկրատական կուսակցությունից ընտրվել է Տեխասի սենատ և այդ պաշտոնը զբաղեցրել է 1941-1942 թվականներին[1][2]։
1942 թվականին Սմիթը և Տեխասի ապագա նահանգապետ Քոք Սթիվենսոնը միասին որպես թեկնածու մասնակցել են Տեխասի փոխնահանգապետի ընտրություններին և հաղթել են։ 1944 թվականի ընտրություններին Սմիթը կրկին ընտրվել է փոխնահանգապետ, և այսպիսով փոխնահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 1943 թվականի հունվարից մինչև 1947 թվականի հունվարը։
Ջոն Լի Սմիթը մահացել է 1963 թվականի սեպտեմբերի 26-ին և հուղարկավորվել է Լաբբոկի Ռեսթհեյվեն գերեզմանատանը (անգլ.՝ Resthaven Memorial Park)[3]։
|