Ջոն Կոլիսոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Կրթություն | Հարվարդի համալսարան (2010)[1] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Denis Collison?[2] |
Կայք | johncollison.ie |
John Collison Վիքիպահեստում |
Ջոն Կոլիսոն (անգլ.՝ John Collison, օգոստոսի 6, 1990, Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա), ամերիկացի և իռլանդացի ձեռնարկատեր։ 2011 թվականին եղբոր՝ Պատրիկ Կոլիսոնի հետ հիմնադրել է «Stripe» ընկերությունը։ Ըստ Ֆորբսի տվյալների՝ 2016 թվականին նրա կարողությունը գնահատվել է 1,1 միլիարդ դոլար։
2007 թվականին Ջոնն ավագ եղբոր՝ Պատրիկ Կոլիսոնի հետ հիմնադրել է «Shuppa» ընկերությունը։ Ավելի ուշ այն միավորվել է «Auctomatic»-ի հետ, որն իր հերթին հիմնել է «Y Combinator» վենչուրային հիմնադրամը[3], և եղբայրները տեղափոխվել են Սիլիկոնային հովիտ։
«Auctomatic»-ը ծրագրային ընկերություն էր, որը գործիքներ էր պատրաստում eBay հարթակի համար[4]։ Այն ձեռք է բերվել 5 միլիոն դոլարով 2008 թվականի մարտին, երբ Ջոնն ընդամենը 17 տարեկան էր։
2009 թվականին Ջոնը, վերադառնալով Իռլանդիա, ավարտել է քոլեջը, իսկ նույն տարվա սեպտեմբերին՝ ընդունվել Հարվարդի համալսարան[5]։ Ջոնը զբաղվում է ինքնաթիռներ վարելով[6] և դաշնամուր է նվագում[5]։
2010 թվականին եղբոր հետ բացել է «Stripe» ընկերությունը՝ Փիթեր Թիլի, Իլոն Մասկի, Մաքս Լևչինի և «Sequoia Capital»-ի աջակցությամբ[7]։
2016 թվականի նոյեմբերին Կոլիսոն եղբայրները՝ յուրաքանչյուրը 1,1 միլիարդ դոլար կարողությամբ, դարձել են աշխարհում ամենաերիտասարդ դոլարային միլիարդատերերը նրանց թվում, ովքեր ինքնուրույն են ստացել իրենց կապիտալը[8]։
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կոլիսոն» հոդվածին։ |