Ջոն Հոպներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1758[1][2][3] |
Ծննդավայր | Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 23, 1810[4][5][1][…] (51 տարեկան) կամ հունվարի 25, 1810[3] (51 տարեկան) |
Մահվան վայր | Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, փորագրիչ, գծանկարիչ և արվեստագետ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Mrs. Moncrieff? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Ֆիբի Հեփներ |
Զավակներ | Belgrave Hoppner?[6], Lascelles Hoppner?[6] և Հենրի Պարկինս Հոպներ |
Ազգականներ | Henry Hoppner Meyer?[7] |
![]() |
Ջոն Հոպներ ԹԱ (ապրիլի 4, 1758[1][2][3], Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 23, 1810[4][5][1][…] կամ հունվարի 25, 1810[3], Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8]), անգլիացի դիմանկարիչ, որը մեծ ազդեցություն է կրել Ջոշուա Ռեյնոլդսից։
Հոպները ծնվել է Լոնդոնի Ուայթչափել թաղամասում, գերմանացիների ընտանիքում․ նրա մայրը գերմանացի սպասուհիներից մեկն էր թագավորական պալատում[9]։ Անգլիայի Ջորջ III թագավորը երիտասարդի հանդեպ հայրական հոգատարություն և հովանավորություն էր ցուցաբերում, ինչը միանգամայն անհիմն բամբասանքների[9] առիթ է տվել, թե նա կարող էր լինել թագավորի ապօրինի որդին։
Հոպները դարձել է թագավորական երգչախմբի անդամ, բայց կերպարվեստի հանդեպ խիստ հետաքրքրություն ցուցաբերելով, 1775 թվականին ընդունվել է Թագավորական ակադեմիա։ 1778 թվականին գծապատկերների համար արժանացել է արծաթե մեդալի, իսկ 1782 թվականին՝ Ակադեմիայի բարձրագույն պարգև ոսկե մեդալի՝ պատմական նկարչության համար, որի թեման Լիր արքան էր[9]։
Հոպներն առաջին անգամ ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում 1780 թվականին։ Վաղ շրջանում նա լանդշաֆտներ էր նկարում, բայց անհրաժեշտությունը նրան ստիպել է անցնել դիմանկարչության ավելի շահութաբեր բիզնեսին։ Միանգամից հաջողության հասնելով՝ նա ամբողջ կյանքի ընթացքում նկարել է առավել նորաձև ու հարուստ բնորդների և դարձել Թոմաս Լոուրենսի ամենամեծ մրցակիցը։ Նա հազվադեպ է նկարել դիցաբանական թեմաներով, սակայն նրա գործերի թվում են «Քնած Վեներա», «Բելիսարիուս», «Յուպիտե» և Իո», «Բակչանտե» և «Կուպիդ» և «Սայքի»։ Ուելսի արքայազնը, ինչպես նաև Յորքի Դուքսը և դքսուհին, լորդ Ռոդնին և Լորդ Նելսոնը առավելապես հաճախ էին այցելում նրան, և նրանց լավագույն դիմանկարներից շատերը կախված են Սենթ Ջեյմսի պալատում։ Նրա մյուս բնորդներից էին Սը Ուոլթեր Սքոթը, Ուելինգթոնի դուքսը, Հենրի Բարտլ Ֆրեյը և Սըր Ջորջ Բոմանոնը[9]։
1803 թվականին հրատարակել է «Տիկնանց դիմանկարների շարքը»[9], իսկ 1805 թվականին՝ արևելյան հեքիաթների անգլերեն թարգմանությունների մեկ հատոր[9]։
Հոպները սոցիալական մեծ ազդեցություն ունեցող մարդ էր և ուներ ազդեցիկ տղամարդու գիտելիքներ ու ձեռքբերումներ։
Ամուսնացել է Ֆոեբ Ռայթի հետ և ունեցել հինգ երեխա, չնայած ամենակրտսերի մասին քիչ բան է հայտնի։
Կյանքի վերջին տարիներին Հոպները տառապում էր լյարդի քրոնիկ հիվանդությամբ։ Մահացել է 1810 թվականի հունվարի 23-ին[9]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հոպներ» հոդվածին։ |
|