Ջոն Հուչրա John Peter Huchra | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1948[1] Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 8, 2010[2] (61 տարեկան) Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[3], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Ridgefield Park High School? |
Գիտական ղեկավար | Wallace L. W. Sargent?[3] |
Եղել է գիտական ղեկավար | Pauline Barmby?[3] |
Պարգևներ |
Ջոն Հուչրա (անգլ.՝ John Peter Huchra, դեկտեմբերի 23, 1948[1], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 8, 2010[2], Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և պրոֆեսոր, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Եղել է փոխ պրովոստ հետազոտությունների գծով Հարվարդի համալսարանում և աստղագիտության պրոֆեսոր Հարվարդ-Սիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում[4]։ Հուչրան նաև եղել է Միջազգային աստղագիտական միության ԱՄՆ-ի ազգային կոմիտեի նախագահ[4] և Ամերիկյան աստղագիտական միության նախագահ[5][6]։
Հուչրան ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 23-ին Ջերսի քաղաքում, նրա հայրը գնացքի ուղեկցորդ էր, իսկ մայրը տնային տնտեսուհի։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում սովորելու տարիներին եղել է ձեռնամարտի թիմի անդամ։ Այս ինստիտուտում Հուչրան ստացել է ֆիզիկայի ուղղվածությամբ դիպլոմ 1970 թվականին։ Դրանից հետո ուսանել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որն ավարտել է ստանալով աստղագիտության դոկտորական կոչում։ Հետդոկտորական աշխատանքը սկսել է Հարվարդ-Սիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում, որտեղ և դարձել է հիմնական աշխատող 1976 թվականից[7]։
Աստղագետներ Մարկ Ահարոնսոնի և Ջերեմի Մոլդի հետ միասնի Հուչրան հայտարարեց, որ հիմնվելով պարուրաձև գալակտիկաների պայծառության և պտույտի արագության նրանց վերլուծության վրա տիեզերքը ընդամենը ինը միլիարդ տարեկան է, որը նրանցից առաջ աստղագետների մեծամասնության գնահատականի կեսն էր[7]։
1986 թվականին Վալերի դե Լապարենը, Մարգարետ Գելերը և Ջոն Հուչրան հրապարակեցին աշխատություն, որում ցույց էր տրվում գալակտիկաների զարմանալիորեն ոչ-համասեռ բաշխվածությունը մի քանի տասնյակ մեգապարսեկներում, որը տարբերվում էր ավելի վաղ կատարված հետազոտություններից[8]։ Լապարենը, Գելերը և Հուչրան բացատրում էին այս բաշխումը գալակտիկաների գնդաձև կառուցվածքների մակերևույթի վրա գտնվելով[8]։ 1989 թվականին, օգտագործելով իրենց ավելի վաղ կատարված հետազոտությունների արդյունքները, Գելերը և Հուչրան հայտնաբերեցին Մեծ Պատը, 600 միլիոն լուսային տարի երկարությամբ և 250 միլիոն լուսային տարի լայնությամբ կառուցվածք[9][10][11][12][13]։ Սա մեծությամբ երկրորդ գեր-կառուցվածքն է հայտնի տիեզերքում։
{{cite journal}}
: Missing or empty |title=
(օգնություն); Missing pipe in: |first3=
(օգնություն)
|