Ջոն Ռուիս ![]() | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | 4 հունվարի, 1972 |
Ծննդավայր | Մեթյուեն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաշային կարգ | Ծանր (90,892 կգ-ից ավելի) |
Հասակ | 188 սմ |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 3 ապրիլի, 2010 |
Մարտերի թիվ | 55 |
Հաղթանակների թիվ | 44 |
Հաղթանակ նոկաուտով | 30 |
Պարտություն | 9 |
Ոչ ոքի | 1 |
Տեղի չունեցած | 1 |
johnthequietmanruiz.com |
Ջոն Ռուիս (անգլ.՝ John Ruiz, հունվարի 4, 1972 թվական, Մեթյուեն, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել սուպերծանր քաշային կարգում, սուպերծանր քաշային կարգում WBA (2001—2003 և 2004—2005) վարկածով աշխարհի չեմպիոն, NABF (1997—1998) և NABA (1998—1999) վարկածներով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն։ Բռնցքամարտում հայտնի է իր անցկացրած մենամարտերի ոճով. «հարված-կլինչ, հարված-կլինչ»։
Բռնցքամարտիկի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1992 թվականի օգոստոսին։ Առաջին մենամարտերն անցկացրել է 1-ին ծանր քաշային կարգում համեմատաբար թույլ մրցակիցների հետ մենամարտեր անցկացնելով։
1993 թվականի օգոստոսի 12-ին Ռուիսը մենամարտ է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Սերգեյ Կոբոզևի հետ։ 2 բռնցքամարտիկներն էլ մենամարտից առաջ պարտություն չունեին։ Մենամարտն անցնում էր հավասար պայքարում, սակայն ռուս բռնցքամարտիկը մի փոքր ավելի ագրեսիվ էր գործում։ Մրցավարների ոչ միաձայն որոշումով այս մենամարտում հաղթող է ճանաչվում Կոբոզևը։
1993 թվականին Ռուիսը տեղափոխվում է ծանր քաշային կարգ։
1994 թվականի մայիսին Ռուիսը մենամարտ է անցկացնում բրիտանացի բռնցքամարտիկ Ջուլիուս Ֆրենսիսի հետ։ Այս մենամարտում Ռուիսը կարողանում է 4-րդ ռաունդում նոկաուտով հաղթել իր մրցակցին։
1994 թվականի օգոստոսին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Դանելլ Նիքոլսոնի հետ։ Այս մենամարտում Ռուիսը մրցավարների ոչ միաձայն որոշումով պարտություն է կրում։
1995 թվականի փետրվարին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Բորիս Փաուելլի (23-0) հետ։ Այս մենամարտում Ռուիսը կարողանում է մրցավարների միաձայն որոշումով հաղթել Փաուելլին, ով մենամարտից առաջ պարտություն չուներ։
1996 թվականի մարտին Ռուիսը մենամարտ է անցկացնում սամոացի բռնցքամարտիկ Դևիդ Տուայի հետ։ Մենամարտը տևում է ընդամենը 19 վայրկյան։ Տուան ծանր նոկաուտի է ենթարկում Ռուիսին։ Ռուիսը մի քանի րոպե պառկած է մնում ռինգի հատակին։
1998 թվականին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Թոնի Թակերի հետ NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսի համար։ Այս մենամարտում Թակերը 2 անգամ հայտնվում է նոկդաունում՝ 1-ին և 11-րդ ռաունդներում։ 11-րդ ռաունդում Ռուիսը կարողանում է տեխնիկական նոկաուտով հաղթել իր մրցակցին։
2000 թվականի օգոստոսին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդի հետ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Մենամարտն ընթանում է միջին և մոտ տարածությունների վրա։ 2 բռնցքամարտիկներից ոչ մեկը չուներ նկատելի առավելություն։ 12 ռաունդներից հետո մրցավարները միավորների փոքր տարբերությամբ հաղթող են ճանաչում Հոլիֆիլդին։ Մենամարտից հետո Showtime հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուիսը հայտարարեց, որ մրցավարները իր հաղթանակը «գողացել են»։ Իսկ Հոլիֆիլդը հայտարարեց, որ պատրաստ է ռևանշ մենամարտի անցկացմանը[1]։
2001 թվականի մարտին Ռուիսը իր երկրորդ մենամարտն է անցկացնում Հոլիֆիլդի հետ։ Մենամարտի մեծ մասը նման էր առաջին մենամարտի ընթացքին։ 11-րդ ռաունդում Ռուիսի անցկացրած աջ հուկից հետո մրցակիցը հայտնվում է ռինգի հատակին, սակայն կարողանում է շարունակել մենամարտը։ Ռուիսը շտապում է զարգացնելու իր հաջողությունը։ Հոլիֆիլդը գրեթե չէր պատասխանում Ռուիսի հաջող հարվածաշարերին։ Ամբողջ ռաունդի ընթացքում Հոլիֆիլդը նոկաուտի ենթարկվելու վտանգի տակ էր։ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով մենամարտում հաղթում է Ռուիսը[2]։
2001 թվականի դեկտեմբերին Ռուիսը իր երրորդ մենամարտն է անցկացնում Հոլիֆիլդի հետ։ Ինչպես նախորդ 2 մենամարտերը, այս մեկը ևս ընթանում է մինչև վերջ և չի տարբերվում իր խիստ դիտարժանությամբ։ Վերլուծությունները ցույց էին տալիս, որ Հոլիֆիլդի անցկացրած 470 հարվածներից 152-ը դիպուկ էին ստացվել, իսկ Ռուիսի անցկացրած 411 հարվածներից՝ 141-ը։ Ինչպես պարզվեց մրցավար Դոն Օ’Նիլը անձամբ ծանոթ է Ռուիսին և վերջին 7 ռաունդներում հաղթող է ճանաչել Ռուիսին, չնայած այն հանգամանքին, որ տեսանելի կերպով թեկուզ փոքր, բայց առավելություն ուներ Հոլիֆիլդը։ Մենամարտից հետո տեղի ունեցած ասուլիսը կարող էր նույնիսկ վերածվել ծեծկռտուքի։ Հոլիֆիլդի խորհրդական Ջիմ Թոմասը բարկացած էր. «Ես հրաժարվում եմ անազնիվ խաղեր խաղալուց և չեմ ուզում ձևացնել, թե մենք չենք նկատել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Բոլորը Ամերիկայում գիտեն, որ հաղթողը Հոլիֆիլդն է»։ Ռուիսի թիմը գոհ էր արդյունքներից նույնիսկ այսպիսի սկանդալային մենամարտից հետո, քանի որ ոչ ոքի արդյունքի դեպքում WBA կաննոների համաձայն գոտին մնում է աշխարհի չեմպիոնի մոտ։ Հոլիֆիլդի հետ մենամարտից հետո Ռուիսը ստանում է 3,2 միլիոն դոլար[3][4][5]։
2002 թվականի հուլիսին Ռուիսը մենամարտ է անցկացնում կանադացի բռնցքամարտիկ պարտություն չունեցող Կիրկ Ջոնսոնի հետ։ Առաջին ռաունդի վերջում Ջոնսոնի գոտկատեղից ներքև արված հարվածից հետո Ռուիսը հայտնվում է ռինգի հատակին։ Մրցավարը ստիպված է լինում կանադացի բռնցքամարտիկից միավոր հանել։ 4-րդ ռաունդի վերջում Ջոնսոնը կրկին գոտկատեղից ներքև է հարվածում, սակայն այս անգամ մրցավարը բավարարվում է բանավոր զգուշացմամբ։ Այս անգամ Ռուիսը հարձակվում է մրցակցի վրա և կլինչի ժամանակ գլխով խփում նրան։ Մրցավարը նկատողություն է անում Ռուիսին։ Սակայն Ռուիսը երկրորդ անգամ է փորձում գլխով հարվածելու մրցակցին։ Այս անգամ մրցավարը կանգնեցնում է մենամարտը և հարցնում երկու բռնցքամարտիկներին. «Դուք ուզում եք որակազրկվել»։ Ռաունդի ավարտին դահլիճում լսելի էին հանդիսականների դժգոհության ձայները։ 7-րդ ռաունդի միջնամասում Ջոնսոնի հարվածը կրկին գոտկատեղից ներքև էր. մրցավարը ստիպված է լինում միավոր հանելու։ Ռուիսը հարվածից հետո հանգստանում է իրեն տրված 5 րոպեների ընթացքում։ 9-րդ ռաունդի վերջում Ռուիսը կարողանում է ձախ հուկ անցկացնել Ջոնսոնի ծնոտին։ 10-րդ ռաունդի վերջում Ջոնսոնը 4-րդ անգամ է հարվածում գոտկատեղից ներքև։ Մրցավարը արագ կանգնեցնում է մենամարտը և որակազրկում է կանադացի բռնցքամարտիկին[6]։
2003 թվականի մարտին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսի հետ։ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով մենամարտում հաղթում է Ռոյ Ջոնսը[7][8][9][10][11][12]։
2003 թվականի դեկտեմբերին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի հետ սուպերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։ Մենամարտը շատ ձանձրալի ընթացք է ունենում։ Մրցավարը անընդհատ փորձում էր բռնցքամարտիկներին իրարից բաժանել։ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով հաղթում է Ռուիսը, սակայն մենամարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ Ռահմանը հայտարարում էր, որ նա կարողացել է հաղթել մրցակցին իր անցկացրած ջաբերով և հարվածների թվով։
Երբ Ռոյ Ջոնսը վերադառնում է կիսածանր քաշային կարգ, սուպերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնում են Ջոն Ռուիսին։
2004 թվականի ապրիլի 17-ին Ռուիսը մենամարտ է անցկացնում պուերտոռիկացի բռնցքամարտիկ Ֆրես Օկենդոյի հետ։ Այս մենամարտում Ռուիսը կարողանում է նոկաուտով հաղթել իր մրցակցին և պաշտպանել սուպերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
2004 թվականի նոյեմբերին Ռուիսը մենամարտ է անցկացնում լեհ բռնցքամարտիկ Էնդրյու Գոլոտայի հետ։ Մենամարտից առաջ Ռուիսը հայտարարում էր. «Գոլոտայի հետ մենամարտը քիչ հավանական է, որ շատ ծանր կստացվի։ Դժվար է նույնիսկ ավելի հարմար մրցակից պատկերացնել»։ Գոլոտան շատ հանգիստ էր վերաբերվում Ռուիսի հայտարարություններին. «Թող խոսի, նա ինձ չի անհանգստացնում։ Ես վստահ եմ, որ կհաղթեմ նրան նոկաուտով 5-ից 8-րդ ռաունդների ընթացքում»։ Գոլոտայի մարզիչը հայտարարում էր, որ նա շատ լավ մարզավիճակում է և կարողացել է իրեն ցույց տալ մենամարտից առաջ եղած նախապատրաստական մարտերի ժամանակ հաղթելով 2 մրցակիցների։ 2-րդ ռաունդում Ռուիսը 2 անգամ նոկաուտի է ենթարկվում։ 4-րդ ռաունդում մրցավարը ստիպված է լինում Ռուիսից միավոր հանելու. սա առաջին անգամն էր, երբ Ռուիսից միավոր էին հանում չնայած այն հանգամանքին, որ նա արդեն հասցրել էր մի քանի «կեղտոտ» մարտեր անցկացնել։ Գոլոտան նկատելի կերպով ավելի շատ հարվածներ էր անցկացնում, սակայն մրցավարների միաձայն որոշումով հաղթանակը տրվում է Ռուիսին։ Մենամարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ Ռուիսը հայտարարում է, որ սա իր կարիերայի ամենածանր մենամարտն էր։ Սա Ռուիսի 5-րդ պաշտպանությունն էր, սակայն շատ մասնագետների կարծիքով մենամարտում հաղթել էր Գոլոտան[13][14]։
2005 թվականի ապրիլին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյմս Թոնիի հետ։ Այս մենամարտում Ռուիսը պարտություն է կրում, սակայն Թոնիի դոպինգ թեստի դրական պատասխանից հետո այս մենամարտի կարգավիճակը փոխվում է որպես չկայացած (no contest)[15][16][17]։
2005 թվականի վերջին Ռուիսը մենամարտ է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևի հետ։ Մենամարտն անցնում է գրեթե հավասար պայքարում։ 12 ռաունդներից հետո 2 մրցավարների որոշումով հաղթող է ճանաչվում ռուս բռնցքամարտիկը (114-116, 114-114, 113-116)[18][19][20][21][22][23][24]։
2006 թվականին Ռուիսը մեկնում է Գերմանիա, որտեղ որակավորման մենամարտ (eliminator) է անցկացնում ուզբեկ բռնցքամարտիկ Ռուսլան Չագաևի հետ[25]։ Մենամարտն անցնում է Չագաևի փոքր առավելությամբ։ 12 ռաունդներից հետո անակնկալ կերպով մրցավարներից մեկը հաղթանակը շնորհում է Ռուիսին 115—114 հաշվով, սակայն մյուս 2 մրցավարները հաղթանակը տալիս են ուզբեկ բռնցքամարտիկին. 117—111 և 116—112:
2007 թվականի մարտին Ռուիսը որակավորման մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Ջամիլ ՄքՔլայնի հետ ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Երեկոյի մենամարտերից էին. Նեյթ Քեմփբելլ — Խուան Դիաս, Սեմյուել Պիտեր — Օլեգ Մասկաև։ Այս մենամարտում Ռուիսը կարողանում է միավորներով վստահ հաղթանակ տանել (117-111, 118-110, 119-109)։
2008 թվականի օգոստոսին Ռուիսը երկրորդ մենամարտն է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևի հետ։ Խաղարկվում էր ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը։ Ինչպես առաջին մենամարտը, այս մեկը ևս անցնում էր հավասար պայքարում։ 10-րդ ռաունդի վերջում Վալուևը հրում է Ռուիսին, ինչից հետո Ռուիսը հայտնվում է ռինգի հատակին։ Մրցավարը ռուս բռնցքամարտիկից միավոր է հանում։ Այս մենամարտում 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով հաղթող է ճանաչվում ռուս բռնցքամարտիկը (111-116, 113-116, 113-114)[26]։
2010 թվականի ապրիլին Ռուիսը մենամարտ է անցկացնում բրիտանացի բռնցքամարտիկ Դևիդ Հեյի հետ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Մենամարտը շատ ակտիվ տեմպով է սկսվում. Ռուիսը հենց սկզբից նետվում է առաջ, սակայն դա չի վախեցնում Հեյին, և նրա մի քանի հարվածներից հետո Ռուիսը հայտնվում է նոկդաունում։ Ռուիսը կարողանում է բարձրանալ, իսկ Հեյը շտապում է զարգացնելու իր հաջողությունը միևնույն ժամանակ մի քանի հարված հասնում է Ռուիսի գլխի հետևի հատվածին, ինչի համար Հեյը նկատողություն է ստանում։ Այսպիսի ծանր առաջին ռաունդից հետո Ռուիսը խուսափում է առաջին համարով հանդես գալուց։ Բրիտանացի բռնցքամարտիկը շատ հաջող կերպով հակագրոհում էր օգտագործելով իր արագությունը։ 5-րդ ռաունդի վերջում Հեյի հարվածից հետո Ռուիսը նորից է հայտնվում նոկդաունում։ 6-րդ ռաունդի սկզբում մրցավարը հերթական անգամ հաշիվ է բացում Ռուիսի համար։ Ռուիսը փորձում էր առաջ գնալ և մարտը վարել իրեն հարմար տարածության վրա, որը սակայն չի հաջողվում։ Հաջորդ ռաունդներում մենամարտի պատկերը չէր փոխվում, և 9-րդ ռաունդում Հեյի հերթական հաջող գրոհից հետո Ռուիսի անկյունից սրբիչ են նետում հրաժարվելով մենամարտի հետագա անցկացումից։
Տերմին | Նշանակություն |
---|---|
Հաղթանակ | |
Ոչ ոքի | |
Պարտություն | |
Չկայացած | |
КО | Նոկաուտ |
ТКО | Տեխնիկական նոկաուտ |
UD, PTS | Մրցավարների միաձայն որոշում |
MD | Մրցավարների մեծամասնության որոշում |
SD | Մրցավարների ոչ միաձայն որոշում |
RTD | Հրաժարում մենամարտի շարունակումից |
DQ | Որակազրկում |
NC | Չկայացած |
Մենամարտ | Ցուցանիշ | Քաշային կարգ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Լրացուցիչ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
44(30)-9-1,1NC | Ծանր | ապրիլի 3, 2010 | 38 տարի, 2 ամիս, 30 օր | ![]() |
29 տարի, 5 ամիս, 21 օր | ![]() |
Մենամարտ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար (Հեյի 1-ին պաշտպանություն)։ 1-ին ռաունդում Ռուիսը 2 անգամ հայտնվում է նոկդաունում։ 5-րդ և 6-րդ ռաունդներում Ռուիսը հայտնվում է նոկդաունում։ | ||
44(30)-8-1,1NC | Ծանր | նոյեմբերի 7, 2009 | 37 տարի, 10 ամիս, 3 օր | ![]() |
30 տարի, 6 ամիս, 23 օր | ![]() |
|||
43(29)-8-1,1NC | Ծանր | օգոստոսի 30, 2008 | 36 տարի, 6 ամիս, 26 օր | ![]() |
35 տարի, 9 օր | ![]() |
Մենամարտ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Հաշիվ. 111-116, 113-116, 113-114: | ||
43(29)-7-1,1NC | Ծանր | մարտի 8, 2008 | 36 տարի, 2 ամիս, 4 օր | ![]() |
37 տարի, 9 ամիս, 16 օր | ![]() |
Որակավորման մենամարտ ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Հաշիվ. 117-111, 118-110, 119-109: | ||
42(29)-7-1,1NC | Ծանր | հոկտեմբերի 13, 2007 | 35 տարի, 9 ամիս, 9 օր | ![]() |
38 տարի, 6 ամիս, 7 օր | ![]() |
|||
41(28)-7-1,1NC | Ծանր | նոյեմբերի 18, 2006 | 34 տարի, 10 ամիս, 14 օր | ![]() |
28 տարի, 30 օր | ![]() |
WBA վարկածով որակավորման մենամարտ։ Հաշիվ. 111-117, 115-114, 112-116: | ||
41(28)-6-1,1NC | Ծանր | դեկտեմբերի 17, 2005 | 33 տարի, 11 ամիս, 13 օր | ![]() |
32 տարի, 3 ամիս, 26 օր | ![]() |
Կորցրել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 4-րդ պաշտպանություն)։ Հաշիվ. 114-116, 114-114, 113-116: | ||
41(28)-5-1,1NC | Ծանր | ապրիլի 30, 2005 | 33 տարի, 3 ամիս, 16 օր | ![]() |
36 տարի, 8 ամիս, 6 օր | ![]() |
Մենամարտը համարվել է չկայացած Թոնիի դոպինգ թեստի դրական լինելու պատճառով։ Հաշիվ. 111-116, 111-116, 112-115: | ||
41(28)-5-1 | Ծանր | նոյեմբերի 13, 2004 | 32 տարի, 10 ամիս, 9 օր | ![]() |
36 տարի, 10 ամիս, 8 օր | ![]() |
Պաշտպանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 2-րդ պաշտպանություն)։ Հաշիվ. 114-111, 113-112, 114-111: | ||
40(28)-5-1 | Ծանր | ապրիլի 17, 2004 | 32 տարի, 3 ամիս, 13 օր | ![]() |
31 տարի, 17 օր | ![]() |
Պաշտպանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ | ||
39(27)-5-1 | Ծանր | դեկտեմբերի 13, 2003 | 31 տարի, 11 ամիս, 9 օր | ![]() |
31 տարի, 1 ամիս, 6 օր | ![]() |
Նվաճել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Հաշիվ. 118-110, 115-114, 116-112: | ||
38(27)-5-1 | Ծանր | մարտի 1, 2003 | 31 տարի, 1 ամիս, 25 օր | ![]() |
34 տարի, 1 ամիս, 13 օր | ![]() |
Կորցրել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 3-րդ պաշտպանություն)։ Հաշիվ. 112-116, 110-118, 111-117: | ||
38(27)-4-1 | Ծանր | հուլիսի 27, 2002 | 30 տարի, 6 ամիս, 23 օր | ![]() |
30 տարի, 28 օր | ![]() |
Պաշտպանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 2-րդ պաշտպանություն)։ | ||
37(27)-4-1 | Ծանր | դեկտեմբերի 15, 2001 | 29 տարի, 11 ամիս, 11 օր | ![]() |
39 տարի, 1 ամիս, 26 օր | ![]() |
Պաշտպանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ Հաշիվ. 115-113, 112-116, 114-114: | ||
37(27)-4 | Ծանր | մարտի 3, 2001 | 29 տարի, 1 ամիս, 27 օր | ![]() |
38 տարի, 4 ամիս, 12 օր | ![]() |
Նվաճել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Հոլիֆիլդի 1-ին պաշտպանություն)։ Հաշիվ. 116-110, 115-111, 114-111: | ||
36(27)-4 | Ծանր | օգոստոսի 12, 2000 | 28 տարի, 7 ամիս, 8 օր | ![]() |
37 տարի, 10 ամիս, 24 օր | ![]() |
Մենամարտ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Հաշիվ. 113-114, 113-114, 112-116: | ||
36(27)-3 | Ծանր | դեկտեմբերի 11, 1999 | 27 տարի, 11 ամիս, 7 օր | ![]() |
29 տարի, 5 ամիս, 11 օր | ![]() |
Պաշտպանել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 3-րդ պաշտպանություն)։ | ||
35(26)-3 | Ծանր | հունիսի 12, 1999 | 27 տարի, 5 ամիս, 8 օր | ![]() |
28 տարի, 10 ամիս, 28 օր | ![]() |
Պաշտպանել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 2-րդ պաշտպանություն)։ | ||
34(25)-3 | Ծանր | մարտի 13, 1999 | 27 տարի, 2 ամիս, 9 օր | ![]() |
28 տարի, 5 ամիս, 5 օր | ![]() |
Պաշտպանել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ | ||
33(24)-3 | Ծանր | սեպտեմբերի 19, 1998 | 26 տարի, 8 ամիս, 15 օր | ![]() |
29 տարի, 7 ամիս, 22 օր | ![]() |
Պաշտպանել է NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 3-րդ պաշտպանություն)։ Նվաճել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի թափուր տիտղոսը։ | ||
32(23)-3 | Ծանր | հունվարի 31, 1998 | 26 տարի, 27 օր | ![]() |
39 տարի, 1 ամիս, 4 օր | ![]() |
Պաշտպանել է NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 2-րդ պաշտպանություն)։ | ||
31(22)-3 | Ծանր | հունիսի 17, 1997 | 25 տարի, 5 ամիս, 13 օր | ![]() |
30 տարի, 10 ամիս, 3 օր | ![]() |
Պաշտպանել է NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ | ||
30(21)-3 | Ծանր | հունվարի 14, 1997 | 25 տարի, 10 օր | ![]() |
30 տարի, 11 ամիս, 11 օր | ![]() |
Նվաճել է NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի թափուր տիտղոսը։ Հաշիվ. 115-112, 116-111, 112-115: | ||
29(21)-3 | Ծանր | նոյեմբերի 26, 1996 | 24 տարի, 10 ամիս, 22 օր | ![]() |
32 տարի, 5 ամիս, 15 օր | ![]() |
|||
28(20)-3 | Ծանր | հոկտեմբերի 25, 1996 | 24 տարի, 9 ամիս, 21 օր | ![]() |
37 տարի, 11 ամիս, 24 օր | ![]() |
|||
27(19)-3 | Ծանր | Հուլիսի 18, 1996 | 24 տարի, 6 ամիս, 14 օր | ![]() |
36 տարի, 1 ամիս, 27 օր | ![]() |
|||
26(18)-3 | Ծանր | հունիսի 6, 1996 | 24 տարի, 5 ամիս, 2 օր | ![]() |
31 տարի, 10 ամիս, 19 օր | ![]() |
|||
25(17)-3 | Ծանր | մարտի 15, 1996 | 24 տարի, 2 ամիս, 11 օր | ![]() |
23 տարի, 3 ամիս, 23 օր | ![]() |
Կորցրել է WBC վարկածով ինտերնացիոնալ չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ | ||
25(17)-2 | Ծանր | հոկտեմբերի 7, 1995 | 23 տարի, 9 ամիս, 3 օր | ![]() |
28 տարի, 8 ամիս, 5 օր | ![]() |
|||
24(16)-2 | Ծանր | օգոստոսի 24, 1995 | 23 տարի, 7 ամիս, 21 օր | ![]() |
26 տարի, 5 ամիս, 27 օր | ![]() |
|||
23(15)-2 | Ծանր | հունիսի 16, 1995 | 23 տարի, 5 ամիս, 12 օր | ![]() |
28 տարի, 5 օր | ![]() |
Նվաճել է WBC վարկածով ինտերնացիոնալ չեմպիոնի տիտղոսը։ | ||
22(14)-2 | Ծանր | մայիսի 17, 1995 | 23 տարի, 4 ամիս, 13 օր | ![]() |
29 տարի, 8 ամիս, 14 օր | ![]() |
|||
21(13)-2 | Ծանր | մարտի 30, 1995 | 23 տարի, 2 ամիս, 26 օր | ![]() |
38 տարի, 6 ամիս, 28 օր | ![]() |
|||
20(12)-2 | Ծանր | փետրվարի 4, 1995 | 23 տարի, 1 ամիս | ![]() |
30 տարի, 1 ամիս, 16 օր | ![]() |
Հաշիվ. 97-93, 98-92, 98-92: | ||
19(12)-2 | Ծանր | հոկտեմբերի 1, 1994 | 22 տարի, 8 ամիս, 27 օր | ![]() |
30 տարի, 9 ամիս, 3 օր | ![]() |
|||
18(11)-2 | Ծանր | օգոստոսի 4, 1994 | 22 տարի, 7 ամիս | ![]() |
26 տարի, 8 ամիս, 20 օր | ![]() |
Մենամարտ ծանր քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Հաշիվ. 110-118, 113-115, 115-113: | ||
18(11)-1 | Ծանր | հունիսի 25, 1994 | 22 տարի, 5 ամիս, 21 օր | ![]() |
34 տարի, 1 ամիս, 13 օր | ![]() |
|||
17(10)-1 | Ծանր | մայիսի 25, 1994 | 22 տարի, 4 ամիս, 21 օր | ![]() |
29 տարի, 5 ամիս, 17 օր | ![]() |
|||
16(9)-1 | Ծանր | նոյեմբերի 27, 1993 | 21 տարի, 10 ամիս, 23 օր | ![]() |
23 տարի, 11 ամիս, 3 օր | ![]() |
|||
15(9)-1 | Ծանր | նոյեմբերի 3, 1993 | 21 տարի, 9 ամիս, 30 օր | ![]() |
35 տարի, 1 ամիս, 14 օր | ![]() |
|||
14(9)-1 | 1-ին ծանր | օգոստոսի 12, 1993 | 21 տարի, 7 ամիս, 8 օր | ![]() |
29 տարի, 23 օր | ![]() |
Հաշիվ. 94-98, 97-95, 94-96: | ||
14(9)-0 | Ծանր | հունիսի 25, 1993 | 21 տարի, 5 ամիս, 21 օր | ![]() |
29 տարի, 10 ամիս, 24 օր | ![]() |
|||
13(9)-0 | Ծանր | ապրիլի 30, 1993 | 21 տարի, 3 ամիս, 26 օր | ![]() |
![]() |
||||
12(8)-0 | 1-ին ծանր | ապրիլի 16, 1993 | 21 տարի, 3 ամիս, 12 օր | ![]() |
28 տարի, 1 ամիս, 22 օր | ![]() |
|||
11(7)-0 | Ծանր | ապրիլի 3, 1993 | 21 տարի, 2 ամիս, 30 օր | ![]() |
35 տարի, 11 ամիս, 23 օր | ![]() |
|||
10(7)-0 | մարտի 20, 1993 | 21 տարի, 2 ամիս, 16 օր | ![]() |
25 տարի, 10 ամիս, 27 օր | ![]() |
||||
9(6)-0 | Ծանր | մարտի 5, 1993 | 21 տարի, 2 ամիս, 1 օր | ![]() |
![]() |
||||
8(5)-0 | փետրվարի 20, 1993 | 21 տարի, 1 ամիս, 16 օր | ![]() |
![]() |
|||||
7(4)-0 | Ծանր | հունվարի 30, 1993 | 21 տարի, 26 օր | ![]() |
34 տարի, 6 ամիս, 18 օր | ![]() |
|||
6(3)-0 | Ծանր | հունվարի 16, 1993 | 21 տարի, 12 օր | ![]() |
28 տարի, 2 ամիս, 29 օր | ![]() |
|||
5(3)-0 | Ծանր | դեկտեմբերի 10, 1992 | 20 տարի, 11 ամիս, 6 օր | ![]() |
![]() |
||||
4(2)-0 | նոյեմբերի 13, 1992 | 20 տարի, 10 ամիս, 9 օր | ![]() |
28 տարի, 26 օր | ![]() |
||||
3(2)-0 | Ծանր | նոյեմբերի 3, 1992 | 20 տարի, 9 ամիս, 30 օր | ![]() |
![]() |
||||
2(1)-0 | Ծանր | սեպտեմբերի 12, 1992 | 20 տարի, 8 ամիս, 8 օր | ![]() |
![]() |
||||
1(0)-0 | 1-ին ծանր | օգոստոսի 20, 1992 | 20 տարի, 7 ամիս, 16 օր | ![]() |
32 տարի, 3 ամիս | ![]() |
|||
Մենամարտ | Ցուցանիշ | Քաշային կարգ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Լրացուցիչ |