Ջոնաթան Սելա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | դերասան և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Ջոնաթան Սելա (անգլ.՝ Jonathan Sela, ապրիլի 29, 1978[1], Իսրայել), իսրայելցի կինոօպերատոր, հայտնի է «Օմեն» (2006), «Մաքս Փեյն» (2008), «Օրինապահ քաղաքացի» (2009), «Ջոն Ուիք» (2014) և «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» (2017) կինոնկարների վրա աշխատանքներով։ Հայտնի է նաև որպես երաժշտական բազմաթիվ տեսահոլովակների օպերատոր։
Ջոնաթան Սելան ծնվել է 1978 թվականին Փարիզում։ Նրա ծագումով լեհ պապը մի անգամ վերցրեց փոքրիկ Ջոնաթանին Կրակովում «Շինդլերի ցուցակը» ֆիլմը նկարահանումներին։ Այս պահը հետագայում ոգեշնչեց Սելային հետաքրքրվել կինոյով և դառնալ օպերատոր[3]։ 19 տարեկանում Ջոնաթանը ներգաղթեց Միացյալ Նահանգներ, որտեղ սովորում էր Լոս Անջելեսի Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտում[3]։
Ջոնաթան Սելան ապրել է Վենիսում, Կալիֆոռնիա, իր կնոջ` լուսանկարիչ Մեգան Շոնբախլերի և երկու որդիների հետ միասին[4]։