Ջոնի Բրենդոն | |
---|---|
Ծնվել է | 1925[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 26, 2017 |
Մասնագիտություն | երգերի հեղինակ |
Ջոնի Բրենդոն (1925[1] - հուլիսի 26, 2017), անգլիացի երգիչ, երգահան, որը հայտնի է եղել 1950-ական թվականներին՝ ձայնագրվելով մի շարք լեյբլների համար։
Ծնվել է 1925 թվականի հուլիսի 16-ին Անգլիայում։ Իր՝ երկար տարիներ գործած ու վերջինիս աջակցող խումբը հայտնի է The Phantoms անունով[2]։ Նրա գործունեության վաղ շրջանի հիթերն են Tomorrow և Don't Worry ստեղծագործությունները։ Նա նաև ձայնագրել է Slow Poke (վերանվանված՝ Slow Coach) և Painting the Clouds with Sunshine երգերի նոր տարբերակներ։
Ավելի ուշ Բրենդոնը Օֆֆ-Բրոդվեյում բեմադրում է մի քանի մյուզիքլներ, ներառյալ՝ Cindy (1964), Billy Noname (1970)[3]: 1979 թվականին նա միանցամից արժանանում է 2 Թոնի մրցանակի լավագույն առանձնահատուկ գնահատականի նոմինացիայում իր Eubie! գործի համար[4]։ Բրենդոնը նաև հայտնի է իր՝ Ain't Doin' Nothin' But Singin' My Song (1982) և Oh, Diahne! (1997) մյուզիքլներում ներգրավվածության համար։
Նա թողարկեց իր առաջին սոլո ալբոմը 2005 թվականին՝ Then and Now վերնագրով[5]։ Բրենդոնը մահացավ 2007 թվականի հուլիս ամսին՝ 92 տարեկան հասակում[6]։