Ջովաննի Բալիոնե իտալ.՝ Giovanni Baglione | |
---|---|
Ծնվել է | 1566[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[4][2][3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1643[5] կամ դեկտեմբերի 30, 1644[3] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[4][6][3] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, պատմաբան, գրող, գծագրող և գծանկարիչ |
Ոճ | մաներիզմ[7] և բարոկկո[7] |
Ժանր | այլաբանություն[6], Ֆիգուր[6], պատմական գեղանկարչություն[6], դիցաբանական գեղանկարչություն[6], դիմապատկեր[6] և հոգևոր արվեստ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Resurrection of Christ? և Q111363430? |
Giovanni Baglione Վիքիպահեստում |
Ջովաննի Բալիոնե (իտալ.՝ Giovanni Baglione, 1566[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4][2][3] - դեկտեմբերի 30, 1643[5] կամ դեկտեմբերի 30, 1644[3], Հռոմ, Պապական մարզ[4][6][3]), Հռոմի բարոկկոյի ուշ մաներիզմի շրջանի երկրորդ կարգի նկարիչ։ Նրա նկարներն այլաբանական էին՝ դիցաբանական և կրոնական թեմաներով։ Երբեմն հանդիպում են նաև դիմանկարներ։ Հետաքրքրվում էր նաև պատմությամբ և արվեստների տեսությամբ։
Ծննդյան տարեթվի և ամսաթվի մասին ճշգրիտ տեղեկություններ չեն պահպանվել։ Նոր տվյալներով՝ ծնվել է 1566 թվականին Հռոմում։ Աշակերտել է Ֆրանչեսկո Մորելիին։ Աշխատել է հիմնականում Հռոմում, որտեղ Կլիմենտ 8-րդ և Պավել 5-րդ պապերի կառավարման տարիներին պատվերներ է ստացել եկեղեցու կողմից։
Բալոնեն և նատյուրմորտների վարպետ Տոմազո Սալինին ընկերներ էին։ Երկուսն էլ Կարավաջոի դեմ թշնամաբար տրամադրված արվեստագետների ճամբարից էին։ Բայց դա նրանց չի խանգարել ուսումնասիրել Կարավաջոյի արվեստը և ընդօրինակելով՝ կիրառել սեփական գործերում։
Նկարում էր ֆրեսկոներ, որոնք կարելի է տեսնել Սանտա Մարիա Մաջորեի եկեղեցում։ Բալոնեի կրոնական նկարները ուշ մաներիզմի, ակնհայտ էրոտիկայի և գրեթե հիվանդ սրբերի զմայլանքների տարօրինակ խառնուրդ են։ Բալոնեն գեղարվեստական վարվելակերպի շատ սխալներ է թույլ տվել Սուրբ Սեբաստյանի գնդակահարության և նահատակության նկարում։ Սեբաստյանը նկարում կարծես մազոխիստ լինի, որը հաճույք է ստանում, երբ երկու ժպտացող հրեշտակներ նրա մարմնից հանում են նետերը։
Կարավաջոյի նկատմամբ թշնամական վերաբերմունքն արտահայտվել է Բալոնեի «Աստծո և պրոֆանների սերը» նկարում, որտեղ Բալոնեն անհաջող մեջբերել է Կարավաջոյի «Ամուրը քնեց» նկարը[8]։ Կարավաջոյին ավելի զայրացնելու համար նկարում սատանային պատկերել է Կարավաջոյի դեմքով։ Ջովանի Բալոնեի գրառումներում հայտնաբերվել են Կարավաջոյին սոդոմականության մեջ մեղադրող նյութեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Բալիոնե» հոդվածին։ |
|