Ջորջ Դիք

Ջորջ Դիք
 
Կրթություն՝ Radzyner Law School? և Ջորջթաունի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1984
Ծննդավայր Աջամի, Թել Ավիվ
Քաղաքացիություն  Իսրայել

Ջորջ Դիք (եբրայերեն՝ ג'ורג' דיק‎, արաբ․՝ جورج ديك‎‎, 1984, Աջամի, Թել Ավիվ[1]), արաբական ծագմամբ իսրայելցի դիվանագետ։ 2018 թվականին նշանակվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան։ Նա առաջին քրիստոնյա արաբն է Իսրայելում, որը նշանակվել է դեսպանի պաշտոնում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիքը ծնվել և մեծացել է Յաֆֆայի Աջամի թաղամասի արևելյան ուղղափառ քրիստոնյա ընտանիքում, որի հարևանությամբ վարձակալությամբ բնակվում էին նաև մուսուլմանական, կաթոլիկ ու հրեական ընտանիքներ, ինչպես նաև հրեական ծագմամբ մի կաթոլիկ քահանա[2][3]։ Նրա հայրը, որն աշխատում էր որպես հարկային հարցերով խորհրդատու, եղել է Յաֆֆայի քրիստոնեական համայնքի առաջնորդներից մեկը, որը նաև աշխատում էր որպես Ուղղափառ ասոցիացիայի նախագահ՝ լինելով քաղաքում հայտնի և ճանաչված անձանցից մեկը[3]։ 2015 թվականին Յաֆֆայի հրապարակներից մեկը, քաղաքապետ Ռոն Հուլդաիի մասնակցությամբ, անվանվել է ի պատիվ նրա հիշատակի[4]։ Դիքի խոսքով՝ նրա տատն ու պապը 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ, անվտանգությունից ելնելով, փախել են Լիբանան։ Նրանց վստահեցրել էին, որ հրեաները կսպանեն նրանց, եթե նրանք մնան իրենց տներում։ Նրանք հույս ունեին, որ կվերադառնան իրենց տներ, երբ արաբները կջախջախեին հրեաներին[3]։ Դիքի պնդմամբ, երբ պատերազմն ավարտվեց, նրա տատն ու պապը «հասկացել էին, որ իրենք խաբվել են» և որոշել են ապօրինաբար վերադառնալ Յաֆֆայի իրենց տուն, քան, որպես փախստական, մնալ Լիբանանում[2]։ Ապօրինի կերպով Իսրայել վերադառնալուց հետո՝ Դիքի էլեկտրիկ պապը ձերբակալվել է և դատապարտվել, բայց նրա հրեա ընկերներն ու գործընկերները կարողացել են հասնել նրա ազատ արձակմանը[3]։ Դիքի բարեկամները, որոնք ևս հեռացել էին 1947 թվականին, սակայն չէին վերադարձել, հիմա ցրված ապրում են աշխարհի տարբեր երկրներում[3]։

Թվիթերյան իր գրառումներից մեկում Ջորջ Դիքը գրել է, որ իր հոր տատը՝ Անթառամ Համբարյանը հայուհի է եղել, որը փրկվել է Հայոց ցեղասպանությունից[5]։

Դիքն ավարտել է Ռայխմանի համալսարանի իրավունքի դպրոցը։ Նա նաև Ֆուլբրայթի ծրագրով սովորել է Ջորջթաունի համալսարանում[3]։

Դիքը 2008 թվականին աշխատանքի է անցել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում[6]։ 2009-2012 թվականներին եղել է Նիգերիայում իսրայելական առաքելության փոխղեկավարը[6]։ 2012-2015 թվականներին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նշանակվել է Իսրայելի փոխդեսպան, իսկ 2014 թվականին տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարն էր[2][3][6]։

2018 թվականին 34-ամյա Դիքը նշանակվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան[6][7]։

Դիքն արաբական ծագմամբ առաջին քրիստոնյա իսրայելցին է, որը նշանակվել է դեսպանի պաշտոնում և ունի դեսպանի դիվանագիտական աստիճան[6]։ Իսրայելը նախկինում ևս արաբ դեսպաններ է ունեցել։ Ալի Յահյան եղել է Իսրայելի դեսպանը Ֆինլանդիայում և Հունաստանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Armin Rosen (2018 թ․ նոյեմբերի 20). «Israel Appoints Its First Arab Christian Ambassador». The Tablet. Deek was 34 years old as of the date of the article.
  2. 2,0 2,1 2,2 Jackman, Josh (2015 թ․ մայիսի 7). «Arab who is a diplomat for Israel». Jewish Chronicle. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Berrin, Danielle (2017 թ․ ապրիլի 26). «Within Israel's cauldron of conflict, George Deek wants to redefine the future». The Jewish Journal of Greater Los Angeles. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. https://mida.org.il/2015/05/21/%D7%99%D7%A6%D7%90-%D7%9E%D7%9E%D7%A2%D7%92%D7%9C-%D7%94%D7%A0%D7%9B%D7%91%D7%94
  5. «https://twitter.com/georgedeek/status/587279848894296064». Twitter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Keinon, Herb (2018 թ․ նոյեմբերի 15). «Jewish state appoints Christian envoy to Muslim country». Jerusalem Post. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. Rosen, Armin (2018 թ․ նոյեմբերի 20). «Israel Appoints its First Arab Christian Ambassador». Tablet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դիք» հոդվածին։