Ջորջիա | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Georgia Rose Harriet Barnes |
Ծնվել է | փետրվար 1990 (34 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի և թմբկահար |
Կայք | georgiauk.com |
![]() |
Ջորջիա Ռոուզ Հարիեթ Բարնս (անգլ.՝ Georgia Rose Harriet Barnes; փետրվար 1990, Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[1][2][3], առավել հայտնի է որպես Ջորջիա (անգլ.՝ Georgia), անգլիացի երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, երգչուհի և երաժիշտ։
Նա Leftfield խմբի համահիմնադիր Նիլ Բարնսի դուստրն է։
Նա սկսել է իր կարրիեան հարվածայիններ նվագելով այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Kwes-ը և Քեյթ Թեմփեսթը։ Հետագայում նա նաև սկսել է երգել, 2015 թվականին թողարկելով իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Georgia»-ն։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Seeking Thrills»-ը թողարկվել է 2020 թվականի հունվարին։
Ջորջիան պայմանագիր է կնքել Domino լեյբլի հետ[4]։ 2018 թվականի նա թողարկել է «Started Out» երգը[5]։ 2019 թվականին նա հանդես է եկել Գլասթոնբերի փառատոնին[6] և հաղթել Անկախ երաժշտության միության «One to Watch» մրցանակը՝ BBC Music Introducing-ի հետ համագործակցությամբ[7][8]։
Vice-ը նկարագրել է նրա երաժշտությունը որպես «էյֆորիկ, ուշ գիշերվա պար», իսկ նրա 2015 թվականի «Georgia» ալբոմը համեմատվել է Միսի Էլիոթի և MIA-յի հետ[9]։ Futuremag Music-ից Սին Թայլերին տված հարցազրույցում, Ջորջիան ասել է իր 2019 թվականին թողարկված «About Work the Dancefloor» սինգլի մասին․ «Ես ստեղծել եմ այս երգը Բեռլինում մի քանի ակումբներում պարելուց հետո, և հասկացել եմ, թե որքան կարևոր են պարերը մարդկանց համար՝ առօրյա գործունեությունից թեթևացում հաղորդելու համար»[10]։
Ջորջիա Ռոուզ Հարիեթ Բարնսը ծնվել է Լոնդոնում։ Ջորջիան ֆուտբոլիստ էր, ով խաղացել է Queens Park Rangers W.F.C. և Arsenal W.F.C. թիմերի երիտասարդական կազմերում։ Նա թողել է ֆուտբոլն իր մարզչի մահվանից հետո[11]։
Բարնսը հաճախել է BRIT School-ը, որտեղ սկսել է հարվածայիններ նվագել[11][12]։
2019 թվականի հարցազրույցում Billboard-ի հետ, Բարնսը քննարկել է իր որոշումը թողնել ալկոհոլը և դառնալ վեգան[13]։
Անվանում | Մանրամասնություններ | Բարձրագույն դիրքեր չարթերում | |||
---|---|---|---|---|---|
UK[14] | UKIndie[15] | UKDown[16] | BEL(FL)[17] | ||
Georgia[18][19] |
|
— | — | — | — |
Seeking Thrills[20][21] |
|
24 | 1 | 5 | 139 |
Տարեթիվ | Անվանում | Բարձրագույն դիրքեր չարթերում | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|
BEL(FL)Tip[17] | BEL(WA)Tip[17] | MEXAirplay[22] | USDance[23] | |||
2015 | Move Systems | — | — | — | — | Georgia |
Nothing Solutions | — | — | — | — | ||
2017 | Feel It | — | — | — | — | Seeking Thrills |
2018 | Mellow | — | — | — | — | |
Started Out | 26 | 31 | — | — | ||
2019 | About Work the Dancefloor | 44 | — | 5 | — | |
Never Let You Go | 36 | — | 12 | — | ||
2020 | 24 Hours | 41 | 40 | — | 30 |
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
UK | AUS | CAN | NL | SCO | US | |||
Location Unknown
(Honne՝ Ջորջիայի մասնակցությամբ) |
2018 | — | — | — | — | — | — | Love Me / Love Me Not |
Days Forever
(Suicideyear՝ Ջորջիայի մասնակցությամբ)) |
— | — | — | — | — | — | Color The Weather | |
Summer Blues
(Ragz Originale՝ Ջորջիայի մասնակցությամբ)) |
— | — | — | — | — | — | Nature | |
Xhosa
(Africa Express՝ Օթիմ Ալֆայի, Moonchild Sanelly-ի, Դեյմոն Ալբարնի, Ջորջիայի, Նիք Զիների, BCUC-ի, Blk Jks-ի & Blue May-ի մասնակցությամբ) |
2019 | — | — | — | — | — | — | Africa Express Presents: Molo |
City In Lights
(Africa Express՝ Նիք Զիների, Օթիմ Ալֆայի, Mahotella Queens-ի և Ջորջիայի մասնակցությամբ) |
— | — | — | — | — | — | Egoli | |
Mama
(Africa Express՝ Radio 123-ի, Ջորջիայի & Օթիմ Ալֆայի մասնակցությամբ) |
— | — | — | — | — | — | ||
Live Like We're Dancing
(Mura Masa՝ Ջորջիայի մասնակցությամբ) |
2020 | — | — | — | — | — | — | R.Y.C |
Aries(Gorillaz՝ Փիթեր Հուքի և Ջորջիայի մասնակցությամբ) | — | — | — | — | — | — | Song Machine |
Տարեթիվ | Organization | Մրցանակներ | Աշխատանք | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
2019 | Rober Awards Music Prize | Տարվա պարային երգ | About the Work Dancefloor | Առաջադրված | [24] |
AIM Independent Music Awards | Տարվա անկախ թրեք | Առաջադրված | [25] | ||
One to Watch | Ինքը | ||||
MTV Europe Music Award | Լավագույն ճեղքումային ելույթ | Առաջադրված | |||
BBC | Sound of 2020 | Հաղթանակ | |||
2020 | NME Awards | Լավագույն բրիտանական երգ | About the Work Dancefloor | Առաջադրված | [26] |
Աշխարհի լավագույն երգ | Առաջադրված |
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link) CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիա (երգչուհի)» հոդվածին։ |
|