Ջուդիթ Միլլեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1948[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օհայո նահանգի համալսարան, Բերնարդ քոլեջ, Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց, Փրինսթոնի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, լրագրող և գրող |
Ամուսին | Jason Epstein? |
Ծնողներ | հայր՝ Bill Miller? |
Կայք | judithmiller.org |
Judy Miller Վիքիպահեստում |
Ջուդիթ Միլլեր (անգլ.՝ Judith Miller, հունվարի 2, 1948[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, ավելի քան 25 տարի աշխատել է New York Times թերթում։ Պարբերականում աշխատելու ընթացքում եղել է ամենաազդեցիկ և իշխանության բարձրագույն օղակներում հայտնվող լրագրողներից մեկը։ 2002 թվականին մի խումբ գործընկերների հետ միասին նրան շնորհվել է Պուլիցերյան մրցանակ՝ գլոբալ ահաբեկչության վերաբերյալ հոդվածների համար[3]։
Միլլերի հոդվածները իրաքյան զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության վերաբերյալ, որոնք նա տպագրել է 2003 թվականին՝ Իրաքի պատերազմից առաջ և հետո, հասարակության մեջ բուռն բանավեճեր են առաջացրել։ Նրա ներգրավվածությունը Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Վալերի Փլեյմի անձի բացահայտմանը, որը աշխատում էր գաղտնի կերպով, նրան առավել հայտնի է դարձրել ԶԼՄ-ներում։
Ջուդիթ Միլլերը ծնվել է Նյու Յորքում։ Նրա հայրը հրեա էր, մայրը՝ իռլանդացի կաթոլիկ։ Միլլերի մանկությունն անցել է Մայամիում և Լոս Անջելեսում, որտեղ նա ավարտել է Հոլիվուդի ավագ դպրոցը։
Նրա հայրը՝ Բիլլ Միլլերը, Նյու Ջերսիում, իսկ ավելի ուշ՝ Լաս Վեգասում, գիշերային հայտնի ակումբի սեփականատեր էր[4]։
Ջուդիթ Միլլերը հաճախել է Օհայոյի համալսարան։
2005 թվականին նա երեք ամիս անցկացրել է բանտում այն բանից հետո, երբ հրաժարվել է Վալերի Փլեյմի գործով իր տեղեկատվության աղբյուրը հաղորդել ամերիկյան դատարանին։
{{cite web}}
: |author=
has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդիթ Միլլեր» հոդվածին։ |
|