Գյուղ | |||
---|---|---|---|
Ջրամբար | |||
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
ԲԾՄ | 1800 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 215[1] մարդ (2001) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0318 | ||
| |||
Ջրամբար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի աջ ափին, Ապարանի ջրամբարից հարավ։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 19 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1800 մ։
Ջրամբար գյուղ 2001 թվականին ուներ 215, 2004 թվականին՝ 176 բնակիչ[2]։
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Ջրամբարից 5 կմ հյուսիս գտնվում են Զովունի գյուղատեղին, Սուրբ Պողոս-Պետրոս (4-րդ դ.) և Սուրբ Վարդան
(4-5-րդ դդ.) եկեղեցիները, «Թուխ Մանուկ» մատուռը (4-րդ դ.)։